Ովքեր են տարվա լավագույններն, ըստ «Որակի նշան»-ի
«Որակի նշան» կազմակերպությունը, ամփոփելով տարին, դեկտեմբերին «Աղաբաբյանս» ռեստորանային համալիրում կազմակերպել էր մեծ մրցանակաբաշխություն։ Կատարված ուսումնասիրությունների արդունքում «Որակի նշանի» են արժանացել տարբեր ոլորտների առաջատար ընկերություններ, բժշկական կենտրոններ, ինքնակառավարման մարմինների ղեկավարներ եւ իրենց ոլորտում ուրույն ձեռագիր ունեցող անհատներ:
Տարվա մարզպետ է ճանաչվել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ «Մարզային կառավարման լավագույն մոդելի մշակում, հանրային աշխատանքներում ակտիվ ներգրավվածություն, բարեխիղճ աշխատանք» անվանակարգում հաղթող են Քաջարանի համայքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Լոռու Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Նիկողոսյանը։ Կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հակոբ Մխիթարյանը ներկայացրեց մյուս մրցանակիրներին։
Իրենց «Որակի նշանը» ստացան նաեւ «Մեղրու Ճանապարհա-շինարարական շահագործման ձեռնարկությունը», «Ալավերդու» բժկական կենտրոնը, «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերությունը, «Սովթ Պապիրուս», «Մոսէքսո», «Vega Home», «Հոմլենդ», «Մառանիկ», «Դանդեսրտ», «Բայազետ», «Արմպլաստ», «Կաթնառատ» ընկերությունները և Աշոցքի պանրի գործարանը։ «Բեկոն պրոդուկտ», «Դարոյնք» ընկերություններն ու «Դիլիջան» գարեջրի գործարանը եւս մրցանակակիրների ցուցակում են։
Մրցանակ ստացավ նաեւ «Նռենե» հայկական արտադրությամբ կոսմետիկան։ «Որակի նշան» մրցանակին արժանացավ «Աղաբաբյանս» ռեստորանային համալիրը: «Փորձագիտական ուսումնասիրությունների եւ լաբորատոր ստուգումների արդյունքում, որպես որակյալ ու անվտանգ հայկական արտադրանք ապահովող ընկերություն» անվանակարգում աչքի են ընկել իրենց որակյալ արտադրատեսակի սպառմամբ եւ գեղեցիկ ներկայացմամբ` «Չրենի» չրերի գործարանը, «Գավառի հաց», «Լ-Ամելի», «Թումանյան նոթատետրերը», «Մարաշի սվիթս» եւ «Լա Մեռոն» ընկերությունները:
«Որակի նշան» կազմակերպությունը նախատեսում է «Տարվա հանրային ծառայող, տարվա ապրանքանիշ -2023» մրցանակաբաշխությունը իրականացնել Դուբայում։