o C     15. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խոյ, Խեցգետին, Կույս, Այծեղջյուր.Կենդանակերպի 4 կանացի նշան, որոնք ունակ չեն սիրախաղի

22.03.2020 23:55 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Խոյ, Խեցգետին, Կույս, Այծեղջյուր.Կենդանակերպի 4 կանացի նշան, որոնք ունակ չեն սիրախաղի

Սիրախաղ վարելու ունակությունը հատուկ դասընթացներում չի դասավանդվում: Եվ չնայած աղբյուրների առատությանը, որոնք կանանց օգնում են յուրացնել այդ նուրբ գիտությունը, միշտ էլ կլինեն «ծույլիկներ», ովքեր կաշկանդված կգործեն և շփոթմունքի կհասցնեն տարակուսած տղամարդուն:

Տղամարդկային հայացք. կանանց դիմահարդարման 5 տարր, որոնք տղամարդկանց անընդունելի են թվում

Խոյ

Խոյ կինը շատ հաճախ է սիրախաղ անում և կասկածներ չունի այդ հարցում: Պարզապես տղամարդիկ չեն կողմնորոշվում, թե ինչպես հասկանալ կնոջ այդպիսի աշխույժ պահվածքը: Իր հաստատակամությամբ և անմիջականությամբ Խոյ կինն ավելի շուտ վախեցնում է, քան ոգեշնչում:

Իրականում, Խոյի համար դժվար է ընդունել այն, որ իր տղամարդկային պահվածքով զրկում է ընտրյալին իր օրինական նախաձնողականությունից:

Խեցգետին

Կին Խեցգետինը գտնում է, որ տղամարդիկ իրենք պետք է կատարեն ամբողջ աշխատանքը: Եթե նա որոշի ազդակ տալ իր ընտրյալին ակտիվացնելու համար, ապա կսկսի անդադար հոգ տանել նրա մասին: Նա կարկանդակներ կթխի, պետք է համոզվի, որ իր սիրեցյալը չի մրսում և շարունակ կսպասի, մինչև տղամարդն ինքն առաջինը սկսի խաղը: Հաճախ իր պահվածքով, Խեցգետինն ավելի շատ նմանվում է հոգատար մորաքրոջ, բայց ոչ երբեք՝ սիրախաղ վարողի:

Կույս

Կույս կինը դեմ չէ թեթև սիրախաղ անելուն, բայց, չգիտես ինչու, տղամարդիկ միշտ չէ, որ կարողանում են ընկալել այդ ակնարկները: Կամ Կույսը վատ է ակնարկում, կամ հասցնում է միաժամանակ վիրավորական նկատողություններ անել:

Նա նաև շատ է խոսում իր և առաջիկա հինգ տարվա ծրագրերի մասին՝ փորձելով երևալ կրթված և շատ անկախ կին: Ահա թե ինչու շատ տղամարդիկ չեն կռահում, որ Կույսն անկեղծորեն սիրախաղ է անում իրանց հետ:

Այծեղջյուր

Այծեղջյուր կինը վստահ է, որ սիրախաղ անում են շատ թեթևաբարո և անլուրջ կանայք: Այս տիկնոջ գործնականությունն ու լրջությունը թույլ չեն տալիս նրան անկաշկանդ գայթակղել տղամարդկանց: Եթե նրան ինչ-որ մեկը դուր գա, ապա նա շատ հստակ և պարզ կխոսի, պարզելով, թե արդյո՞ք իրանց կյանքի ընդհանուր ծրագրերը համընկնում են:

Ճիշտ է, այդ խոսակցությունն ավելի շատ նման կլինի աշխատանքի ընդունման հարցազրույցի, քան ռոմանտիկ խոսակցության: Հաջողության չհասնելով ՝ Այծեղջյուրը չի նեղվի՝  մտածելով, որ անհրաժեշտ թվով հարցեր չէր պատրաստել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА