o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ներկա իշխանությունների գործողությունները կարող են որակվել որպես հանցագործություն»

08.02.2020 23:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
«Ներկա իշխանությունների գործողությունները կարող են որակվել որպես հանցագործություն»

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ տեսակետ է հայտնել փաստաբան ՊԱՎԼԻԿ ՓՈԼԱԴՅԱՆԸ՝ մասնավորապես նշելով. «Կարծում եմ՝ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի միջոցով ընդունվելուց հետո ներկա իշխանությունների գործողությունները կարող են որակվել որպես հանցագործություն (ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդված` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՎԹԵԼԸ): Կարծիքս փորձեմ հիմնավորել ստորեւ

Չի կարողացել ճիշտ հավաքագրել տվյալները, բոլոր գերատեսչությունների հետ համաձայնության գալ․ «Ժողովուրդ»

ՀՀ Սահմանադրության (այսուհետ՝ նաեւ Սահմանադրություն) 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ՈՒ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ։

Համաձայն Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասի, փոփոխությունը կարող է կատարվել միայն ՀԱՆՐԱՔՎԵԻ միջոցով:

Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաեւ հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը:

Որպես սկիզբ Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն. նախարար

Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով:

ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՎԹԵԼԸ` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՈՎ Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏԻՐԱՆԱԼԸ՝ պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

«Անգամ եթե ցմահ դատապարտեն, հպարտության զգացումը, որ ես Հայրապետյան Ռուբենի որդին եմ, մի գրամով չի կարող պակասել». Ռաֆիկ Հայրապետյան

-Վերոնշյալ հոդվածների մեկնաբանությունից ակնհայտ երեւում է, որ Սահմանադրության մեջ փոփոխվող հոդվածը կարող է միայն ընդունվել հանրաքվեի միջոցով, սակայն մինչ այդ Սահմանադրական փոփոխությունները պետք է ներկայացվեն Սահմանադրական դատարան, որպեսզի վերջինս որոշի հանրաքվեի դրվող իրավական ակտի նախագծի ընդունման համապատասխանությունը Սահմանադրությանը:
-Սահմանադրության փոփոխության նախագիծը նախապես չի ներկայացվել Սահմանադրական դատարանին։

Ստացվում է, որ նշված փոփոխությունը առանց նախապես Սահմանադրական դատարան ներկայացնելու, հանրաքվելի միջոցով ընդունվելու դեպքում, կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով նախատեսված կարգով։

Դիմակ կրելու անհեթեթ որոշումը չի կարող նվազեցնել վիրուսը. Անհարժեշտ է արև և մաքուր օդ. Համաճարակաբան

Իշխանություններին կցանկանամ իմաստություն եւ խոհեմություն, այն, ինչ Քրիստոս սովորեցնում էր, երբ ասում էր՝ եղեք աղավնիների նման բարի, բայց օձերի նման խորագետ։ Ձեզ խորագիտություն է հարկավոր, բայց ոչ խորամանկություն»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА