o C     10. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ապրիլի 22-ից հետո եռօրյա ժամկետում վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը կդադարեցվի․ «Գազպրոմ Արմենիա»

22.04.2020 17:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Ապրիլի 22-ից հետո եռօրյա ժամկետում վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը կդադարեցվի․ «Գազպրոմ Արմենիա»

«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ 2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի, ինչպես նաև ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն 3-օրյա ժամկետում:

Հայտնի է «Նոա» - «Արարատ-Արմենիա» հանդիպման մրցավարական կազմը

«Հաշվի առնելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունն առ այն, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի, ինչպես նաև ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն 3-օրյա ժամկետում:

Ապրիլի 22-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА