o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

3 հնարք, որոնք կօգնեն ձեզ սիրահարացնել ցանկաված տղամարդու

12.04.2020 14:00 ԱԽ ԿԱՆԱՅՔ
 3 հնարք, որոնք կօգնեն ձեզ սիրահարացնել ցանկաված տղամարդու

Շատ կանայք կարծում են, որ իրեք պետք է «վերցնեն իրենց տղամարդուն»: Երբեմն աշխատավայրում կամ ժամանցային ակումբում կարելի է հանդիպել մեկին, ում փնտրում է ձեր հոգին:

Ինչպե՞ս շահել այդպիսի տղամարդու համակրանքը ձեր նկատմամբ:

5 թրենդային կոշիկ, որոնք 2020-ի ամռանը ձեր ոտքերը կդարձնեն կատարյալ

Ահա թե ինչ են առաջարկում հոգեբանները:

 

1. Խաղի սկզբունքը

Նախ՝ կինը գայթակղում է տղամարդուն: Դա նա պետք է անի շատ զգույշ, որպեսզի նրան չհամարեն թեթևաբարո տիկին:

Այնուհետև կինը սկսում է սառնություն ցուցաբերել իր ընտրյալի նկատմամբ: Նման խաղից ցանկացած տղամարդ կկորցնի իր գլուխը:

Ինչպե՞ս այս ամենն անել: Յուրաքանչյուր կին ինքն է որոշում, քանի որ ամեն ինչ կախված է նրա բնավորությունից: Այն, ինչ հարմար է մի երիտասարդ գեղեցկուհու համար, մեկ ուրիշին համար կարող է շահեկան չլինենլ: Հետեւաբար, դուք պետք է կանացի հմայքները գործի դնեք ելնելով իրավիճակից:

2. Խորհրդավորություն

Տղամարդիկ սիրում են այն կանանց, ովքեր առեղծվածային են մնում: Ակնարկներն ու թեթև խաղային արտահայտությունները կարող են խոցել տղամարդու սիրտը:

Այս դեպքում կինը չպետք է ամբողջությամբ բացահայտվի: Մնալով գաղտնիք ՝ նա կկարողանա նվաճել նույնիսկ ամենախիստ տղամարդու սիրտը:

Այնուամենայնիվ, իր ամբողջ առեղծվածությամբ, կինը պետք է կարողանա զրույց վարել: Եթե պարզապես լռեք, ապա ոչ մի արդյունք էլ չի լինի:

3. Փխրուն կնոջից՝ մարտնչող

Երբեմն լինում են իրավիճակներ, որ երջանկության համար մեկ քայլ չի բավարարում: Այս առումով կինը կարող է վճռական քայլի դիմել, որը կօգնի «խթանել» տղամարդուն: Բայց կարևոր է շատ հեռու չգնալ: Պետք է լինի որոշակի սահման, որպեսզի չխրտնեցնեք։

Այս պարագայում էլ պետք է կողմնորոշվեք իրավիճակով: Գործնականում շատ կանայք կան, ովքեր իրենք են «նվաճել» իրենց ամուսնուն:

Ամեն ինչ կարող է սկսել նրանից, որ կարելի է ակնարկել, որ տղամարդը ձեզ դուր է գալիս, իսկ հետո «սառնություն» դրսևորել։

Տղամարդու ինքնասիրությունը խոցված է, ինչն ի վերջո կարող է հանգեցնել նրան ճակատագրական քայլի՝ առաջարկություն անել։

Սակայն նման մոտեցումներն արդյունավետ են աշխատում խելացի կանանց մոտ, ովքեր կարողանում են ըմբռնել տղամարդու էությունը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА