o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առաջարկում եմ սահմանել առավելագույն աշխատավարձի շեմ

02.04.2020 14:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Առաջարկում եմ սահմանել առավելագույն  աշխատավարձի շեմ

Խմբագրություն է դիմել քաղաքացի Հովհաննես Գյոզալյանը, խնդրելով  պարետին հասցնել իր առաջարկությունը , թե ինչպես  համախմբված դուրս գալ այս իրավիճակից: Քաղաքացին ասում է, թե  բռունցք է դառնալը եւ միասնական  կորոնավիրուսին դիմակայելը պետք է լինի ոչ թե դատարկ խոսք, այլ կոնկրետ գործողություն: Նա առաջարկում է, որ  պետական պաշտոնյաները  ոչ միայն զրկվեն իրենց սիրելի  ամենամսյա պարգեւատրումներից, այլ նաեւ գերբարձր աշխատավարձներից: Քաղաքացին առաջարկում է սահմանել պետական պաշտոնյայի առավելագույն աշխատավարձ 300 հազար դրամ չափով եւ նվազեցնել այդ սահմանագծին բոլոր նրանց աշխատավարձները սկսած վարչապետից, ով ստանում է դրանից ավելին: Խնայված գումարները  քաղաքացին առաջարկում է ուղղել ներկայիս գնաճի պայմաններում արժեզրկված, նպաստների ու թոշակների ինդեքսավորմանը, ինչը թույլ կտա առանց այդ էլ աղքատության մեջ տառապող մարդկանց  գոնե մի փոքր շունչ քաշեն:

Հեղինակած օրենքի նախագիծը չընդունվեց, որով, առաջարկվում է սահմանել մեկուսացման նպաստ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА