o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԽՈՒՃԱՊԸ ՀԻՄԱ ԷԼ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՐԳԵԼԱԿԵ՞Լ

08.04.2020 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԽՈՒՃԱՊԸ ՀԻՄԱ ԷԼ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՐԳԵԼԱԿԵ՞Լ

Այն բանից հետո, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի վերջին պաշտոնապես տեղեկացրեց, թե կորոնավիրուսը ոչ թե օդակաթիլային, այլ դրա համեմատ շատ ավելի անվտանգ համարվող կաթիլային եղանակով տարածվող վիրուս է, առիթ ունեցանք ենթադրություն հայտնել, որ դրան շատ արագ կհաջորդի պանդեմիայի թուլացման մասին տեղեկատվական հոսք: Եվ ահա վերջին օրերին դա տեսնում ենք:

Ի՞ՆՉ ԱՇԽԱՐՀ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ՀԵՏՈ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՄԵԾ ԲԼԵՖԸ

Իհարկե, կորոնավիրուսով ընդհանուր վարակվածների թվերը դեռ ավելանում են, եւ երեկվա դրությամբ աշխարհում պաշտոնապես հաշվում էր մոտ 1.35 միլիոն վիրուսակիր (մոտ 75 հազար մահացած եւ 285 հազար առողջացած): Բայց ահա, նույն աղբյուրների համաձայն, եթե ապրիլի 4-ին նոր վարակվածների թիվը ռեկորդային էր՝ մոտ 103 հազար մարդ, ապա վերջին երկու օրերին այդ ցուցանիշը էապես նվազել է. ապրիլի 5-ին ներկայացվել է մոտ 76, ապրիլի 6-ին՝ 75 հազար նոր վարակված: Ընդ որում, մինչ այդ ավելացող օրական վարակվածների թիվը անկման է վերածվել գործնականում բոլոր հիմնական կորոնավիրուսային երկրներում, մեծ մասամբ՝ ապրիլի 4-5-ից սկսած, իսկ մի շարք դեպքերում էլ՝ ԱՀԿ-ի հիշատակված հայտարարության հենց հաջորդ օրը: Նշենք նաեւ, որ հենց օրական վարակվածների թվի անկումը, եւ, զուգահեռաբար, օրական առողջացածների թվի աճն է համարվում համաճարակի մեղմացման-դադարեցման կանխանշան: Եվ երբ սա սկսվում է անմիջապես այն բանից հետո, երբ ԱՀԿ-ն ազդակ է հղում, թե կորոնավիրուսն ամենեւին էլ ամենավտանգավոր հիվանդությունը չէ, ապա դրա եւ հաջորդած զարգացումների միջեւ կապ հազիվ թե չլինիԱռավել եւս, երբ հաշվի ենք առնում գնալով ակտիվացող այն հարակից պնդումները, որ կորոնավիրուսը նաեւ իր հետեւանքներով ամենեւին էլ այն ծայրահեղ վտանգը չի ներկայացնում, որ այսպիսի խուճապ տարածեր աշխարհով մեկ: Նաեւ, որ կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն իրականում ինչ-ինչ նպատակներից ելնելով, արհեստականորեն գերուռճացվել են, եւ որ իրականում այն անգամ սովորական գրիպից էլ քիչ վտանգավոր կարող է լինել: Նման պնդումներ լսվում են անգամ ամենահեղինակավոր մասնագետներից: Կարելի է որպես օրինակ ներկայացնել Ավստրալիայի գլխավոր բժիշկ Բրենդան Մերֆիի` օրերս արված հայտարարությունը, համաձայն որի, իրականում աշխարհում կորոնավիրուսակիրների թիվը կարող է 10 եւ ավել անգամ մեծ լինել ներկայացվածից: Այն հիմնավորմամբ, որ վարակվածների հիմնական մասն առհասարակ տեսանելի ախտանիշներ չունի, տեստային ստուգում չեն անցնում, եւ վիրուսի առկայությունը չի ֆիքսվում: Մինչդեռ, ի տարբերություն վարակվածների, մահացածների թիվը հիմնականում համապատասխանում է իրականությանը: Այսինքն, եթե իրոք այս պահին աշխարհում կա ոչ թե 1.35 միլիոն, այլ՝ մոտ 13-14 միլիոն վարակված, իսկ մահացածները 75 հազար են, ապա կորոնավիրուսից մահացությունը կկազմի վարակվածների ոչ թե մոտ 5, այլ՝ 0,5-0,6 տոկոսը, ինչը համադրելի է սովորական գրիպից մահացության հետ: Ի դեպ, Բրենդան Մերֆին պնդում է, որ Ավստրալիայում վարակվածների հաշվառումը համեմատաբար լիարժեք է: Եվ պաշտոնական տվյալներով էլ այդ երկրում մոտ 6000 վարակվածի դիմաց կա 45 մահացած. 0.75 տոկոս, ինչը համահունչ է հիշատակված տրամաբանությանը: Սակայն անգամ ներկայացվող հիվանդացության եւ մահացության ցուցանիշներով կորոնավիրուսն արտառոց չէ: Այսպես, եթե ներկայիս պաշտոնական ցուցանիշներով կորոնավիրուսի մահացության ցուցանիշը հաշվարկվում է մոտ 3.8 տոկոս, ապա 2009թ.-ի խոզի գրիպի համար այդ թիվը 4.5 տոկոս էր, 2003թ.-ի թռչնի գրիպի դեպքում՝ 52.8 տոկոսՄինչեւ իսկ Եվրոպայում էլ են սկսել աստիճանաբար շատ ավելի հանգիստ նայել կորոնավիրուսին: Օրինակ`Դանիան հայտարարեց աստիճանաբար կորոնավիրուսային սահմանափակումները չեղարկելու մասին, եւ արդեն ապրիլի 10-ից կսկսեն բացել դպրոցները: Ու որ առաջիկա օրերին այս գործընթացը կսկսվի նաեւ եվրոպական այլ երկրներում, միանգամայն սպասելի է:

ԱՄՆ-Ն ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԱՓՈՎ ՄՈՏԵՑԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԵՄԻՆ

ԽՈՒՃԱՊԸ ԱՅԼԵՎՍ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ՏԻԿՆԻԿԱՎԱՐՆԵՐԻՆ

Բայց ԱՀԿ-ն չէ՞ր գիտակցում կորոնավիրուսի իրական պատկերը, երբ պանդեմիա հայտարարելով՝ աշխարհը հասցրեց նման ճգնաժամի: Եվ իհարկե, պատահական չեն այն մի շարք հեղինակավոր մեղադրանքները, որոնք գնալով ակտիվացող տեմպերով են ուղղվում ԱՀԿ-ին, որ հենց այս կառույցի թեթեւ ձեռքով էր, որ արհեստականորեն խուճապ տարածվեց աշխարհով մեկ: Բայց այդ դեպքում, ինչո՞ւ է ԱՀԿ-ն ներկայումս գործընթացը հակառակ ուղղությամբ տանում: Լուծվե՞լ են նախնական խնդիրները, թե՞ իրավիճակն է փոխվել: Այս դեպքում պետք է հասկանալ՝ իսկ ի՞նչ խնդիրներ էին դրված սեղանին:

Կենսաբանական դիվերսիա. ո՞րն է ԱՀԿ-ի վերջնական նպատակը (Բացահայտում)

1. Այն, որ ԱՀԿ-ն տարաբնույթ թելերով սերտորեն կապված է խոշորագույն դեղագործական կորպորացիաների հետ եւ մեկ անգամ չէ, որ մեղադրվել է այդ բիզնեսից իր բաժինն ունենալու մեջ, հին եւ հայտնի պատմություն է: Դժվար չէ կռահել, որ կորոնավիրուսային այս ողջ աղմուկից այդ կորպորացիաները եւ դրա հետ առնչվողները հարյուրավոր միլիարդներ գրպանեցին: Իսկ դա նշանակում է, որ ԱՀԿ-ի վերնախավի առաջ դրված այդ խնդիրն արդեն այս պահին տեղը-տեղին լուծված է, առավել եւս, որ եթե այս պահին էլ աղմուկը դադարի, էլի փողերը դեռ երկար են գալու:

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՄԵԾ ՈՒ ԿԵՂՏՈՏ ԽԱՂԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԵԶՐԱՓԱԿՉԻՆ

2. Հայտնի փաստ է նաեւ, որ ԱՀԿ-ն, թեեւ հանդիսանալով ԱՄԿ-ի կառույց, հատկապես ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հիմնականում գտնվել է ուլտրալիբերալների վերահսկողության գոտումԻ՞նչ են ուզում ուլտրալիբերալները. իհարկե, այստեղ խնդիրներ շատ կարող են լինել: Սակայն այդ ցանկում առաջնային դիրքերից մեկում է Թրամփի նախագահական երկրորդ ժամկետը թույլ չտալը, եւ որ կորոնավիրուսային էպիկենտրոնի վերածվեց հենց ԱՄՆ-ն, դժվար թե պատահական լինիԹրամփը, ինչ խոսք, դեռ հաջողությամբ դիմադրում է, համենայնդեպս՝ նրա վարկանիշն այս իրավիճակում համեմատաբար կայուն է, եւ երեւի (եթե միայն նոր անակնկալներ չլինեն) կկարողանա  ընտրություններում հաղթել: Սակայն  այն իրավիճակը, որն առաջացնում է կորոնավիրուսը  ամերիկյան եւ համաշխարհային տնտեսությունում, երկարաժամկետ կտրվածքով կարող է հենց ուլտրալիբերալիզմի համար վատթարագույն սցենարներն առաջացնել: Սկսենք նրանից, որ կորոնավիրուսի դեմ պայքարի  ելքը Թրամփը գտավ հեռանկարային առումով ուլտրալիբերալիզմի համար ամենավտանգավոր տարբերակի մեջ: Այն 2 տրիլիոն դոլարը, որը նա ուղղում է կորոնավիրուսի դեմ, այդ թվում նաեւ բնակչությանը հենց այնպես փող բաժանելու միջոցով, մի շարք հեղինակավոր մասնագետների համոզմամբ` նման խնդիրներ են առաջացնելու: Նախ` 2019թ.-ին ԱՄՆ-ի պետական պարտքը արդեն իսկ 23,2 տրիլիոն դոլար էր (տե՛ս գրաֆիկ 2-ը), եւ մեկ տարվա ընթացքում սրան կավելանա ոչ միայն  բյուջետային դեֆիցիտի համար ծրագրված 1,5 տրիլիոնը, այլ նաեւ կորոնավիրուսի դեմ ուղղված 2 տրիլիոնը: Չնայած, կորոնավիրուսի հարվածը ըստ տարբեր կանխատեսումների, կարող է ամերիկյան բյուջեի դեֆիցիտը ավելացնլ եւս 0,5-1 տրիլիոնով, որի դեպքում տարեվերջին ամերիկյան  պետպարտքը կարող է հասնել 27 տրիլիոնի սահմանագծին, որը ՀՆԱ-ն կգերազանցի մոտ 30 տոկոսի չափով ներկայիս մոտ 7-8 տոկոսի փոխարենԵվ երկրորդ խնդիրը. տնտեսական աճի դադարի արդյունքում արդեն իսկ սկսել են նկատվել չնախատեսված գնաճային երեւույթներ, որն էլ ավելի կսրվի բնակչությանը հենց այնպես փող բաժանելու արդյունքում: Գումարած դրան, հետճգնաժամային փուլում ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կանխատեսում է 20 տոկոսանոց գործազրկության հեռանկար, այսինքն՝ աղքատության կտրուկ աճ, որը կպահանջի այլ սոցիալական ծրագրեր, եւ նորից միակ տարբերակը կմնա «փողի մեքենան» միացնելը եւ պետական պարտքն էլի ավելացնելը: Այ, հենց սա է ուլտրալիբերալների հիմնական խնդիրներից մեկը: Փող տպելը եւս մեծ մասամբ նրանց վերահսկողության տակ է՝ Ֆեդերալ ռեզերվային համակարգի սեփականատերերի: Բայց այլ բան է, եթե ունես ՀՆԱ-ն 7-8 տոկոսով գերազանցող պետական պարտք, եւ միանգամայն այլ բան, եթե այդ ցուցանիշը հասնում է 30 տոկոսի: Ի վերջո, դոլարը կարողանում է գոյատեւել ԱՄՆ-ի ուժային ճնշման եւ եւ այդ թղթադրամի նկատմամբ աշխարհում առկա վստահության մակարդակի հաշվին: Ուժային սցենարներն արդեն երկար ժամանակ է, որ չեն գործում: Իսկ ահա ՀՆԱ-ն 30 տոկոսով գերազանցող պետպարտքը կարող է այնպիսի հարված դառնալ դոլարի նկատմամբ վստահության վրա, որ այդ կետը դառնա հիպերինֆլյացիոն երեւույթների տանող ամենակարճ ուղին: Վտանգը միանգամայն ռեալ է դարձել, իսկ կորոնավիրուսային խաղի ամեն մի հերթական օրը էլ ավելի է սրում այն:

Անվճար տրանսպորտ, աշխատավարձի 100% փոխհատուցում, աջակցություն բիզնեսին, բայց այս ամենը Ֆրանսիայում

3. Կա նաեւ վարկած, որ կորոնավիրուսային խաղը մասամբ Չինաստանին հարվածելու համար էր: Բայց այս ֆոնին ուլտրալիբերալները նաեւ մեկ այլ վտանգի պետք է ուշադրություն դարձնեն: Իրականությունն այն է, որ չինական տնտեսությունն  արեդն իսկ մտել է վերականգնման փուլ՝ չհասնելով նաեւ ֆինանսական ճգնաժամի շեմին: Ավելին, աշխարհը Չինաստանին սկսել է ընկակել որպես մի երկիր, որն առաջինը բախվեց կորոնավիրուսին, բայց կարողացավ վիճակը կայունացնել 80 հազարի կարգի հիվանդների եւ 3-3,5 հազարի կարգի մահացածների սահմանագծումայն դեպքում, երբ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն բազմապատիկ ավելի ծանր ցուցանիշներ ունեն, ու վերջը դեռ չի երեւում: Այսինքն՝ կորոնավիրուսի հաշվին  Չինաստանը էլ ավելի հիմնավոր դարձրեց համաշխարհային տնտեսական լիդերի իր հավակնությունները այն դեպքում, երբ ԱՄՆ-ի մոտ դեռ միայն սրվող հետընթաց կա այդ դիրքերից: Իսկ համաշխարհային տնտեսական լիդերի դիրքի կորուստը հասկանալի է, որ նաեւ մոնոպոլիստական դիրքերից զրկելու է ամերիկյան դոլարին՝ հիշատակված բոլոր հիպերինֆլյացիոն հետեւանքներով հանդերձՄի խոսքով, սա էլ է դարձել դոլար տպողների համար լուրջ գլխացավանք:

Մի՛ հիվանդացեք այս փսիխոզով. Լուկաշենկո (Տեսանյութ)

4. Շատ հետաքրքիր դրվագ էր նաեւ կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ համաշխարհային նավթային շուկայում տեղի ուենցածը: Ինչն էր պատճառը, կամ ով էր մեղավորը, թողնենք մի կողմ եւ ֆիքսենք տեղի ունեցածի ամենաուշագրավ հետեւանքը: Նավթային գնանկումից, իհարկե, տուժեց ինչպես ՌԴ-ն, այնպես էլ Սաուդյան Արաբիան, բայց նրանք հետագայում կարող են գնաճի հաշվին կորցրածը վերականգնել: Իսկ ահա ԱՄՆ-ի համար կորուստը կարող է նաեւ անդառնալի լինել. նման էժան նավթը հիմքից քանդում է ամերիկյան սլանցային նավթարդյունահանումը, ու դրա տեմպերը աչքի առաջ արագանում են: Մինչդեռ, եթե դրան գումարվի նաեւ ընդհանուր տնտեսական եւ հնարավոր դոլարային ճգնաժամը, կկարողանա՞ ապագայում ԱՄՆ-ն վերականգնել այդ համակարգը, հարցականները շատ են:

ԴՐՍԻՑ ԵԿՈՂ «ԱՊՏԱԿՆԵՐԸ» ՇԱՏԱՆՈՒՄ ՈՒ ԾԱՆՐԱՆՈՒՄ ԵՆ

5. Վերջապես կորոնավիրուսային այս խաղը ծանրագույն փորձություն դարձավ նաեւ ԱՄՆ-ի թիվ մեկ դաշնակցի` Եվրամիության համար: Մի կողմից` Եվրոպան իր հերթին էր ստիպված 1 տրիլիոնի չափ եվրոներ տպել ու թեեւ ավելի թույլ, բայց մտնել նույն բեռի տակ, ինչ ֆինանսական առումով ԱՄՆ-ն: Եվ մյուս կողմից` քաղաքական առումով Եվրամիությունում իսկական ցնցումներ են, այնպիսին, ինչպիսին հենց եվրոպական գործիչների խոստովանմամբ, երբեւիցե չի եղել՝ ԵՄ-ի ստեղծման պահից ի վեր: Ընդ որում, հենց նույն  եվրոպական գործիչներն են սկսել խոսել ԵՄ-ի տրոհման կտրուկ մեծացած հավանականության մասին: Իսկ այդ դեպքում ԱՄՆ-ն պարզապես կկորցնի իր թիվ մեկ եւ միասնական դաշնակցին: Ճիշտ է, որոշ երկրներում կարող է պահպանվել վերահսկողությունը, բայց շատ մեծ է հավանականությունը, որ մի շարք երկրներ էլ կնախընտրեն ՌԴ-ի կամ Չինաստանի  բեւեռը: Ամեն դեպքում, խիստ մեծ է հավանականությունը, որ ԵՄ-ն վերջնականապես կկորցնի իր երբեմնի գերիշխող ուլտրալիբերալ ուղղվածությունը, որը, իհարկե, տարաբնույթ սորոսներին ու նրանց տերերին լուրջ մտածելու տեղիք է տալիս:

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐՈՒՆԳՆ» ԷԼ ԿԱՐՈՂ Է «ԹԱՐՍ ԱՃԵԼ»

Մի խոսքով, պատճառները շատ են, որ այդքան ակտիվորեն առաջ մղված կորոնավիրուսային մեծ խաղը հիմա էլ սկսեն նույն ակտիվությամբ արգելակել, որն արդեն իսկ սկսել է զգացվելԻ դեպերեւի նաեւ պատահական չէր, որ Հայաստանում եւս  հիվանդության օրական բարձր տեմպերից հետո նկատվեց կտրուկ շրջադարձ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА