o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ամեն բան շուտով լավ կլինի»․ «պարող միլիոնատերը» կորոնավիրուսի ֆոնին հետևորդներին կոչ է արել դրական տրամադրվել

01.04.2020 11:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Ամեն բան շուտով լավ կլինի»․ «պարող միլիոնատերը» կորոնավիրուսի ֆոնին հետևորդներին կոչ է արել դրական տրամադրվել

Իտալացի գործարար Ջանլուկա Վակին, որը համացանցի շնորհիվ առավել հայտնի է որպես «պարող միլիոնատեր», Instagram սոցկայքի իր էջում հետևորդներին խնդրել է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված դժվար իրավիճակում հանգստություն պահել և դրական տրամադրվել։

«Այսօր, երբ մտածում ենք ապագայի մասին, դժվար է հասկանալ, թե երբ ենք այս ամենից դուրս գալու և ինչ է լինելու մեր կյանքի հետ։ Հիշե՛ք, որ կյանքում հավասարակշռություն կա, և երբ որևէ վատ բան է տեղի ունենում, դրան ինչ-որ լավ բան է հաջորդում։ Դրականը մի՛ կորցրեք, ամեն բան շուտով լավ կլինի»,- գրել է Վակին։

Հավելենք, որ 51-ամյա գործարարը մարդկանց շրջանում որպես «պարող միլիոնատեր» հայտնի է դարձել ինստագրամյան հարթակում ուշագրավ պարային տեսանյութերի հրապարակման շնորհիվ։ Այս պահին Վակին մոտ 14,7 միլիոն հետևորդ ունի։

Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 375 հազարը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА