o C     06. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որո՞նք են տղամարդկանց գրավող կանանց 4 հատկությունները

08.03.2020 20:00 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Որո՞նք են տղամարդկանց գրավող կանանց 4 հատկությունները

Եթե կարծում եք, որ տղամարդու ուշադրությունը գրավելու համար բավական է խորհրդավոր աչքով անել կամ ժպտալ, ապա խորապես սխալվում եք: Ինչ-որ մեկին՝ հնարավոր է: Բայց մենք փորձում ենք գտնել «արժանի» տղամարդուն: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ձեր մեջ որոշակի հատկություններ զարգացնելը:

Խորհուրդներ 30 տարեկան կանանց՝ 60 տարեկան կանանցից

Որո՞նք։ Հիմա կասենք:

 

1. Նա նախընտրում է նրբագեղությունը, այլ ոչ՝ գռեհիկությունը

600x580

Հիմնական գործոններն են հիգիենան, մտավորական լինելը, հուզական հասունությունը: Սա այն է, ինչն, իրոք, գրավում է տղամարդուն, ոչ միայն ֆիզիոլոգիայի, այլև այլ բնազդների առումով: Ահա թե ինչու պետք չէ գռեհիկ լինել, քանի որ այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, «մեկանգամյա» հարաբերությունից բացի այլ բան չեք ստանա:

2. Ձեր իրական «Ես»-ը

600x580

Կարևոր է, որ ինքներդ դուք լինեք ձեր հարաբերությունների զարգացման հենց սկզբից: Հարկ չկա ձեզնից ստեղծեք այն անձին, ով դուք չեք, բայց միևնույն ժամանակ, հարկավոր չէ չափազանց անկեղծ լինել: Տղամարդիկ կնոջ մեջ սիրում են տեսնել որոշակի առեղծված, գաղտնիք, որը պետք է բացահայտել, բայց ոչ անմիջապես, այլ աստիճանաբար: Ահա թե ինչու պետք բացահայտվել փուլ առ փուլ, որպեսզի չվախեցնեք նրան ձեր հարձակողականությամբ: Հակառակ դեպքում, նա կարող է մտածել, որ դուք իր հետ կապված գլոբալ ծրագրեր ունեք: Մի վախեցրեք տղամարդկանց, ցույց մի՛ տվեք, որ ձեր հետ հարաբերությունները կամ ամուսնությունն իրենց «անկախության» և ազատության կորուստն են: Դա այդքան էլ այդպես չէ: Այնուամենայնիվ, երբեմն տղամարդիկ կարող են սպասվածից շատ չափազանցնել։

3. Ձեր կանացիությունը

600x580

Հիշեք, որ կանացիությունը ոչ միայն բարձր կրունկները, դիմահարդարումն ու գեղեցիկ զգեստներ են, այլև շատ ավելի խորն է: Lինել կին՝ նշանակում է լինել զգացմունքային և ըմբռնող: Ընդունել ձեր տղամարդուն այնպիսին, ինչպիսին որ կա, աջակցել նրան դժվար պահերին և հոգ տանել: Օգնեք նրան հասկանալ ինքն իրեն, հատկապես, երբ նա ի վիճակի չէ ինքնուրույն դա անել: Ահա, թե որն է իրական կանացիությունը:

4. Հավերժական գաղտնիք

600x580

Մենք արդեն նշել ենք, թե որքան կարևոր է տղամարդու համար առեղծված մնալը: Առաջին հերթին մի եղեք կանխատեսելի: Փորձեք ինչ-որ հետաքրքիր բան մտցնել ձեր համատեղ կյանքում` անսպասելի անակնկալներ, չնախատեսված ուղևորություններ, հետաքրքիր որոշումներ: Դա ոչ միայն թույլ կտա բազմազան դարձնել կյանքը, այլև ամրապնդել ձեր հարաբերությունները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА