ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանում ինքնաթիռի կործանման գործով մի քանի մարդ է ձերբակալվել

14.01.2020 13:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանում ինքնաթիռի կործանման գործով մի քանի մարդ է ձերբակալվել

Մի քանի մարդ է ձերբակալվել Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետ կապված: Այդ մասին հայտնել է երկրի դատական   համակարգի ներկայացուցիչ Գոլյամխոսեյն Էսմայիլին:

Էսմայլին այլ մանրամասներ չի ներկայացրել ձերբակալությունների վերաբերյալ:

ԹԵՀՐԱՆԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԿԻԵՎԻՆ ՓՈԽԱՆՑԵԼ ԿՈՐԾԱՆՎԱԾ ԻՆՔՆԱԹԻՌԻ «ՍԵՎ ԱՐԿՂԵՐԸ»

Ավելի վաղ հարորդվել էր, որ ուկրաինական ինքնաթիռը, որում եղել է 167 ուղևոր (Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ) և անձնակազմի 9 անդամ, կործանվել է Թեհրանի «Իմամ Հոմեյնիի» անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո։ Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА