o C     17. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱԴՐԱՆՔ ԱԺ-ՈՒՄ

22.01.2020 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՍԱԴՐԱՆՔ ԱԺ-ՈՒՄ

ԱԺ ԼՀԿ խմբակցությունը լքած պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո` երեկ միջադեպ տեղի ունեցավ «Իմ քայլի» եւ ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների միջեւ: ԲՀԿ-ական պատագամավոր Գեւորգ Պետրոսյանն իր ելույթի ժամանակ դահլիճում ներկա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասաց, որ «քրեական հեղինակություններից բացի, լավ կլինի պայքարել նաեւ այլ մարդկանց դեմ: Երեք տառով բառ կա, նաեւ դրանց դեմ պետք է պայքարել»: Չգիտես ինչու, Գ. Պետրոսյանի խոսքը «խոցեց» հենց Արման Բաբաջանյանին, որը հայտարարեց, թե Գ. Պետրոսյանը պետք է ներողություն խնդրի: Թեմային խառնվեց ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանը` մոտենալով Ա. Բաբաջանյանին, որից հետո էլ սկսվեց ընդհանուր քաշքշուկ: Սակայն, ըստ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ, ոչինչ էլ տեղի չի ունեցել:

Չեմ կարծում 650.000 այո հնարավոր է օրինական միջոցներով ապահովել. Գարեգին Պետրոսյան

Որեւէ հաշիվ մաքրել, պարզաբանումներ եւ այլն չկա: Եկեք այսպես ասենք. ես գիտեմ, որ լրատվամիջոցներին անհրաժեշտ են սենսացիաներ: Բոլորն էլ մարդ են, իրավիճակը լարվեց, վերջին անգամ կրկնում եմ` այն սադրանք էր: Այս իրավիճակը չեմ կարող համարել, որ բնականոն է, սակայն որեւէ ողբերգություն չկա: Պետք չէ սենսացիաներ փնտրել այնտեղ, որտեղ այն չկա:

Աղետի գոտիներում կարելի էր շատուշատ խնդիրներ լուծել հանրաքվեի 2.7 միլիարդ դրամով. Գարեգին Պետրոսյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА