o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը կորոնավիրուսի թեմայով տեսահամաժողով կանցկացնի G7-ի ղեկավարների հետ

14.03.2020 13:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը կորոնավիրուսի թեմայով տեսահամաժողով կանցկացնի G7-ի ղեկավարների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթվա սկզբին «Մեծ յոթնյակի» (G7) ղեկավարների հետ կքննարկի աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը։ Այս մասին Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը հայտնել է Twitter սոցկայքի իր էջում՝ նշելով, որ շփումը տեղի կունենա տեսահամաժողովի տեսքով։

«Բելառուսին նախանձում են, քանի որ կորոնավիրուսի հարցում մենք այլ ուղով գնացինք». Լուկաշենկո

Նշվում է, որ ամերիկացի ղեկավարը COVID-19-ի խնդիրն ուրբաթ քննարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

«Նախագահ Թրամփը համաձայնել է հաջորդ շաբաթվա սկզբին G7-ի` Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի ղեկավարների հետ կորոնավիրուսի հարցով տեսահամաժողով անցկացնել»,– գրել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Սպասվում է, որ յոթ երկրների ղեկավարների արտակարգ «հանդիպումը» տեղի կունենա մարտի 16-ին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА