o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա Արամյանի գործողությունները՝ դատապարտելի են, այդ մասին փաստում են բոլորը, բայց...

17.01.2020 15:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա Արամյանի գործողությունները՝ դատապարտելի են, այդ մասին փաստում են բոլորը, բայց...

Iravunk.com-ը անդրադարձել էր NewsMedia.am-ը լրատվական կայքում տեղ գտած հրապարակմանը: Մասնավորապես, թիվ 75 դպրոցում սովորող 10-ամյա աշակերտուհու «գլխին եկածին», որի հետ կապված մանրամասներ էր ներկայացրել էր աղջնակի մայրը` տիկին Զառան: Մասնավորապես 10-ամյա աշակերտուհու մայրը մանրամասն եւ փաստարկված ներկայացրել էր, թե ինչի միջով է անցել փոքրիկ աղջնակը, եւ իրենց ընտանիքի անդամները` նույն դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Աննա Արամյանի կողմից երեխային հասցված վիրավորանքների, ու բարոյահոգեբանական ճնշումների արդյունքում: Ինչի հետեւանքով 10-ամյա աղջնակը ծեծել է ոչ թե հոգեբանների, այլ հոգեբույժների դուռը: Նկատենք, որ խնդիրը մասին ծնողը բարձրաձայնում է դեռ նախորդ տարվա դեկտեմբերի կեսերից, եւ փոխարենը խնդիրը այսօր համապատասխան մարինների`( ԿԳՄՍ, Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն, Կրթության տեսչական մարմին) արդեն խնդիրը լուծվեր եւ լուծվեր ի օգուտ աշակերտի: Եվ 10-ամյա աղջնակը եւ նրա ծնողները այլեւս մտավախություն չունենային, որ երեխան կգնար դպրոց ու կրկին հոգեպես ընկճված չի վերադառնա` դպրոցի տնօրինությունը բավարարվել է միայն տվյալ ուսուցչին այդ դասարանից տեղափոխելով: Իսկ բուն խնդիրը, որ մեխանիկորեն տեղափոխվել էր դպրոց` շարունակում է մնալ եւ օր-օրի նոր երանգներ ստանալ: Մասնավորապես, վերոնշյալ մաթեմատիկայի ուսուցչուհին` տիկին Արամյանը, փոխարենը ամեն բան աներ, որպեսզի երեխան եւ նրա ծնողները այլեւ որեւէ մտավախություն չունենային` նոր, այսպես ասած, ինտրիգներ է հյուսում:

Ծնողը աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչուհուն. դպրոցը դիմել է պատկան մարմիններին

Մասնավորապես այսօր` խնդիրը բարձրաձայնած լրատվամիջոցից` NewsMedia.am-ը տեղեկացանք, որ տվյալ ուսուցչուհին ծնողի հեռախոսայամարը փոխանցել է ոմն Սարգիսի, ով ներկայացել է, որպես վերջինիս մորաքրոջ տղա «լավով» հորդորել, որպեսզի ծնողը լրագրողին ասի, որ այդ տեսանյութը հեռացվի կայքից:

Արդյո՞ք մանկավարժ իրավունք ունի աշակերտի, ում հասցրել է հոգեբույժի դռները` ծնողի համարը փոխանցել թեկուզ իր ենթադրյալ մորաքրոջ տղային, եւ գիշերը շամը 9-ին անհանգստացնել երեխայի ծնողին. նախ փորձեցինք պարզել թիվ 75 դպրոցի տնօրեն Նարինե Սուրմալյանից , ով ասաց, որ այսօր մամուլից է տեղեկացել այդ մասին.

- Ես տվյալ հարցի շուրջ մեկնաբանություն չեմ կարող տալ, որովհետեւ ինքս մամուլից եմ տեղեկացել: Ուսուցիչը դասի է եղել, ես էլ զբաղված եմ եղել, այդ առիթով դեռ չեմ հանդիպել:

- Բայց նորմալ ե՞ք համարում տիկին Սուրմալյան, Ձեր ուսուցչուհու անհասկանալի գործողությունները:

- Իհարկե՛ ոչ: Նորմալ չեմ համարում:

- Տեսնո՞ւմ եք տիկին Սուրմալյան, որքան էլ որ լրատվամիջոցին եք մեղադրում, բայց խնդիրը Ձեր դպրոցի մանկավարժ ոչ ադեկվատ քայլերի տիրույթում է՝ ըստ էության…

- Ես Ձեզ հետ զրույցում ավելի վաղ եւս, երբ Դուք ինձ հարցրեցիք` հնարավոր չէր այս հարցը ավելի վաղ կարգավորել, որպեսզի այն դպրոցի պատերից դուրս չգար` ես ասել եմ, այո: Հիմա էլ եմ նույնը կրկնում, թե չէ ես լրագրողին չեմ մեղադրում, ես ոչ մեկին չեմ մեղադրում, լրագրողը ինչ մեղք ունի այստեղ: Լրագրողն իր գործն է անում:

-Եւ ի վերջո, ինչպե՞ս եք որակում այս երեւույթը:

- Իհարկե՛ չի կարելի ծանոթի, բարեկամի խառնել, ամեն ինչ պետք է իրավական՝ օրենքի սահմաններում լուծվի:

- Չե՞ք կարծում, որ այս խնդիրը առաջին հերթին Ձեր դպրոցին է վերաբերում:

-Այ՛ո, համաձայնեմ Ձեզ հետ, ներանձնային խնդիրը տեղափոխվել է դպրոց եւ այ՛ո, դպրոցի անուն է շահարկվում:

-Տվյալ դեպքում, որն՞ է լինելու Ձեր հաջորդ քայլը, որպես տնօրեն:

-Որպես տնօրեն ես եւս, պետք է գործեմ իրավական դաշտում, այսինքն իմ իրավասության սահմաններում: Իմ իրավասության սահմաններում արվել է ամեն բան, ինչը որ պետք է արվեր այս հարցի շուրջ: Ուսուցիչը ստացել է ներքին կարգապահական կանոնների խախտման համար նկատողություն, ամենի մասին տեղյակ է թե՛ լրատվությունը, թե՛ վերադասը: Այսինքն ոչինչ փակված, կոծկված չէ:

-Բայց խնդիրը գնալով նոր երանգներ է ստանում…

-Այ՛ո, ճիշտ եք,ինչը հաճելի չէ:

Մենք փորձեցինք վերոհիշյալ հարցի շուրջ ստանալ մեկնաբանություն նաեւ տիկին Արամյանից, ով մեր մի քանի զանգերը անպատասխան թողեց:

Խնդրի վերաբերյալ պաշտոնական պատասխան փորձեցինք ստանալ նաեւ Երեւանի քաղաքապետի մամուլի պատասխանատու Հակոբ Կարապետյանից, ով նշեց, որ եթե իր անձնական տեսակետն ենք հարցնում, ապա բնականաբար անընդունելի է` ծնողի հեռախոսահամարը փոխանցել որեւէ մեկին: Բայց պաշտոնական պատասխան ստանալու համար՝ վերջինս խնդրեց մեզ հարցերը գրավոր ուղարկել:

Դիմեցինք նաեւ ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանին, ումից նախ փորձեցինք հետաքրքրվել տեղյակ է արդյոք նախարը առհասարակ թիվ 75 դպրոցում արդեն շուրջ մեկ ամիս 10 ամյա աշակերտուհու շուրջ ընթացող գործընթացներից: Խոսնակը խնդրեց նյութի մասին հղումներ ուղարկել: Ծանոթանալուց հետո ` տեղեկացրեց, որ այդ հարցով պետք Կրթության պետական տեսչությունը զբաղվի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА