o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վիրավոր համագյուղացուն անտառի միջով մի կերպ անց է կացրել ապահով վայր՝ փրկելով նրա կյանքը. Սրբուհի Գրիգորյան

21.04.2020 21:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
Վիրավոր համագյուղացուն անտառի միջով մի կերպ անց է կացրել ապահով վայր՝ փրկելով նրա կյանքը. Սրբուհի Գրիգորյան

Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական տարբերակման՝ ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների ծնողների, պապերի ու տատերի` այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իր մասնակցությունն է ունեցել նաեւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ՍՐԲՈՒՀԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Սրբուհի տատը:

​​​​​​​«Իմ քայլը» խմբակցությունը հերթական հակասահմանադրական քայլն է կատարել. Ռոբերտ Մարգարյան

Իմ տատիկն է մեկնել Մեծ հայրենական: Նա Սիսիանի տարածաշրջանի Տոլորս համայնքից էր: Ցավոք, չեմ տեսել, միայն լսել եմ նրա մասին: Հետագայում իր անունն ինձ են պատվել: Սրբուհի Սմբատի Գասպարյանը մեկնել է ճակատ՝ որպես բուժքույր: Համագյուղացիները պատմել են, որ վիրավորների փրկության համար ամեն ինչ արել է: Շրջափակման մեջ են եղել, եւ իր վիրավոր համագյուղացուն անտառի միջով մի կերպ անց է կացրել ապահով վայր՝ փրկելով նրա կյանքը: Վերադարձել է 1945 թվականին՝ ոտքից վիրավոր: Կարճ է ապրել: Ինսուլտից մահացել է 48 տարեկանում: Այսքանը գիտեմ:

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Այս շարքի մյուս հոդվածները կարդացե՛ք այստեղ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА