o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՅԼԱՍԵՐՎԱԾՆԵՐԻ ՀՈԳԵՎԱՐՔԸ

29.01.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՅԼԱՍԵՐՎԱԾՆԵՐԻ ՀՈԳԵՎԱՐՔԸ

Այդպիսի բան աներեւակայելի էր պատկերացնել` հենց Հայոց բանակի տոնին բացարձակ մատից ծծած «կասկածանքներով» ոստիկանության 6-րդ վարչություն «ասֆալտին փռելով» բերման ենթարկեցին վեց հայտնի հանրային դեմքերի, ում բոլորին երեք ժամը լրանալուն պես ազատ արձակեցին: Հատկանշական է հետեւյալը` բոլոր վեցը բանակում ծառայած մարդիկ են, եւ տպավորություն է, որ բանակից փախած Նիկոլը այդ էժանագին եղանակով վրեժ է լուծում բանակում ծառայածներից:

ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԵՐԻՍ ԽՑԿՈՒՄ ՏՈՏԱԼ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՐԻՑԱ

 

ՑՈՒԳՑՎԱՆԳ + ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹ

Այն, որ «ասֆալտին փռելու» գործողությանը մասնակից ոստիկանները դիմակավորված էին, միանգամայն հասկանալի է: Դա ոչ միայն ուժեղացնում է թատերական էֆեկտը, այլեւ այդ մարդիկ պարզ գիտեն, որ Նիկոլի ու նիկոլանմանների հրամանները կատարելը պարզապես ամոթ է: Համ էլ այդ գործողության մեկ այլ կողմ էլ կա` համացանցում հայհոյող եւ ահաբեկող ֆեյքերը, որ պահվում են Հովիկ Մովսիսյանի ֆեյքաբուծարանում հարկատուի հաշվին, այլեւս անարդյունավետ են, եւ քաղաքացիները արդեն սովորել են դրանց վնասազերծելու ձեւը: Ու հիմա ընդդիմադիրների վրա վիրտուալ ֆեյքերին քսի տալու փոխարեն արդեն փողոցներում քսի են տալիս դիմակավորված ոստիկաններին: Եվ դիմակը նաեւ ունի ճիշտ ու ճիշտ այն գործառույթը, որը ֆեյքերի պարագայում ունի կեղծ դեմքը կամ հնարովի անունը: Սակայն ոստիկանական «մասկի-շոուն» ամենեւին էլ վերջին գործողությունը չէր այս մի քանի օրվա ընթացքում: Կապանի ասուլիսում ֆյուրերիկ Նիկոլը հիսթերիկ պահվածք դրսեւորեց գործնականում բոլոր հարցերում: Իսկ, օրինակ, Սորոսի հիմնադրամի գործունեության վերաբերյալ մեր լրագրողի հարցը Նիկոլին այնպիսի ցնցումների մեջ գցեց, որ նա այդ հարցում լրիվ «քամինգ-աութ» եղավ, մի կողմից` խոստանալով «արմատախիլ անել» բոլոր նրանց, ովքեր Սորոսի դեմ են, մյուս կողմից` մեղադրելով ՀՀԿ-ին, թե ինչու չէին փակել Սորոսի գրասենյակները: Սպառնալիքի մասով առաջին դրսեւորումը տեսանք` ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին ձեռնաշղթաներով ոստիկանություն տանելու տեսքով: Հա, ի դեպ, Սորոսի տեղական գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի ասուլիսը նախատեսված է այսօր, ու թերեւս անհիմն չեն այն տեղեկությունները, որ տիկին Լարիսան իր մոտ վարչապետ աշխատող Նիկոլին պարզապես ամենակոպիտ ձեւով հրամայել է «սանձել» հակասորոսականներին: Իսկ ընդհանուր առմամբ, եթե դիտարկենք ոստիկանական ամբողջ «ավարը», որը սկսվեց Նարեկ Մալյանով եւ ավարտվեց Նարեկ Սամսոնյանով, ապա այդտեղ առկա են քաղհասարակության երեք կառույցների ղեկավարներ եւ երկու լրատվամիջոցի` «Բլոգնյուզի» եւ «Անտիֆեյքի» գլխավոր խմբագիրներ: Լրագրողների նկատմամբ զզվելի եւ մանրախնդիր թշնամանքն էլ դրսեւորվեց հենց ֆյուրերիկի ասուլիսին` երբ իրենից հետաքրքրվեցին, թե ինչու չի հոգացել լրագրողներին Կապան հասցնելու մասին, ապա տվել է, երեւանցու ասած` վերին աստիճանի «դիշովկա» բացատրություն` քանի որ քննադատում եք կառավարությանը ավելորդ ծախսերի համար, ծախսերի կրճատումն սկսում ենք ձեզանից: Սակայն դա անտոհմիկին վայել էժանագին պահվածքի միակ դրսեւորումը չէր: Այն, ինչ նա այդտեղ հնչեցրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին, շատ է նման զառանցանքի: Դե, շարունակությունն էլ եղավ Թովմասյանի գրչի ծիծաղելի պատմությունը, որի պատճառով Փաշինյանին արդեն ոչ թե քննադատում էին, այլ պարզապես հռհռում նրա վրա, ու ոչ պակաս «գրչապաշտպան» գործողություններ Ստյոպիկ Սաֆարյանի պնդումների մասով (մեկնաբանությունն ավելորդ է) եւ Ալեն Սիմոնյանի գեղարվեստական, «18+»-ի նմանվող պատումը, թե ինչպես Թումանյան փողոցում Հրայր Թովմասյանն իրեն «հետեւից գրկեց»:  Անշուշտ, այդ անիմաստագույն եւ մաքուր «գժական» գործողությունները «ցուգցվանգի» դրսեւորումներ են, երբ ամեն մի հաջորդ քայլը վատացնում է քայլասերվածների խունտայի վիճակը` վերջինիս առաջնորդելով դեպի կոլապս: Բայց մյուս կողմից էլ` դա կարող է լինել եւ ծխածածկույթ, ճիշտ է, ծայրահեղ անհաջող եւ արդյունքում դեպի քաղաքական ինքնասպանություն տանող, սակայն պահի տակ թիվ մեկ հարցը քողարկելուն միտված: Ինչպես հայտնի է, այսօր` հունվարի 29-ին եւ վաղը, տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Եվ արդյո՞ք անհիմն է ենթադրել, որ այդտեղ այնպիսի ազգադավ եւ հակահայ բան է ծրագրված, որ այդ հանդիպումից ուշադրությունը շեղելու համար դիմում են ցանկացած քայլի

ՍՏՐԿԱԿԱՆ ԹԱԿԱՐԴՆԵՐ «ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԳՐՈՀՆԵՐ ԸՆԴԴԵՄ «ԽՈՐՔԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ»

Հիշենք Նիկոլի մանիան` ամենուրեք դավադրություն փնտրելը, այդ թվում եւ պետական ապարատին դավադիր հակահեղափոխականներ պիտակելը: Թերեւս, նա զգում է, որ պետականությունը ոչնչացնելու առաքելությունը մոտն այնքան էլ չի ստացվում` պետական ինստիտուտները եւ քչից-շատից երկրի կենսագործունեությունն ապահովող կառույցները չեն կործանվում: Ամենաերեւացողը, անշուշտ, Հրայր Թովմասյանի եւ ՍԴ մյուս դատավորների դիմադրությունն է ՍԴ-ն զավթելու փորձերին: Սակայն կան նաեւ այլ, այդքան ակնհայտ չերեւացող գործընթացներ: Այսպես, Ստյոպիկ Սաֆարյանի ղեկավարած ինստիտուտի որոշ փորձագետներ գրում են, որ առանձնահատուկ ձեւով ԱԱԾ-ում «հեղափոխական» իշխանությունը բախվում է «խորքային պետության» դիմադրությանը: Ու թերեւս այդ պատճառով է, որ Արթուր Վանեցյանին շարունակաբար փորձում են մեղադրել «հեղաշրջման» կամ, Նիկոլի ասած` «հիբրիդային հեղաշրջման» մեջ, իսկ օրենքի մակարդակով` գաղտնալսման մենաշնորհը խլվել է ԱԱԾ-ից, ու նման առանձին իրավունք տրվել է ոստիկանությանը: Համ էլ ակնհայտ է Նարեկ  Մալյանի ասած «Սորոսի վաստակների» աշխատանքը ԱԱԾ-ն թուլացնելու եւ վարկաբեկելու ուղղությամբ: Եվ այսպես, հենց քայլասերվածների ճամբարից հնչեց այն թիրախը, որն արգելակում եւ կանխում է պետականության կորուստը, եւ որի դեմ կատաղորեն պայքարում են` «խորքային պետությունը»: Իսկ «խորքային պետության» կարեւորագույն բաղկացուցիչը եւ ամենահզոր հենարանը, անշուշտ, բանակն է: Պատահական չէ, որ տոնական ուղերձում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես շեշտել է. «Մեր բանակը փառապանծ բանակ է, մեր բանակը հաղթական բանակ է, եւ անկախ նրանից, որ բանակի ձեւավորման հենց առաջին օրերից որոշ մարդիկ, այդ թվում նաեւ դրսի ուժերի թելադրանքով, փորձել են վարկաբեկել մեր բանակը, փորձել են նսեմացնել մեր հաղթանակները` դա նրանց չի հաջողվել»: ՀՀ երրորդ նախագահը նաեւ արդի վիճակին վերաբերող կարեւորագույն շեշտադրություն է արել. «Այս նվիրական օրը ես մի մաղթանք ունեմ, որ ամուր պահենք հավատը մեր բանակի նկատմամբ: Սա շատ կարեւոր հանգամանք է: Թույլ չտանք, որ մարդիկ ինչ-ինչ նպատակներով փորձեն վարկաբեկել մեր բանակը, դա անթույլատրելի է: Եվ ես վստահ են, որ նաեւ ձեր օգնությամբ, ձեր օժանդակությամբ մեր բանակը միշտ լինելու է վստահելի, եւ մեր բանակի հաջողությունները միշտ տեսանելի են լինելու մեր ժողովրդին»:

ԵՐԲ ԵՐԿԻՐԸ ՓՈՒԼ Է ԳԱԼԻՍ ՔԱՆԴՈՂԻ ԳԼԽԻՆ

Սերժ Սարգսյանը դրանով շեշտեց հենց բանակի` «խորքային պետության» հենարան լինելու հանգամանքը: Ու, ի դեպ, թերեւս պատահական չէ, որ նույն Նիկոլը ստիպված եղավ ՊՆ-ի ղեկավարումը վստահել Դավիթ Տոնոյանին, այլ ոչ թե բանակն արագ տեմպերով քանդող ինչ-որ քայլասերվածի: Սակայն նման է, որ սրանց շատ քիչ է մնացել, անգամ Սահմանադրության 1995-ի դիկտատորական մոդելին վերադառնալը չի օգնի

ԱՆՃԱՐԱԿ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅՈՎ ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԻ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА