o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊՈԼԻՑԱՅՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

14.04.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՊՈԼԻՑԱՅՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

Եվ այսպես, արտակարգ դրությունը երկարաձգվեց եւս մեկ ամսով: Չեղարկվեցին ապրիլի 24-ի եւ մայիսի 9-ի զանգվածային միջոցառումները, սակայն զարմանալիորեն պարզվում է, որ տխրահռչակ «Քաղաքացու օր» կոչեցյալի հարցը «դեռ քննարկվում է»: Այսինքն` պահանջատիրությունը` հեչ, մայիսյան հաղթական եռատոնը` հեչ, սակայն ամբոխավարական արհեստական եւ անիմաստ «տոնը» նույնիսկ քննարկվում է... Երեւի համարում են, որ վիրուսը ազատ եւ հպարտ պողոսիկին չի կպնում:

ԵՐԲ ՆԱՎԱՎԱՐՆԵՐԴ Ե՝Վ ԾԱԼԱՊԱԿԱՍ ԵՆ, Ե՝Վ ՍՐԻԿԱ

 

20.000 ՀԱՅՀՈՅԱՆՔ` ՆԻԿՈԼԻ ԼԱՅՎԻ ՏԱԿ

Ասել, որ Նիկոլի վարկանիշից բան չի մնացել, կնշանակի ոչինչ չասել: Հիմա նրա ունեցածը հակավարկանիշ է: Ֆեյսբուքում շրջանառվում են նրա` պարգեւավճարներին նվիրված լայվի «սքրինշոթերը»: Հենց լայվի ավարտին կար առավել քան 22 հազար մեկնաբանություն, սակայն հաջորդ օրը դրանցից մնաց 2000-ից էլ քիչ: Այսինքն` առավել քան 20 հազարը ջնջվել են, եւ պարզ է, որ դրանք կա՛մ քննադատություններ էին, կամ հայհոյանքներ, այլապես ինչու պիտի ջնջվեինԱնհերքելի փաստ է` Նիկոլի պես «դուխով» տղուց մնացել է «պարսատիկի քար»: Եվ դա երեւաց արտակարգ դրության երկարացման հարցը խորհրդարանում քննարկելու ժամանակ: Նիկոլը չէր երեւում, բոլոր հարցերին շատ ինքնավստահ պատասխանում էր պարետ Տիգրան Ավինյանը: Այնքան ինքնավստահ, որ սեփականացրել էր նաեւ ենթաօրենսդրական ակտերը միանձնյա լույս ընծայելու իրավունքը, թեեւ դա կառավարության գործառույթն է...

ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿՐԱԿԸ ԵՎ ԵՌԱԲԼՈՒՐԸ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱ±Կ

Փաստացի Նիկոլն այլեւս իշխանություն չէ, ամբողջ իշխանությունը կենտրոնացված է պարետի ձեռքում: Նիկոլը սոսկ նոմինալ զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, ավելի ճիշտ` պարետի մոտ վարչապետ է աշխատում: Ճիշտ է, պարետը չի կարող վստահ լինել, որ վերահսկում է ուժային կառույցները, սակայն թերեւս հույս ունի ռեալ վերցնել բովանդակ իշխանությունը` որպես գործիք կիրառելով արտակարգ դրությունը, որը, փա՜ռք կորոնավիրուսին, կարելի է երկարացնել ինչքան քեֆդ տա: Այնպիսի ցինիկ պրագմատիզմով են վերաբերվում այդ վարակին, որ երբեմն նույնիսկ մոռանում են ժողովրդին վախեցնել դրանով...

ԱԶԳԱԴԱՎՆԵՐԻ ԲՈԼՈՒԿԻ ՎԵՐՋԻՆ ՋՂԱԿԾԿՈՒՄՆԵՐԸ

Իսկ թե ինչպես են հիմնավորում տնտեսական կոլափսի տանող արտակարգ դրությունը: Գարդասիլասեր Արսեն Թորոսյանը հայտարարում է, որ վիրուսը դուրս է եկել վերահսկողությունից: Նաեւ շարունակություն ստացավ դիակները չհերձելու աբսուրդային պրակտիկան...  Սասուն Միքայելյանը պարետ Տիգրան Ավինյանին առաջարկեց հերձել կորոնավիրուսից մահացած մարդկանց, քանի որ հերձումը բժշկական շատ հարցերի պատասխան կտա: ՀՀ պարետը համաձայնեց պատգամավորի հետ, սակայն պնդեց` դիահերձման համար պետք է համապատասխան միջավայր ստեղծել...

ԱՎԻՆՅԱՆԸ ԵՐԱԶՈՒՄ «ՍՈՐՈՍԱԿԱՆ ԿՈՐԵ՞Կ» Է ՏԵՍԵԼ

Պարետի խոսքով` մեկուկես ամիս հետո Առողջապահության նախարարության հետ նման գործընթաց կնախաձեռնեն: Այսինքն` երբ դիահերձումն այլեւս չի պարզի` մարդը վիրուսի՞ց է մահացել, թե՞ «ձեռի հետ» ունեցած ծանրագույն հիվանդություններից, համ էլ հարազատները չեն համաձայնի սպասել մեկուկես ամիսԲայց միաժամանակ պարզվեց նաեւ, որ վիրուսը «չի ազդում» Լֆիկի տեքստիլ արտադրամասերի` կոմպակտ աշխատող աշխատակիցների վրա... Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի կարծիքով` «Փաստորեն, այս փուլում արտակարգ դրությունը ոչ թե նպատակ է ունենալու կանխել կորոնավիրուսի տարածման վտանգը, այլ թիրախավորելու է Հայաստանում անհատական ազատությունները, ինչը Նիկոլ Փաշինյանին հնարավորություն է տալու արտակարգ դրության անվան ներքո առնվազն մինչեւ մայիսի 14-ն իր վերահսկողության տակ պահել իրավիճակը` կանխելով հասարակական անհանդարտությունների վտանգը»:

НЕ ТУ СТРАНУ НАЗВАЛИ ГОНДУРАСОМ

 

ԱՐՏԱԿԱՐԳ «ԽԻՅԱՐԸ» «ԹԱՐՍ Է ԲՈՒՍՆՈՒՄ»

Սորոսականները եւ այլ անդրազգային խաղացողները շատ էին ուզում, որ Արցախում նույնպես հայտարարվի արտակարգ դրություն` նպատակ ունենալով չեղարկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Սակայն Բակո Սահակյանը մտցրեց արտակարգ իրավիճակ, կրկնելով ՀՀ-ում գործող բոլոր սահմանափակումները, բայց ուժի մեջ թողնելով ընտրությունների երկրորդ փուլը: Եվ արտակարգ «խիյարը» «թարս բուսնեց»` այդ սահմանափակումները հարվածեցին սորոսականներին, անհնարին դարձրին հեղափոխական թափթփուկների «արտահանումն» Արցախ եւ խժդժությունների հրահրումըՄիաժամանակ Երեւանում վարչախումբը ստիպված եղավ չեղարկել ԶԼՄ-ների եւ սոցիալական ցանցերի գրաքննությունը: Տեսան, որ դա անմարսելի կտոր է իրենց համար: Բայց միաժամանակ ուրիշ ֆիասկոյի էլ բախվեցին` համոզվեցին, որ մոտները հեռախոսազանգերի տոտալ վերահսկողության միջոցով Էկեկտրոնային համակենտրոնացման ճամբար կառուցելն էլ չի ստացվում: Այնքան ապաշնորհ են, որ չեն կարող կազմակերպել: Քայլասերվածները որոշել են սահմանափակվել միայն կորոնավիրուսով վարակված քաղաքացիների շփումների եւ գտնվելու վայրի վերաբերյալ տվյալների հավաքագրմամբՀՀ Ազգային ժողովի նիստին, ներկայացնելով կառավարության որոշումը երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու մասին, ասաց պարետ Տիգրան Ավինյանը: Նա նշեց, որ բջջային հավելվածների միջոցով լոկալիզացման հարցը բազմաթիվ շահարկումների առիթ է դարձել: «Մենք որոշեցինք, որ չենք հավաքագրի բոլոր տվյալները բոլոր օպերատորներից: Համակարգն աշխատում է միայն այն դեպքում, երբ քաղաքացու մոտ հաստատվում է վարակի առկայությունը: Միայն այդ մարդկանց տվյալներն են փոխանցվում ընդհանուր համակարգ»,- ասաց Ավինյանը: Ընդ որում, նա նշեց, որ Հայաստանում գործող բջջային ցանցի երեք օպերատորների համար առանձին ծրագրեր են գրվել: Այսպիսով, ըստ պարետի, համակարգ միայն նվազագույն անհրաժեշտ տեղեկատվությունն է մտնումԿարճ ասած, սրանց մոտ ոչ թե դիկտատուրա, այլ դիկտատուրայի տնազ է ստացվում: Եվ առջեւում է նաեւ ապրիլի 16-ին Սերժ Սարգսյանի հարցուպատասխանը ԱԺ քննիչ հանձնաժողովում: ՀՀ երրորդ նախագահի` միայն ԱԺ ոտք դնելու փաստն իսկ արդեն սարսուռ է առաջացնում քայլասերվածների մոտ, եւ կարելի է պատկերացնել, թե ինչպես են հուսալքվելու նրա հետ առերեսվելուց եւ հարցուպատասխանի ընթացքում խեղճանալուց հետո:

ՆԻԿՈԼՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆՑՈՒՄ Է ԱՎԻՆՅԱՆԻ ГКЧП-Ի՞Ն

Իրադարձությունները կտրուկ արագանում են...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА