o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ Ոստիկանության պետի տեղակալը չի կարծում, որ կա օրենքի խախտում

23.03.2020 16:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ Ոստիկանության պետի տեղակալը չի կարծում, որ կա օրենքի խախտում

Այսօր` մարտի 23-ին, ժամը 16:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհերյանի ասուլիսի ժամանկ Iravunk.com-ը ուղղեց հետևյալ հարցերը. 

Արցախի ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 9 հաղորդում է ստացվել

ԶԼՄ-ների այս կամ այն նյութը հանելու վերաբերյալ պահանջը ներկայացնում է ոստիկանության քրեական վարչության պետը, այն դեպքում, երբ արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը հստակորեն սահմանում է` ոստիկանության ուժերը եւ միջոցները, թե որ խնդիրների իրականացման նպատակով են գործադրվում: Այդ ցանկի մեջ բացակայում է մամուլի հանդեպ ինչ-ինչ գործողություններ կատարելը:  

1. Ո՞վ է սահմանել, որ ԶԼՄ-ների հետ աշխատանք տանող պետական լիազոր մարմինը պետք է լինի ոստիկանությունը,  իսկ պաշտոնատար անձը` գնդապետ Կարապետյանը:

2. Արդյո՞ք չեք գտնում, որ այն խախտում է վերոնշյալ օրենքի 9-րդ հոդվածը:

Մեր հարցին բանախոսը պատասխանեց հետևյալ կերպ. 


Գնդապետ Կարապետյանի ստորաբաժանումների ներքո է գտնվում այն պրոֆեսիոնալ ստորաբաժանումը, որը կոչված է նման խնդիրներ կարգավորելու համար, իսկ երկրորդ հարցի մասով բանխոսը նշեց,ո ր չի կարծում, որ կա օրենքի խախտում: 

Փաստորեն փոխոստիկանապետը խոստովանեց, որ ի խախտումն օրենքի կառավարության որոշման մեջ չի նշված ԶԼՄ-ների վրա դրված սահմանափակումներ իրականացվող պետական լիազոր մարմինը եւ պաշտոնատար անձը, այլ շրջանցելով օրենքը ոստիկանությունը որոշել է ստանձնել վերոհիշյալ գործառույթը: Բացի այդ, եթե հավատանք փոխոստիկանապետին, ապա մինչու արտակարգ դրություն մտնելը ոստիկանությունը նույնպես զբաղվում էր ԶԼՄ-ների աշխատանքի ուսումնասիրությամբ. թե ի՞նչ նպատակով  եւ ի՞նչ իրավական հիմքով դեռ պետք է պարզել: 

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА