o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ա՛յ, որ այդ 3 երգը սովորած լինեին, այսօր Կորոնա վիրուսից էլ չէին վախենա». Արթուր Շահնազարյան (Տեսանյութ)

05.03.2020 21:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Ա՛յ, որ այդ 3 երգը սովորած լինեին, այսօր Կորոնա վիրուսից էլ չէին վախենա». Արթուր Շահնազարյան (Տեսանյութ)

Թեպետ նախորդ տարին` 2019-ը հայտարարված էր Կոմիտասյան, սակայն մինչեւ տարեվերջ Կոմիտաս վարդապետի 150-ամյակն այդպես էլ պատշաճ ձեւով չնշանավորվեց:  Կոմիտասագետ, խազագետ, կոմպոզիտոր «Ակունք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ «Իրավունքի» հետ զրույցում վստահեցրեց, որ կոմիտասյան տարին որեւէ կապ չուներ Կոմիտասի հետ:

Չափերը մի՛ անցեք. զգուշացնում է Վիտալի Բալասանյանը

- Կոմիտասի 150-ամյակն ի՞նչ կապ ուներ Կոմիտասի հետ, այդ մեկ տարվա ընթացքում մեր ժողովուրդն ինչո՞վ շփվեց Կոմիտասի հետ: Պարզապես, ինչ-որ մի նեղ մասսայի համար էր, որ նույն մարդիկ գնան համերգասրահ, նստեն ինքնաթիռ գնան եվրոպայում փողեր ծախսեն ինչ-որ միջացառում անցկացնեն Կոմիտասին նվիրված, ընդ որում` դատարկ դահլիճներում: Բայց Կոմիտասի հիմնական նպատակը ո՞րն է` ժողովուրդը: Կոմիտաս ասելով հասկանում են հայ ժողովուրդ, բայց ինչպես ասում են` անունը կա, ամանումը` չկա: Պիտի առաջինը Կոմիտաս տարածենք մեր ժողովրդի մեջ, նոր սերնդին եւ թեկուզ 3 երգ երգեն: Մենք մի ծրագիր էինք անում, կոչվում էր «Կոմիտաս-անտիվիրուս», ասում էի` ամբողջ հայությանը սովորեցնենք 3 պարզ երգ` «Հոյ Նազան», «Սոնա յար», «Գնացեք, տեսեք», որոնք       կլինեն պաշտպանական անտիվիրուսը: Ա՛յ, որ այդ 3 երգը սովորած լինեին, այսօր Կորոնա վիրուսից էլ չէին վախենա:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА