o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը տպավորված է հայրենիքով

12.02.2020 13:17 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը տպավորված է հայրենիքով

Հունահայ հայտնի երգչուհի, երգերի հեղինակ Աթենա Մանուկյանը Հայաստանում է: Բրիտանական X Factor նախագծի հրավիրյալ արտիստն իր հայրենիքում է երկրորդ անգամ, և այստեղ է մասնակցելու «Դեպի Եվրատեսիլ» նախագծին` Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում 2020-ին ներկայացնելու մեծ ցանկությամբ:

 «Անկախականների սերունդը թավիշն ու ֆեյսբուքահայությունը չեն». Շուշան Պետրոսյան

Հունաստանում և Եվրոպայում ճանաչում վայելող Աթենան մասնակցել է բազում միջազգային մրցույթների, նաև երգեր է հեղինակել, անգամ երգ գրել «Եվրատեսիլ-2005»-ի հաղթող Ելենա Պապարիզուի համար:

«Ես առաջին անգամ Հայաստան եկա 2015-ին և տպավորված էի իմ հայրենիքում տիրող մթնոլորտով: Շատ եմ սիրում հայերին, նրանք շատ բարի են: Այդ ժամանակ, երբ եկա Հայաստան, զգացի՝ ասես տանն եմ: Ինչ-որ զգացողություն կար, որ երբեք չեմ ունեցել: Կարոտում էի Հայաստանը, և որոշեցի վերադառնալ: Շատ ուրախ եմ, որ իմ երկրպագուները պարբերաբար գրում են ինձ, ասում, թե որքան ուրախ են, որ այստեղ եմ: Ավելին քան ոգևորված եմ հանդիպելու իմ հայ երկրպագուներին»,-ասում է Աթենան:

2007 թվականին Աթենան Հունաստանում մասնակցել է This Is What’s Missing միջազգային երաժշտական մրցույթին և հաղթել է առաջին մրցանակը։ Մեկ տարի անց՝ 2008-ին, To Fili Tis Aphroditis երգով մասնակցել է Հունաստանի Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի նախընտրական փուլին, որտեղ զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։

2011 թվականին թողարկվում է երգչուհու առաջին սինգլը՝ Party Like A Freak-ը, որը միանգամից հիթ է դարձել Հունաստանում և միլինավոր դիտումներ ունի YouTube-ում: Երգի համար նա երկու անգամ առաջադրվել է Video Music Awards-ի:  2012 թվականին դուրս է գալիս երգչուհու հերթական՝ I Surrender սինգլը, որը շատ արագ դառնում է տարվա ամառային լավագույն հիթերից մեկը։

2017-ին մուտք է գործել երաժշտական ասպարեզ՝ որպես երգերի հեղինակ, գրել Palia Mou Agapi երգի բառերը Ելենա Պապարիզուի համար: 2018-ին որպես հրավիրյալ արտիստ հանդես է եկել բրիտանական X Factor-ում, որին անդրադարձել են բազում ամսագրեր ու թերթեր: Նա հիացրել է ժյուրիի անդամներ Սայմոն Քոուելին, Ռոբի Ուիլյամսին և Այդա Ֆիլդսին:

Բազմիցս, մասնավորապես՝ 2015 և 2016 թվականներին քննարկվել է, որ նա պետք է ներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում: Այս տարի նա առաջին անգամ կմասնակցի հայաստանյան ազգային ընտրությանը:

«Ես միշտ ցանկացել եմ մասնակցել «Եվրատեսիլ»-ին, և ես այնքան երջանիկ եմ, որ կմասնակցեմ Հայաստանի ազգային ընտրությանը: Լավագույնս եմ ներկայանալու, անելու եմ ավելին: Վստահ եմ, որ հանրությունը կհավանի իմ և իմ թիմի պատրաստած շոուն: Այս օրերին մենք ակտիվ աշխատում ենք և գրեթե պատրաստ ենք»,-նշում է Աթենան: Հավելենք, որ նա կմասնակցի մրցույթին իր հեղինակած երգով, որի բառերն ու երաժշտությունը գրել է հենց Աթենան: Երգը կոչվում է  ''Chains On You'':

Կանացի դիմանկար։ ՌԴ երգչուհի եւ պրոդյուսեր Հայկուհի Աղաջանյան․«Տեսահոլովակի գաղափարը վերաբերում է ամբողջ աշխարհին. մեծահասակնե՛ր, չեղարկեք պատերազմը »

Հունահայ երգչուհին փորձում է նաև բացահայտել Երևանը: Ասում է՝ Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, և այստեղ զգում է իրեն ասես տանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА