o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ տեղեկություններ են փորձել հեռացնել Գեորգի Կուտոյանի կենսագրականից մահվանից 1 օր առաջ. Hetq.am

17.01.2020 18:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Ինչ տեղեկություններ են փորձել հեռացնել Գեորգի Կուտոյանի կենսագրականից մահվանից 1 օր առաջ. Hetq.am

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի կենսագրությունը hy.wikipedia.org կայքում խմբագրվել է։ Այս մասին տեղեկանում ենք «Վիքիպեդիայի» խմբագրումների պատմությունների բաժնից։

Իրանի առողջապահության նախարարությունը հերքել է կորոնավիրուսի հետևանքով 50 մահացածների մասին տեղեկությունները

Գեորգի Կուտոյանի մահվան մասին լուրն ամենաթարմ խմբագրումն է, որը կատարվել է hy.wikipedia.org-ում զետեղված Կուտոյանի կենսագրականում։ Ստորև ներկայացնում ենք փոփոխությունների ժամանակագրությունը և փոփոխված-խմբագրված տեղեկությունը։

ԱԱԾ նախկին տնօրենի մահվանը նախորդող օրը՝ 2020 թվականի հունվարի 16-ին, ջնջվել է նրա կենսագրությունը, սակայն կարճ ժամանակ անց այն վերականգնվել է մեկ այլ մասնակցի կողմից։ Կենսագրությունը ջնջող մասնակցի անունը «Գեորգի Կուտոյան» է եղել։

Նույն գործողությունները կատարվել են այս տարվա հունվարի 3-ին։ Այդ օրը կենսագրությունը ջնջել է կրկին «Գեորգի Կուտոյան» անունով մասնակիցը, սակայն վերականգնվել է։ Դրանից հետո արդեն «46.71.150.60» IP հասցեից են ջնջել կենսագրությունը, որը կրկին վերականգնվել է։ IP հասցեն ցույց է տալիս որպես Վանաձոր քաղաքում գրանցված հասցե։ 

Միանշանակ հնարավոր չէ պնդել, որ օգտատերը եղել է հենց ԱԱԾ նախկին տնօրենը։ Տեսականորեն չի բացառվում նաև, որ հենց ինքն է եղել։

Գեորգի Կուտոյանի կենսագրականում փոփոխություն է եղել նաև 2019 թվականին։ Մայիս ամսին մի օգտատեր ավելացրել է Կուտոյանի և ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի բարեկամական կապի մասին տեղեկությունը։ Հունիսի 21-ին մեկ այլ օգտատեր ջնջել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ դա ոչ նշանակալի տեղեկատվություն է։

ԱԱԾ նախկին տնօրենի կենսագրականում ավելի վաղ՝ 2018 թ-ի մայիսի 10-ին է ավելացում արվել։ Ավելացվել է տեղեկություն, որ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։

Ամբողջովին` սկզբնաղբյուր կայքում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА