o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վերելակային դիվանագիտության երկրորդ սերիան կամ ինչ էր զգուշացնում Վիտալի Բալասանյանը

19.02.2020 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վերելակային դիվանագիտության երկրորդ սերիան կամ ինչ էր զգուշացնում Վիտալի Բալասանյանը

Մյունխենում կայացած Ալիեւ-Փաշինյան վերջին հանդիպման հետ կապված մեկ հանգամանք այդպես էլ պարզաբանում չստացավ: Իհարկե, այն, ինչ շոուի մասում էր, տեսան բոլորը, այստեղ հիմնականում պատկերը պարզ է: Սակայն չմոռանանք, որ շոուից զատ, եղավ նաեւ առանձնազրույց: Ու թե ինչ են քննարկել հանդիպման այդ հատվածում, բառ անգամ չի ներկայացվել: Ընդ որում, ինչպես հայկական, այդպես էլ ադրբեջանական կողմից:

Պատերազմի երկրորդ ճակատն ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, որով փորձ է անում օգնել իշխանություններին՝ Նիկոլին. Արթուր Թովմասյան

Այսպիսով, ի՞նչ կարող է քննարկված լինել այդ հանդիպման ժամանակ: Հնարավոր վարկածների թիվն այս դեպքում էլ ավելի է շատանում, հաշվի առնելով նաեւ այս հանգամանքը: Այդ հանդիպումը Մինսկի խմբի միջնորդությամբ եւ կազմակերպմամբ չէր: Ավելին, դատելով ՀՀ ԱԳ նախարար Զորհաբ Մնացականյանի կողմից Մամեդյարովի հետ վերջին հանդիպումից առաջ արված հայտարարությունից, Ալիեւ-Փաշինյան հանդիպում անգամ նախատեսված չէր: Ըստ նախարարի. «Ես հիմա այս պահին չեմ կարող ասել, որ մենք արդեն հստակ ունենք նախանշած ժամկետ, թե երբ պետությունների ղեկավարները կհանդիպեն: Այս փուլում աշխատանքը դեռեւս կենտրոնացած է արտաքին գործերի նախարարների մակարդակի վրա»: Իհարկե, Մամեդյարովի հետ վերջին 11 ժամանոց հանդիպումը կարող էր առաջ բերել Ալիեւի եւ Փաշինյանի կողմից ինչ-ինչ հարցերի հստակեցման անհրաժեշտություն: Սակայն ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում հայտարարվեց, որ պետք է մոտ ժամանակներս Մամեդյարովն ու Մնացականյանը եւս առնվազն մեկ անգամ հանդիպեն, ինչը հիմք է տալիս մտածել, որ «աշխատանքը դեռեւս կենտրոնացած է արտաքին գործերի նախարարների մակարդակի վրա», ու գոնե ՄԽ-ի վերահսկողությամբ ընթացող գործընթացում դեռ Ալիեւ-Փաշինյան հանդիպումը օրակարգային չէր: Ասենք, եթե ընդունենք, որ հանդիպումն օրակարգային էր դարձել, ապա պետք է որ Մյունխենում լինեին նաեւ համանախագահները:

Իհարկե, կարելի է նաեւ մտածել, թե միգուցե, այնուամենայնիվ, կար պաշտոնական բանակցային գործընթացի հետ կապված, «ոտքի վրա» մեկ-երկու հարց հստակեցնելու խնդիր, որի համար կարելի էր նաեւ համանախագահներին Մյունխեն չհասցնել: Չբացառենք: Բայց նաեւ չբացառենք, որ կարող էր նաեւ քննարկվել հարցեր, որոնք շեղված են պաշտոնական բանակցային գործընթացից: Ընդ որում, ժամանակին նման կասկածներ էլի են եղել, որ Ալիեւն ու Փաշինյանը նաեւ ՄԽ-ին շրջանցող այլ գործընթաց են առաջ տանում: Օրինակ` հիշեցնենք, որ հրապարակավ նման կասկածներ առաջ քաշեց նաեւ Վիտալի Բալասանյանը՝ կապված Ալիեւ-Փաշինյան աղմկոտ «վերելակային» հանդիպման հետ: Բալասանյանի խոսքով. «Գիտենք, թե վարչապետն ում հետ է հանդիպել, տեղյակ ենք վերելակային դիվանագիտությանը...»: Ապա գեներալն այս միտքն առաջ քաշեց. «Այն քաղաքականությունը, որ այս պահին վարում է Նիկոլ Փաշինյանը, դա նույն այն փաթեթն է, որն ուզում էր կյանքի կոչել Լեւոն Տեր-Պետրոսյանը, այն է` ԼՂ-ին տալ լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում»: Այսինքն, խոսքը լեւոնական ժամանակների փուլային տարբերակի մասին է: Եվ ահա նկատենք, որ Փաշինյանի հետ փակ հանդիպումից հետո՝ հրապարակային հանդիպման ժամանակ հենց այդ փուլային տարբերակն է, որ նորից փորձեց առաջ տանել Ալիեւը, ինչը դժվար է պատահականություն համարել: Նաեւ հազիվ թե պատահական լիներ, որ այս անգամ եւս լսվեց Բալասանյանի արձագանքը եւ էլի լեւոնական ժամանակների հիշեցմամբ. «Մյունխենում տեղի ունեցածին շատերն են հետեւել... Բայց մի կողմ դնելով զգացմունքը` պետք է արձանագրել, որ փաստացի մենք վերադարձել ենք 1997-ի տխրահռչակ տարբերակին: Ալիեւը կողմ արտահայտվեց դրան, իսկ հայկական կողմից առարկություն չլսվեց, այնինչ 1997-ին արցախյան կողմը պաշտոնապես մերժել էր...»:

Եվ որպեսզի կասկած չմնա, որ 1997թ.-ի փուլային տարբերակը էապես տարբերվում է ՄԽ-ի կողմից առաջ տարվող գործընթացից, Բալասանյանը նաեւ մանրամասնում է. «1994-ից հետո բանակցային գործընթացը 1996-ին Լիսաբոնում ցույց տվեց իր առաջին արդյունքը, երբ միջազգային հանրությունը բացահայտորեն հայտարարեց, որ Արցախը չի տեսնում Ադրբեջանի կազմից դուրս: Պարզ էր, որ դա մեր դիվանագիտության խայտառակ էջերից էր: 1998-ի իշխանափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանությունների համառ ջանքերի շնորհիվ մեր դիվանագիտության այդ խայտառակ էջը փակվեց: Իսկ 2007-ից հետո առաջին անգամ միջազգային հանրությունն ընդունեց տարբերակ, որ Արցախը կարող է ինքնորոշվել Ադրբեջանի կազմից դուրս: «Մադրիդյան սկզբունքները» հենց այդ մասին էին...»: Ընդ որում, Բալասանյանը նաեւ ընդգծում է, որ «Մադրիդյան սկզբունքների» հիմքով այն տարբերակը, որը ներկայումս առաջ է տանում ՄԽ-ն, ամենեւին էլ մեր երազանքների գագաթնակետը չէ: Սակայն մեզ համար այն, փուլային տարբերակի համեմատ, մեկ էական առավելություն ունի. «Մեզ արդեն չեն ասում, թե պետք է լինեք Ադրբեջանի կազմում»: Նաեւ չմոռանանք, որ առաջարկվող հանգուցալուծումը մեկ փաթեթի շրջանակներում է, եւ ոչ թե Ալիեւի երազած եւ ժամանակին ԼՏՊ-ի կողմից առաջ տարվող փուլերը, երբ ամեն մի փուլից հետո Բաքուն, ինչ-որ բան ստանալով, կարող է հանգիստ հրաժարվել մնացած բանավոր պայմանավորվածություններից:

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԸ` ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

Այսպիսով, ի դեմս Բալասանյանի, արցախյան հին գեներալիտետից, ավելի ստույգ՝ պատերազմը հաղթած ռազմաքաղաքական շրջանակներից երկրորդ անգամ է գալիս հետեւյալ միանգամայն թափանցիկ մեսիջը: Նախ, որ փուլային լուծումը, որն առաջ քաշեց Ալիեւը, խորը հակասության մեջ է ներկայումս ՄԽ-ի կողմից տարվող օրակարգի հետ: Եվ երկրորդը, որ ունեն լուրջ կասկածներ, որ ՄԽ-ի վերահսկողությունից դուրս գտնվող Փաշինյանի առանձնազրույցներն Ալիեւի հետ իրականում ԼՏՊ-ի նախընտրած երբեմնի ծրագրերի շուրջ են: «Հայաստանի դիրքորոշումն այս պահին հստակեցման կարիք ունի»,- նաեւ ընդգծում է Բալասանյանը: Այսինքն, եթե փուլային տարբերակն ընդամենը Ալիեւի երազանքն է, եւ Փաշինյանն այդ խաղի մեջ չէ, ապա թող հստակ ասի, թե նախ՝ որն է, ի վերջո, իր տեսլականը: Եվ երկրորդը, ի՞նչ են պարբերաբար քննարկում Ալիեւի հետ՝ առանց միակ միջազգայնորեն ճանաչված միջնորդների՝ ՄԽ-ի եւ առաջին հերթին՝ համանախագահ երկրների ներկայացուցիչների մասնակցության:

Մինչդեռ իրականությունն այն է, որ չնայած եղած բազում կասկածների ու ուղղակի մեղադրանքների, Փաշինյանից այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չեղավ «վերելակային դիվանագիտության» հետ կապված, ու «խորը ընդհատակ» ուղարկվեց Մյունխենի հանդիպման փակ հատվածը՝ շոուի մասը տեսանելի հարթակ ուղղորդելով:

Ամբողջական տարբերակը՝ «Իրավունքի» այսօրվա համարում։

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА