o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էջմիածնի քաղաքապետուհին հաստատեց, որ գնել են ադամանդե մատանիներ

26.02.2020 12:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Էջմիածնի քաղաքապետուհին հաստատեց, որ գնել են ադամանդե մատանիներ

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն արձագանքել է մամուլում հրապարակված լուրին, ըստ որի Էջմիածնի քաղաքապետարանը կգնի ադամանդե քարերով ոսկե մատանիներ:

Այս առնչությամբ, Դիանա Գասպարյանը Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է. «Եվ այսպես, Էջմիածնի քաղաքապետարանը ոչ թե կգնի, այլ արդեն գնել է ադամանդե քարերով ոսկե մատանիներ, որոնք նվիրել է էջմիածնաբնակ նորապսակների սույն թվականի փետրվարի 13-ին՝ Տեառնընդառաջին նվիրված տոնակատարության շրջանակներում (լուսանկարը՝ ստորև)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ,Կալկաթայում սովորող աշակերտները ժամանել են Հայաստան

Մատանիները ստացած զույգերը կփաստեն, որ դրանք ճոխ և թանկարժեք չեն. ավելի շատ ունեն սիմվոլիկ նշանակություն և փոքրիկ ուշադրություն են քաղաքապետարանի կողմից:

- Ես չեմ ակնկալում, որ իմ այս գրառումը նույն արագությամբ կտարածվի, քանի որ սա արդեն ձեռնատու չէ մտահոգներին, այնպես որ անդրադառնում եմ նյութին պարզապես իմ համաքաղաքացիներին թյուրընկալումներից հեռու պահելու համար:

- Մենք աշխատել և աշխատում ենք բաց ու թափանցիկ, ծառայել և ծառայում ենք մեր սիրելի քաղաքի բարեկեցությանը:

Բարի օր եմ մաղթում բոլորիդ»:

ՀԳ. ինչ խոսք, ողջունելի է նորապսակներին նվերներ տալը, սակայն ինչու ադամանդներ դա հասկանալի չէ: Հասկանալի չէ այն պարագայում, երբ վերոնշյալ քաղաքն ունի բազում խնդիրներ, մարդիկ շարունակում են ապրել վատ ոչ միայն կենցաղային հարցերում, այլ հենց քաղաքի անբարենպաստ վիճակով եւ ինչպես բնակիչներն են նշում, որ ինչպես նախկինում հիմա կրկին բարեկարգվում է միայն կենտրոնական փողոցները եւ հատկապես Մայր Աթոռի տարածքը, մնացած ամեն ինչ մնացել է նույնը:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА