o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՇԱՏ ՀԱՃԵԼԻ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼԸ»

24.01.2020 19:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՇԱՏ ՀԱՃԵԼԻ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼԸ»

ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՎԱՐԱԶԴԱՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ցավում է խորհրդարանի այս քառօրյայի ընթացքում պատգամավորների միջեւ տեղի ունեցած միջադեպերի համար:

​​​​​​​«2 տարվա լռությունից հետո Կարեն Կարապետյանն իր շախմատային քայլով մատ արեց»

- Այսօր կամ երեկ, եթե վերլուծենք, թե ինչ է կատարվում օրվա սկզբում, երբ մենք քվեարկում ենք եւ հետո երբ սկսում ենք իրական աշխատանքը, ապա շատ հաճելի է խորհրդարանում աշխատելը: Բայց մենք պետք է աշխատենք քաղաքական բեմականացումների մասը հնարավորինս կրճատել: Հասկանում եմ, որ քաղաքական ուժերը խնդիր ունեն` հանրության մեջ երեւալու, նաեւ կազմակերպելու նմանօրինակ իրավիճակներ: Բայց հուսամ, որ դրանց թիվը եւ ուժը չի խոչընդոտի, որպեսզի խորհրդարարանն իր իրական առաքելության մեջ մնա: Հաճախ նման միջադեպերը տեղի են ունենում ինքնաբերաբար, երբ մարդիկ չեն կարողանում զսպել իրենց էմոցիաները, բայց նաեւ շատ հնարավոր է, որ այդ ամենը լինի պլանավորված` ուղղակի քաղաքական դիվիդենտներ շահելու համար: Մենք ամեն գնով կաշխատենք, որպեսզի քաղաքական, օրինաստեղծ գործընթացը մշտապես լինի խորհրդարանի հիմքային առաքելությունը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի խոսքով՝ սպանդանոցների հետ կապված խնդիրներն արդեն երկու շաբաթ քննարկում են տարբեր խմբերի հետ՝ հասկանալու համար գյուղացիների ու մսավաճառների« ինչպես նաեւ սպանդանոցների ու նախարարության դիրքորոշումները:

ԱԺ-ում նախորդ տարի մեկ ամսվա համար պատգամավորները ստացել են երկու անգամ ավելի շատ պարգևավճար

Պարոն Կարապետյան, շաբաթվա հաջորդ ամենաաղմկոտ թեման` կառավարության որոշումն էր` անցնել սպանդանոցային մորթի, ինչի դեմ տեղի ունեցած բողոքի ակցիաներ: Ի՞նչ կասեք այս մասին:

Մեր քննարկումների արդյունքներն անընդհատ ներկայացնում էինք Կառավարությանը, մենք ողջունում ենք Կառավարության դիրքորոշումը` սպանդանոցային մորթի անցնելու հարցը որոշակի ժամկետով երկարաձգելու համար, երբ սպանդանոցները համաչափ բաշխված չեն Հայաստանի տարածքում, եւ շատ հաճախ մարդիկ խնդիր են ունենալու` մորթվող միսը այլ տարածություն տեղափոխելու հետ կապված: Քանի որ մսավաճառները եւս այս ամբողջ գործընթացների մաս են կազմում, նրանք նույնպես պետք է հնարավորություն ունենան` մնալու իրենց բիզնեսի մեջ: Ուստի` մինչեւ փետրվարի 6-ը Կառավարությունը պետք է ներկայացնի աջակցման գործիքներ, որով մսագործները կկարողանան հիմնել իրենց փոքր սպանդանոցները, ինչի արդյունքում կլինի ավելի լավ մրցակցային մթնոլորտ: Մենք ֆերմերներին պետք է բաժանենք մի քանի խմբի, այդ թվում` փոքր գյուղացիական տնտեսությամբ զբաղվողների, որոնք ունեն մինչեւ 10  գլուխ անասուն, մեր հիմնական մտահոգությունն այն է, որ այդ մարդիկ չտուժեն: Մեր հիմնական նպատակը սննդամթերքի անվտանգությունն է, բայց պետք է նաեւ վստահ լինենք, որ շատ գյուղացիական տնտեսություններ դրանից չեն տուժի: Այն նախագիծը, որը կներկայացնի Կառավարությունը, միտված է լինելու սրան: Մենք պետք է նաեւ հետեւենք, թե ինչպիսին է մեծ ֆերմերների վարքագիծը: Նրանք ավելի շատ հակված են կառուցելու իրենց սպանդանոցը, որտեղ կիրականացնեն իրենց անասուների մորթը: Ինչ վերաբերում է սպանդանոցների սանիտարահիգիենիկ վիճակին, ապա կա մշակված օրենսդրություն, որը բավականաչափ խիստ է, եւ այս դեպքում հարցը կապված է օրենսդրության կիրառման հետ: Պետք է լավ վերահսկողություն իրականացվի:

0 հարց, 0 ելույթ. ժողովրդի հաշվին ապրող իշխանական պատգամավորը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА