o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

25.02.2020 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ, ով այժմ գլխավորում է «Ոչ»-ի քաղաքացիական շտաբը, քայլասերվածները ատելով ատում են, եւ նույնիսկ Վաղո անունով մի անհայտ պատգամավոր զարմանալիորեն խոստացավ նրան «դատափետել»: Թե ինչն է շարժել նիկոլականների թունդ ատելությունը, դա էլ է հասկանալի, քանզի պարոն Մելիքյանը հրապարակել է գործարարներին ուղարկված, այսպես կոչված, «հրավիրատոմսը» եւ շեշտել հետեւյալը. «Գործող քաղաքական իշխանության անունից դրամահավաքի հրավիրատոմս ստացող գործարարները կարող են այն ընկալել որպես «պարտադիր-կամավոր» սկզբունքով նվիրաբերություն կատարելու առաջարկ: Այլ կերպ` սա կարող է հասկացվել, որ նվիրաբերություն չկատարողների նկատմամբ հնարավոր է` «միջոցներ ձեռնարկվեն» հարկային եւ այլ ոլորտներում: Բոլոր անցակալի մեկնաբանությունները բացառելու նպատակով իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներին հորդորում եմ սեղմ ժամկետում հրապարակավ եւ աներկբա հայտարարել, որ հրավերը չընդունող, նվիրաբերություն չկատարող գործարարների նկատմամբ որեւէ խտրական վերաբերմունք չի դրսեւորվելու»: 

ԶԱՐՄԱՆՔ

Շատերը իրենք իրենց հարց են տալիս` երկու տարի ձգվող այս աբսուրդից հետո էլ ո՞վ պետք է գնա եւ «այո» քվեարկի: Դրա վերաբերյալ քաղաքագետ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ տալիս է սպառիչ, միաժամանակ իր ահավորությամբ զարմանալի պատասխան. «Անշուշտ, ժողովուրդ անվան տակ քողարկվող «սպիտակների» քանակն այս պահին շատ չէ, ավելին` նրանք փոքրամասնություն են, բայց խիստ ագրեսիվ ու կեղծարար, նրանք իրենք իրենց մեծամասնություն հռչակած փոքրամասնություն են: Նաեւ աշուշտ, այս պահին էլ պողոսների վարչապետն ունի աջակցիների մի ստվար զանգված: Մի կողմից դա դավաճան ամբոխն է` հիմնականում բաղկացած ոհմակային հոգեբանություն կրող, երբեւէ գիրք չկարդացած, երբեւէ փող չաշխատած, իր դժբախտությունն այլոց մեջ որոնող, հանրային ու անձնական կյանքում երբեւէ ոչ մի հաջողություն չարձանագրած անաստվածների զանգվածից, մյուս կողմից` հասարակական-քաղաքական օպորտունիստներն են, որոք սոցիալական վերելակով դեպի վերին հարկեր կարող են բարձրանալ միայն այլանդակ ժամանակներում»:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ հիմա թեեւ զարմանալի, բայց հաճելի իրադարձության մասին: ԳՈՎԱԶԴՆԵՐԻՑ անասելիորեն զզված հեռախոսատերերին օգնության է հասել ամեն ինչ իմացող եւ բոլորին հետեւող «Մեծ եղբայրը»: Google ընկերությունը Google Play խանութից հեռացրել է շուրջ 600 հավելված, որոնք գովազդ էին պարտադրում օգտատերերին: Google-ում բացատրել են, որ հեռացված հավելվածները վնասակար չէին, սակայն խախտել են գովազդ տեղադրելու մասին ընկերության քաղաքականությունը: Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, «Մեծ եղբայրը» զարմանալիորեն գիտի նաեւ ձեր թաքուն ցանկությունների մասին:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА