o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այս իշխանությունը Պորոշենկո-Զելինսկի խառնուրդ է. Հայկ Դերզյան

21.01.2020 16:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Այս իշխանությունը Պորոշենկո-Զելինսկի խառնուրդ է. Հայկ Դերզյան

Ներկայիս ներքաղաքական իրադարձությունները գնալով ավելի ինտրիգային են դառնում: Թվով երրորդ նախկին իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյայի սպանությունն արձանագրվում է ներկայիս իշխանությունների օրոք: Iravunk.com-ը զրուցեց ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչ, տեղեկատվական հոսքերի մասնագետ Հայկ Դերզյանի հետ, որոշ ներքաղաքական իրադարձությունների մասին:


- Ներկայիս իշխանությունների օրոք թվով արդեն երրորդ բարձրաստիճան պաշտոնյայի սպանությունն է տեղի ունեցել: Ըստ ձեզ, ինչո՞վ է այս ամենը պայմանավորված, առհասարակ ինչպե՞ս եք գնահատում ներկայիս ներքաղաքական իրավիճակը:


- Ուղղորդումներից փորձում եմ զերծ մնալ և ասել, թե ինչի հետևանքով է պարոն Կուտոյանի մահը, զերծ կմնամ կրակի վրա յուղ լցնելուց:

Ինչ վերաբերում է բուն քաղաքական իրադարձություններին, ապա ցավալի է, որ իշխանամետ, անգամ իշխանության կազմում գտնվող մարդիկ, փորձում են այս ամենն օգտագործել քաղաքական դիվիդենդներ շահելու համար, առանց փաստերի մեղադրելով նախորդ իշխանություններին: Եթե այս թեման գնահատենք մեդիայի տեսանկյունից, ապա այս ամենը կդիտարկեմ որպես  անբարոյական քայլ:

Սոցցանցերում քննարկվեց նաև Հրայր Թովմասյանի անկեղծ, հուզական տեսանյութը:Հ նչեցին տգեղ արտահայտություններ: Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն, կարծում եմ, ներկայիս իշխանություններն են: Հայաստանում այսօր կա ատելության հոսք, դավադրություն, իրար վրա ցեխ շպրտելու միտում, և այս ամենի պատասխանատուն ներկայիս իշխանություններն են, սակայն այն մարդիկ, ովքեր հնարավորություն ունեին, ատելիւթյան ալիքը կանգնեցնելու, հիմա շարունակում են նույն բանն անել:


- Ի՞նչ եք կարծում արտահերթ խորհրդարանական ընտրություններ սպասվո՞ւմ են ՀՀ-ում:


- Ես կարծում եմ, որ ՀՀ-ին անհրաժեշտ է տեխնոկրատ իշխանություն, որովհետև, եթե գնահատենք ստեղծված իրավիճակն, ապա նախորդ իշխանությունների թերացումների վրա հավաքած նոր իշխանությունը, փաստացի որևէ նոր փոփոխություն չի մտցրել, նդհակառակը մի շարք ոլորտներում առկա են անփորձ մարդիկ: Կարծում եմ, որ մենք ունենք շատ լավ մասնագետներ, ովքեր կարող են իրենց տեղը գտնել խորհրդարանում: Ես չեմ կարող ասել, թե երբ կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, առհասարակ չգիտեմ կլինեն, թե ոչ, բայց կարծում եմ, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր խորհրդարան, նոր իշխանություն: Կարծում եմ, որ այս իշխանությունը Պորոշենկո-Զելինսկի խառնուրդ է: ելինսկուց իրենք ժառանգել են ականջահաճո ելույթները, իսկ Պորոշենկոյից, որն ընդամենը հինգ տարի պաշտոնավարեց, ժառանգել են այն, որ նախկինների հարցերը լուծելու է են: 

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА