o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շարունակվում է Մանվել Գրիգորյանի նկատմամբ դաժան վերաբերմունքը. փաստաբան

08.04.2020 17:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Շարունակվում է Մանվել Գրիգորյանի նկատմամբ դաժան վերաբերմունքը. փաստաբան

Iravunk.com-ը այսօր փորձեց տեղեկություն ստանալ գեներալ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի առողջությունից և դիմեց վերջինիս շահերի պաշտպան, բազմաթիվ աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանին:

«Հարսնաքարի» ղեկավարի գործով Ռուբեն Հայրապետյանի և 4 մեղադրյալների նկատմամբ կալանավորելու որոշում է կայացվել․ ՔԿ

- Պարոն Բաղդասարյան, օրեր առաջ նշվեց ապրիլյան պատերազմի չորրորդ տարին, սակայն ոչ մեկի կողմից չհիշատակվեց Մանվել Գիգորյանի անունը, ի՞նչ կասեք այդ մասին:

 

- Գիտեք, անուններ տալ, չտալը, դա իրավական կատեգորիա չէ: Դա բարոյական կատեգորիա է: Հայտնի փաստ է, և դրա մասին ժամանակին խոսեցին գերհզոր երկրների ռազմական փորձագետները, որ ապրիլյան պատերազմը սկսելուց ժամեր անց արդեն Հայաստանի զինված ուժերի ռեզերվային ստորաբաժանումները տեղաբախշվել են ողջ ռազմաճակատի գծով, ի շնորհիվ ԵԿՄ-ի նախագահ Մանվել Գրիգորյանի և ՊՆ-ի սերտ համագործակցության: Բացեմ փակագծերը, ոչ թե զինկոմիսարիատների  միջոցով, որը կլիներ տևական և երկար, այլ Մ.Գրիգորյանի մեկ կանչով հավաքվեց այնքան զորք, որ հաջորդ օրերին տրվեց <<ստոպ>> հրահանգը:

 

- Պարոն Բաղդասարյան, ինչպիսի՞ առողջական վիճակում է գտնվում Մ.Գրիգորյանը:

 

- Գրիգորյանին տևական ժամանակ պահելով կալանքի տակ, վերջինիս հիվանդությունները գիտեք ավելացան, գրանցվեց հիվանդությունների վատթարացում, որից հետո միայն խափանում կալանքը փոխվեց և ստորագրությամբ ազատ արձակվեց: Բնականաբար խափանման միջոցի փոփոխությունը դրական ազդեցություն թողեց հիվանդի վրա, սակայն հայաստանյան բժշկական կենտրոններն ի զորու չեղան նրա ծանր հիվանդությունները բուժելու, ընդամենը կոնսերվացրեցին հիվանդությունները՝ բարձրաձայնելով, որ անհրաժեշտ է, որպեսզի հիվանդը բուժումը շարունակի այն հիվանդանոցում, որտեղ, որ ժամանակին բուժվել և վիրահատվել է: Ավելին, ծանոթանալով հիվանդի բժշկական պատմությանը, տվյալ հիվանդանոցը, որտեղ ժամանակին վիրահատվել և բուժվել էր հիվանդը, գրություն ուղարկեց, անհապաղ Մ.Գրիգորյանին տեղափոխելու իրենց կլինիկա: Այստեղ հատկանշական է հետևյալ փաստը: Աշխարհում մոլեգնում է <<կորոնավիրուս>> հիվանդության համաճարակը, ընդ որում, Ֆրանսիայում, որտեղ գտնվում է այդ հիվանդանոցը ավելի մեծ մաշտաբների է հասնում, սակայն տվյալ կլինիկայի բժիշկները, ուսումնասիրելով Մ.Գրիգորյանի հիվանդության պատմությունը, փաստելով, որ հայաստանյան կլինիկաներում այլևս հնարավոր չէ հիվանդին բուժել, ցույց տվեցին Հիպոկրատի երդում տված բժշկի իրական կերպարը, փրկելու համար հիվանդի կյանքը, առաջարկեցին անհապաղ տեղափոխել հիվանդին իրենց մոտ:

 

-Եվ, ի՞նչ ընթացքում է այժմ պարոն Գրիգորյանին տեղափոխելու գործընթացը:

 

-Տեղեկացնեմ, որ հիվանդի բժշկական վերջին փաստաթղթերով գրություն ուղարկվեց ՀՀ առողջապահության նախարարին, որպեսզի եղած փաստաթղթերի հիման վրա որոշում կայացնի՝ հիվանդին տեղափոխելու արտերկիր, իսկ անհրաժեշտության դեպքում ձևավորվի նոր բժշկական կոնսիլիում: ՀՀ Առողջապահության նախարարության կողմից գրավոր պատասխանում են, որ քանի որ Գրիգորյանի գործը գտնվում է դատարանում, դիմեք դատարան: Պատկերացնու՞մ եք, առողջապահության նախարարությունը հրաժարվում է առողջապահական գործառույթներ իրականացնելուց՝ պատճառաբանելով, որ Գրիգորյանի գործը դատարանում է: Ի՞նչ Հիպոկրատի երդում, ի՞նչ մարդը բարձրագույն արժեք է: Անգամ գերիների նկատմամբ արգելված է նման վերաբերմունքը: Ինչևիցե, նախարարի գրությունը կից միջնորդությամբ  դիմեցինք դատարանին, ով քննում է Գրիգորյանի գործը՝ որպեսզի դիմի առողջապահության նախարարությանը՝ ստանալու համապատասխան եզրակացություն՝ Մ.Գրիգորյանի հիվանդությունների հետագա բուժման հետ կապված: Դատարանը, առանց խորհրդակցական սենյակ գնալու՝ տեղում որոշեց, որ միջնորդությունը պետք է մերժի, միաժամանակ հրաժարվեց որոշման օրինակը տրամադրելուց՝ պատճառաբանելով, որ այն արձանագրային փուլում է և ենթակա չէ բողոքարկման: Այս ամենն ինձ՝ փաստաբան Լևոն Բաղդասարանիս, ով և 1-ին և 2-րդ և 3-րդ նախագահների օրոք բազմաթիվ գործերով ներկայացրել է տարբեր անձանց խախտված իրավունքների պաշտպանությունը, թույլ է տալիս փաստել.

Հանցագործություն ողջ ժողովրդի նկատմամբ

 Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում անմարդկային, դաժան վերաբերմունք ու, եթե այս ամենը բարձրաձայնելուց հետո երկրի բարձրագույն իշխանությունը փորձելու է չմիջամտի այս անօրինականություններին, ապա ես կարծում եմ, որ իմ պաշտպանյալի նկատմամբ իրականացվում է ծրագարվորված ստորացնելու, դաժան վերաբերմունք իրականացնելու քաղաքականություն:

Դա անթույլատրելի է, և դասական մահափորձի տիպիկ օրինակ է, որի պատասխանատուն Հայաստանի Հանրապետությունն է:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА