o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2020-ի հուլիսից ԵԱՏՄ երկրների ֆուտբոլիստներն այլևս լեգեոներ չեն համարվի Ռուսաստանում

16.01.2020 22:58 ՍՊՈՐՏ
2020-ի հուլիսից ԵԱՏՄ երկրների ֆուտբոլիստներն այլևս լեգեոներ չեն համարվի Ռուսաստանում

2020-ի հուլիսից ԵԱՏՄ երկրների ֆուտբոլիստները Ռուսաստանում այլևս լեգեոներ չեն համարվի Ռուսաստանի տարածքում, տեղեկացնում է РИА Новости-ն:

Մինչ այս Ռուսաստանում գործում էր լեգեոներների լիմիտ. մեկ թիմի կազմում չէր կարող հանդես գալ 6-ից ավելի լեգեոներ: 2020/21 մրցաշրջանից սկսած գործելու է 8+17 ձևաչափը՝ թիմերի հայտացուցակում է կարող է լինել առավելագույնը 8 արտասահմանցի ֆուտբոլիստ, սակայն խաղադաշտում գտնվողների քանակի հարցում սահմանափակում չի լինելու:

Երբ Մխիթարյանը խաղադաշտում է, մյուս ֆուտբոլիստներն իրենց ավելի վստահ են զգում.Կապառոս

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնությունում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Էրիկ Վարդանյանը, Վարազդատ Հարոյանն ու Ալեքսանդր Կարապետյանը: Կան նաև այլ ֆուտբոլիստներ, որոնց համար լեգեոներների սահմանափակումը այլևս խոչընդոտ չի լինի Հայաստանի հավաքականին միանալու համար, մասնավորապես՝ «Ռոստովի» ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА