o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Մեր գլխավոր տնտեսական գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը» (Տեսանյութ)

22.02.2020 15:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Մեր գլխավոր տնտեսական գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը» (Տեսանյութ)

Եվրասիական տնտեսական միության անդամակցության շնորհիվ Հայաստանը շարունակում է քաղել դրական պտուղներ: Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ փոխանցմամբ՝  մեր երկրի արտահանման ծավալը ԵԱՏՄ տարածքում, հատկապես դեպի Ռուսաստան, ապրանքների արտահանումն ավելացել է առաջանցիկ արագությամբ մոտ 11 տոկոսով:

Մեկուսացված աշխարհն ընդդեմ կորոնավիրուսի պանդեմիայի (Տեսանյութ)

 - Մեր գլխավոր տնտեսական գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը: Ներդրումների ծավալում Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 51.1 տոկոս: Ընդհանուր Հայաստան մտած տրասֆերտների ծավալում Ռուսաստանից եկածը կրկին գերակշռում է՝ 60 տոկոսից ավելին: Ռուսաստանն է շարունակում մնալ մեր արտագնա աշխատուժի գլխավոր երկիրը: Ռուսաստանի դերը կարեւորվում է նրանով, որ այն Հայաստանի պատրաստի արտադրանքի գլխավոր շուկան է: Հայաստանի տնտեսության համար հաց ու ջրի նման անհրաժեշտ է զարգացնել վերամշակող արդյունաբերությունը: Պատրաստի արտադրանքի արտահանումն է մեզ հնարավորություն տալիս լրջորեն հոգալու մեր սոցիալական կարիքների բավարարումը: Շատ կարեւոր է, որ տուրիզմն է զարգացում ապրել: Մենք երրորդ տարին է անընդհատ մոտենում զբոսաշրջիկների այցելության տարեկան 2 մլն խորհրդանշանակ ցուցանիշին, բայց դեռ չենք հասել: 2019 թվականին այդ ցուցանիշը կազմել է 1 մլն 890 հազար, որի զգալի հատվածը՝ մոտ 40 տոկոսը եկել է ՌԴ-ից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА