o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2019 թվականին ամբողջ աշխարհում սպանվել է ԶԼՄ-ների 75 ներկայացուցիչ

14.12.2019 13:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ
2019 թվականին ամբողջ աշխարհում սպանվել է ԶԼՄ-ների 75 ներկայացուցիչ

2019 թվականին աշխարհի 26 երկրներում սպանվել է Զանգվածային լրատվամիջոցների 75 ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է Korrespondent-ը` վկայակոչելով Press Emblem Campaign ոչ կառավարական կազմակերպության ամենամյա զեկույցը:

Աշխարհում COVID-19 վարակի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 6 միլիոնը

Նշվում է, որ այս ցուցանիշը զիջում է նախորդ տարվա ցուցանիշին, երբ սպանվել էր 113 ԶԼՄ ներկայացուցիչ: Զեկույցում ասվում է, որ սպանությունների նվազումը «հուսադրող է», սակայն անելիքները դեռ շատ են` անվտանգության նկատառումներով:

Կազմակերպությունը հիշեցրել է, որ այս տարի բազմաթիվ ԶԼՄ ներկայացուցիչներ վիրավորվել էին, կալանավորվել, ենթարկվել սպառնալիքների և հարձակումների: Զոհերի քանակով առաջատարը Մեքսիկան է` 13 մարդ, Աֆղանստան` 8 և Պակիստան` 8: Ցանկում հաջորդում են Սիրիան` 6, Հոնդուրասը` 6, Ֆիլիպինները` 4:

Լրագրողների սպանությունների առումով նշված են նաև Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Բրազիլիան, Գաիթին, Ինդոնեզիան և մի շարք այլ երկրներ: Կազմակերպության տվյալներով` վերջին 10 տարիների ընթացքում սպանվել է Զանգվածային լրատվամիջոցների 1174 ներկայացուցիչ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА