o C     03. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե ՍԴ դատավորը, օրինակ, իրեն վերագրող վատ արարքներն է կատարել` ինչո՞ւ պետք է իրեն ախատավարձ տա պետությունը եւ հակառակը. Արա Զոհրաբյան

22.12.2019 20:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Եթե ՍԴ դատավորը, օրինակ, իրեն վերագրող վատ արարքներն է կատարել` ինչո՞ւ պետք է իրեն ախատավարձ տա պետությունը եւ հակառակը. Արա Զոհրաբյան

«ԱԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծին ես ինքս, որպես փաստաբան դեմ եմ: Ինչո՞ւ, որովհետեւ այդ մեթոդով կարծում եմ չի կարելի ազատվել ՍԴ դատավորներից: Միակ ճանապարհը այդ հարցի լուծման` Սահմանադրության փոփոխությունն է: Որովհետեւ նման պայմաններում պատկերացրեք` եթե դատավորներից մեկը համաձայնվի, իսկ հետո այդ նույն օրենքը ճանաչվի հակասահմանադրական: Պատկերացրեք, այդ նույն դատավորի վիճակը, կստացվի որ նա հրաժարական տվեց ինչ-որ չհիմնավորված երազանքի համար»,- «Իրավունք TV»-ի տաղավարում անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծին, ասաց Փաստաբանների պալատի նախագահ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, շեշտելով.

«Հրապարակ». Ինչո՞ւ էր կորել գյումրեցի տատիկի դին

- Եթե ՍԴ դատավորը, օրինակ, իրեն վերագրող վատ արարքներն է կատարել` ինչու պետք է իրեն ախատավարձ տա պետությունը: Ու, հակառակը, եթե նա այդ արարքների մեջ անմեղ է, ապա ինչու պետք է այս ճանապարհով նրան ճանապարհեն տուն: Ես կարծում եմ, որ ՍԴ-ն պետք է քաղաքական իմաստով լինի չեզոք: Եվ այս տեսակետից, երբ այսօր Օրենսդիր, գործադիր իշխանությունները գտնվում են մի քաղաքական ուժի տրամադրության ներքո, ապա դատական իշխանությունը` ընդհակառակը, պետք է լի ի չեզոք: Եվ ներկայիս իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի սյդ իշխանությունը լինի անկախ նաեւ իրենցից:

Հ.Գ. Փաստաբանների պալատի նախագահի ուշագրավ դիտարկումները դիտեք «Իրավունք TV»-ի եթերում երկուշաբթի առավոտյան:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА