o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարգարիտա Սիմոնյանը շնորհավորել է Հայրենիքի պաշտպանի օրը՝ Instagram-ում հրապարակելով հայ վետերանի մասին պատմությունը (լուսանկարներ)

24.02.2020 18:22 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մարգարիտա Սիմոնյանը շնորհավորել է Հայրենիքի պաշտպանի օրը՝ Instagram-ում հրապարակելով հայ վետերանի մասին պատմությունը (լուսանկարներ)

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ինստագրամյան էջում Փետրվարի 23-ի կապակցությամբ շնորհավորել է հայրենիքի բոլոր պաշտպաններին:

Նա նշել է, որ իր անձնական էջում կշարունակի հրապարակել իր հետևորդների կողմից ուղարկվող պատմությունները, որոնք վերաբերում են Հայրենական մեծ պատերազմի վետերան տատիկներին ու պապիկներին:

Այս անգամ Սիմոնյանը հրապարակել է վետերան Սարգիս Ղազարյանի թոռնուհու ուղարկած պատմությունը: Դրանում կինը՝ Վարդուշ Ղազարյանը, պապի անցած պատերազմական ծանր ուղուց մի քանի դրվագ է ներկայացրել՝ պատմելով` ինչպես է Ղազարյանը բազմաթիվ զրկանքների միջով անցել, հաղթահարել բոլոր դժվարությունները, օգնել ծառայակիցներին և կարողացել ողջ մնալ: Կինը պատմել է նաև պապի ստացած շքանշաններից ու պարգևներից:

Սիմոնյանին ուղղված նամակում վետերանի թոռնուհին շնորհակալություն է հայտնել հերոսների հիշատակը հարգելու, այդպիսով երկրի ամբողջ բնակչության համար օրինակ ծառայելու, ինչպես նաև իր գեղեցիկ ընտանիքի միջոցով մարդկանց հայկական մշակույթին ու ավանդույթներին ծանոթացնելու համար:

«Մեզանից հեռացավ Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունների մեծն վարպետը». Ջոնաթան Լաքոտը Պատրիկ Դեւեջյանի մասին

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА