o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐՈՒՆԳՆ» ԷԼ ԿԱՐՈՂ Է «ԹԱՐՍ ԱՃԵԼ»

25.03.2020 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐՈՒՆԳՆ» ԷԼ ԿԱՐՈՂ Է «ԹԱՐՍ ԱՃԵԼ»

Մինչ հայաստանյան իշխանությունները լրատվամիջոցներին մեղադրում են խուճապ տարածելու մեջ, հերթական անգամ ապացուցվեց, որ աշխարհի մասշտաբով թիվ 1 խուճապահարը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ¥ԱՀԿ¤ ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեիսուսն է, իսկ Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանը, որ պարտաճանաչորեն կրկնում է ԱՀԿ-ից ասվածները: Ընդ որում, հենց ԱՀԿ-ն էր, որ ի սկզբանե աշխարհով մեկ խուճապային տրամադրությունների տարածման սկիզբ դրեց, որը հատկապես հարվածում է բիզնեսին:

Մի՛ հիվանդացեք այս փսիխոզով. Լուկաշենկո (Տեսանյութ)

 

ԹԻՎ 1 ԹԻՐԱԽԸ ԹՐԱՄՓՆ Է

Նկատի ունենք ԱՀԿ-ի կողմից կորոնավիրուսի հետ կապված համաշխարհային պանդեմիայի հայտարարումը, այն էլ առանց մասնագիտական բացատրությունների եւ համապատասխան ցուցանիշների առկայության: Եվ հիմա էլ նույն ԱՀԿ ղեկավար Գեբրեիսուսը հանդես եկավ համանման մեկ այլ հայտարարությամբ, թե պանդեմիան արագանում է: Որպես հիմնավորում, ներկայացվում է հետեւյալ թիվը՝ աշխարհում արդեն ավելի քան 300 հազար կորոնավիրուսով հիվանդացած կա: Լավ, ասենք կա, բայց դա այն ցուցանի՞շն է, որ արագացող պանդեմիա հայտարարվի: Օրինակ, նույն ԱՀԿ-ի տվյալներով` աշխարհում 150 միլիոնի կարգի տուբերկուլյոզի վարակակիր, ընդ որում` միայն 2018 թվականին գրանցվել է հիվանդության 10 մլն նոր դեպք, այդ թվում՝ երեխաների շրջանում 1,1 մլն: Նույն տարում մահացել է մոտ 1,5 մլն մարդ, այսինքն՝ օրական կտրվածքով այդ վարակը խլում է միջինը 4 հազար կյանք, ինչը նշանակում է, որ 4 օրում ունեցել ենք ավելի շատ մահվան դեպքեր, քան կորոնավիրուսից՝ այս 3 ամիսներին: Եվ ոչ միայն տուբերկուլյոզը. բոլոր ցուցանիշներով կորոնավիրուսից անհամեմատ վտանգավոր վիրուսների պակաս չկա: Ու չնայած դրան, այդ վիրուսներից ոչ մեկի հետ կապված ԱՀԿ-ն պանդեմիա չի հայտարարում, իսկ ահա կորոնավիրուսի դեպքում իրար հետեւից նման խուճապահար հայտարարություններով է հանդես գալիս: յսպիսով այն, որ կորոնավիրուսի վտանգն արհեստականորեն ուռճացվում է, հիմնավորում են հենց ներկայացված պաշտոնական թվերը: Դժվար չէ տեսնել նաեւ, որ այս մեծ «աֆյորայի» հիմնական դերակատարներից մեկը ԱՀԿ-ն էր, որը մինչ այս էլ է աչքի ընկել սեփական վերնախավի եւ կառույցի թիկունքին կանգնած դեղագործական կորպորացիաների համար ամեն մի առիթով հսկայական փողեր սարքելու կեղտոտ խաղերովԲայց վերջին օրերին սկսեց նաեւ տեսանելի դառնալ, թե քաղաքական տեսանկյունից այս մեծ խաղն ուր է տանում: Այն, որ չնայած մի շարք կոշտ սահմանափակումները, ԱՄՆ-ում սկսեց կտրուկ ավելանալ վարակվածության մակարդակն, ու երկիրը դարձավ այդ տխուր ցուցանիշով «բրոնզե մեդալակիրը», դժվար է պատահականություն համարել:Չնայած` իրականում պատկերն այլ է. Չինաստանում վարակվածների հիմնական մասն արդեն ապաքինվել է, իսկ նոր դեպքերը երեք-չորս տասնյակի չափով են: Իտալիայում եւս մեղմացման միտումներ են նկատվել՝ ինչպես նոր վարակվողների, այնպես էլ մահացողների օրական ցուցանիշներն անկումային դինամիկայի մեջ ենԻսկ ահա ԱՄՆ-ում նոր վարակվածների թիվը վերջին օրերին ամենաբարձրն է աշխարհում: ԱՄՆ-ում նաեւ առողջացածների թիվն է դեռ բավականին փոքր՝ 2-3 հարյուր մարդ: Այսինքն, այս պահին փաստացի վարակվածների թվով թեեւ դեռ երկրորդ հորիզոնականում է՝ մոտ 9-10 հազար մարդով զիջելով Իտալիային, սակայն ամեն ինչ տանում է նրան, որ այսօր-վաղը հենց ԱՄՆ-ն է դառնալու կորոնավիրուսային համաշխարհային առաջատարը: Ու դժվար չէ կռահել, թե դա ինչ հարված է դառնալու Թրամփի համար, եթե անգամ հաջորդի իրավիճակի մեղմում ու կարգավորում: Էս գլխից նույնիսկ կարելի է պատկերացնել, թե մեղադրանքների ինչ հեղեղ է ուղղվելու Թրամփին՝ նախագահական ընտրությունների փուլում: Օրինակ. ԱՄՆ-ն թեեւ ունի ամենակատարյալ առողջապահական համակարգը, նյութատեխնիկական բազան, ֆինանսական ռեսուրսները եւ այլն, բայց հաջողացրեց դառնալ կորոնավիրուսային լիդեր՝ Թրամփի ապաշնորհ կառավարման պատճառովԿարճ ասած, եթե ամերիկյան ուլտրալիբերալիզմը մինչ այս նախագահական ընտրություններում գործնականում Թրամփի հետ մրցակցության որեւէ ռեալ հնարավորություն չուներ, հիմա արդեն շանսեր է ստանում եւ, ինչ խոսք, ամեն ինչ կուղղի դրանից օգտվելու համար: Իսկ դա նշանակում է, որ հենց ամերիկյան ուլտրալիբերալներն են, որ, ի տարբերություն հարյուր հազարավոր վարակվածների, տասնյակ հազարավոր մահացածների, տնտեսապես տուժած հարյուր միլիոնավոր քաղաքացիների եւ բիզնեսների, կորոնավիրուսային այս իրավիճակից հսկայական շահ կստանան՝ ամերիկյան նախագահական աթոռը վերցնելու ռեալ շանս:

ԴՐՍԻՑ ԵԿՈՂ «ԱՊՏԱԿՆԵՐԸ» ՇԱՏԱՆՈՒՄ ՈՒ ԾԱՆՐԱՆՈՒՄ ԵՆ

 

ՎԻՐՈՒՍԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՊՆԴՈՒՄԸ

Եվ ահա այս իրավիճակում գնալով ավելանում են փաստագրված պնդումներն այն մասին, որ կորոնավիրուսն ունի արհեստական ծագում, ինչին, ի դեպ, անդրադառնալու առիթ ունեցել ենք: Այսպես, հերթական նման ուսումնասիրությամբ հանդես եկավ «Արգումենտի նեդելին» ¥ԱՆ¤՝ նշելով, թե. «Գիտական գրականության վերլուծությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսը մշակվել է «EcoHealth Alliance»-ի՝ ԱՄՆ-ի «Միջազգային զարգացման գործակալության» (USAID) ստորաբաժանումներից մեկի պատվերով...»: Եվ որպես ասվածի հիմնավորում է բերում այն, որ տվյալ ուղղությամբ «գիտական հետազոտությունների մասին հոդվածը պաշտոնապես հրապարակվել է 2015 թվականի նոյեմբերի 9-ին՝ «Nature» միանգամայն հեղինակավոր գիտական ամսագրում: Ահա հղումը. https://www.nature.com/articles/nm.3985: Հոդվածի բնագրի վերնագիրն է «A SARS-like cluster of circulating bat coronaviruses shows potential for human emergence», որը թարգմանվում է՝ «SARS- չղջիկների կորոնավիրուսների նման խումբը ցույց է տալիս մարդուն անցնելու ներուժը»»: ԱՆ-ն, ելնելով «Nature»-ի հրապարակման ուսումնասիրությունից, գրում է. «Հետազոտողների միջազգային խումբը խնդիր է դրել ուսումնասիրել չղջիկների կորոնավիրուսի փոխանցման մեխանիզմի ստեղծման հնարավորությունը մարդուն: Գլխավոր հարցը՝ ինչո՞ւ: Այստեղ գիտության տեսանկյունից տրամաբանական պատասխան չկա... Ահա թե ինչ է նոր տեսակի վիրուսի ստեղծման մասին հոդվածում ասվում է. «Ուսումնասիրել անցումային ներուժը, այսինքն, կորոնավիրուսով (CoV) մարդկանց վարակման հնարավորությունը: Մենք ստեղծել ենք քիմիական վիրուս»: Վերջապես, ակնարկվում է, որ նման ծագումնաբանություն ունի նաեւ H1N1-ը՝ «խոզի գրիպ», H7N9-ը՝ «թռչնագրիպը», հոդվածագիրը հասնում է այս մտքին. «Պատասխանելով այն հարցին, թե ինչու է ստեղծվել չղջիկների կորոնավիրուսի «քիմերը», հետեւում է տրամաբանական պատասխանը՝ կենսաբանական զենք՝ դրա տարատեսակների՝ գենետիկ զենքի ստեղծման նպատակով»:

Իտալական իշխանությունները նշում են, որ կորոնավիրուսի համաճարակը դեռ գագաթնակետին չի հասել

ԱՆ-ի հրապարակման մնացած միանգամայն ուշագրավ դետալները շրջանցենք ¥կարող եք ամբողջական տարբերակը կարդալ նաեւ https://www.iravunk.com/ru/news/14357 հղմամբ¤: Սակայն ուշադրություն դարձնենք ներկայացվածի որոշ դետալների վրա. խոսվում է նախ՝ USAID-ի մասին, որը ոչ այլ ինչ է, քան ամերիկյան կառավարության մասնիկ համարվող, սակայն գործնականում ուլտրալիբերալիզմի կողմից վերահսկվող կառույց: Հաջորդը. ծրագիրն առաջ է տարվել գրանտներով, ինչը եւս ուլտրալիբերալների հայտնի մեխանիզմներից է: Վերջապես, ներկայացնում են նաեւ այն լաբորատորիաները, որոնք այդ ուղղությամբ աշխատել են, եւ ցանկի ուսումնասիրությունը նույնպես տանում է ուլտրալիբերալների ուղղությամբ: Գումարենք նաեւ, որ հենց ուլտրալիբերալ լրատվամիջոցներն են արհեստականորեն կորոնավիրուսից իսկական համաշխարհային սարսափ սարքել, եւ, վերջապես, կրկնենք, որ ակնհայտորեն հենց նույն ուլտրալիբերալներն են պատրաստվում այս համաշխարհային «սարսափի շոուից» ամենամեծ դիվիդենտները ստանալ:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻՑ ՈՒ ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՐՀԸ ՓՈԽՎՈՒՄ Է. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

 

ՈՒԼՏՐԱԼԻԲԵՐԱԼՆԵՐՆ ԷԼԻ ՁԱԽՈՂՎՈ՞ՒՄ ԵՆ

Թե ինչու, դա էլ կարելի է կռահել: Ուլտրալիբերալիզմը ներկայիս բառացիորեն այլանդակ տեսակով կանգնած է պատմության աղբանոցում հայտնվելու վտանգի առաջ: ԱՄՆ-ում Թրամփը բավականին լուրջ պայքար է մղում դրա դեմ, ՌԴ-ում ուլտրալիբերալ ներկայիս ամենաառանցքային մեխանիզմները ¥միասեռականներ, ընտանիքների քայքայում, եւ այդպես շարունակ¤ ուր որ է Սահմանադրությամբ կարող են արգելքի տակ հայտնվել: Մինչեւ իսկ վերջին պատվարի վերածված Եվրոպայում ուլտրալիբերալները գնալով աճող խնդիրների առաջ են կանգնած: Ու այսքանից հետո, եթե ԱՄՆ նախագահական աթոռը եւս մեկ ժամկետով կորցնեն, ապա թե իր նախագահության երկրորդ փուլում ով գիտի, ինչեր կանի թիվ 1 թշնամու վերածված եւ վերընտրվելու խնդիր այլեւս չունեցող Թրամփը: Կարճ ասած, կարող է այդ փուլում իրականություն դառնալ հիշատակված պատմական աղբանոցի սպառնալիքը: Ուլտրալիբերալները, ճիշտ է, այս ընթացքում բեկման հասնելու տարբեր փորձեր արեցին, մինչեւ իսկ Իրանի շուրջ Երրորդ աշխարհամարտ սարքելու տեսքով: Բայց գործնականում ամենուր ձախողումներ էին: Եվ ահա կորոնավիրուսը կարող է վերջին շանս դառնալ...

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՓՈԽՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՄՔԸ

Չնայած, կարծես թե սա եւս վերածվելու է «վարունգի թարս աճելու» սկզբունքի: Նախ, նույն Թրամփը կարծես որոշել է պարզապես ուշադրություն չդարձնել կորոնավիրուսին՝ բացելով ամերիկյան բոլոր, այդ թվում՝ տնտեսական սահմանափակումները: Ճիշտ է, գալիք ամսվա սկզբներից, սակայն որոշ ժամանակ պետք է մարդկանց տրամադրությունները փոխելու համար: Չինաստանում խնդիրը գործնականում լուծված է: Իսկ ահա ՌԴ-ում առանձնապես էական էֆեկտ կորոնավիրուսն այդպես էլ չունեցավԵվ մեկ ուշագրավ նրբերանգ. հիմնական հարվածը թեեւ հասավ ԵՄ-ին, սակայն կորոնավիրուսը գործնականում հասցրեց մի իրավիճակի, երբ Եվրոպայում պարզ հասկանում են, որ մինչ այս ստեղծված ուլտրալիբերալ համակարգը միայն խնդիրներ առաջացրեց արտակարգ իրավիճակում: Եվ արդեն իսկ զգացվում է, որ այդ համակարգը լուրջ ճաքեր է տալիս: Առավել եւս, երբ եվրոպական պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ-ն իրեն օգնության հասավ ԵՄ-ական Իտալիային, այն դեպքում, երբ համարվում է, որ ԵՄ-ն իր պետությանը թողել է բախտի քմահաճույքին: Իսկ դրա հետեւանքների խորհրդանշական օրինակը կարելի է համարել այն, որ շատ իտալացիներ հավաքում են ԵՄ-ի դրոշն ու տեղը ռուսականը տեղադրումՄի խոսքով, կորոնավիրուսը, թերեւս, իրոք փոխում է աշխարհը: Բայց ոչ այնպես, ինչպես սպասում էին դրա ծրագրողները:

Ադրբեջանում այսօր հնարավոր է հայտարարվի արտակարգ դրություն. Կարեն Հովհաննիսյան

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА