Iravunk.com | «Օսկար»-ում հաղթեց Նավալնին, ձայնից զրկվեց Զելենսկին, իսկ կինոն պարտվեց քաղաքականությանը
Ադրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը Թուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասին MI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և Սլավյանսկը Տարադրամի փոխարժեքները մայիսի 3-ին Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց Օրվա խորհուրդ. Մայիսի 3 Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական է ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Իսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Զախարովան զգուշացրել է Լոնդոնին

«Օսկար»-ում հաղթեց Նավալնին, ձայնից զրկվեց Զելենսկին, իսկ կինոն պարտվեց քաղաքականությանը

Մշակութային

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունն այս տարի եւս ինտրիգների պակաս չունեցավ: Եթե նախորդ տարի մրցանակաբաշխությունը հիշարժան դարձավ ամերիկացի սթենդափ կատակերգու, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր, հաղորդավար Քրիս Ռոքին տված ամերիկացի հայտնի դերասան Ուիլ Սմիթի ապտակով, ապա այս տարի բոլոր «ապտակները» քաղաքական էին: Իսկ հաղորդավարի անվտանգությունը՝ կրկնապատկված, ինչի մասին հենց բեմից նշեց կատակերգու եւ հեռուստահաղորդավար Ջիմի Քիմելը, ում վերապահված էր երեկոն վարելու պատիվը: Նա զգուշացրեց, որ նույնիսկ չփորձեն իրեն մոտենալ՝ չի՛ ստացվելու:

Վերադառնալով 95-րդ «Օսկար»-ում քաղաքական «ապտակներին»՝ նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն արդեն երկրորդ տարին անընդմեջ արգելվեց ելույթ ունենալ մրցանակաբաշխության ժամանակ: Սակայն, սա բոլորովին էլ չի նշանակում, թե ռուսաֆոբիայից զերծ են մնացել համաշխարհային աստղերը: Այս մասին է հուշում նաեւ Լավագույն օրիգինալ սաունդթրեք, Լավագույն արտասահմանյան ֆիլմ, Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք, Լավագույն օպերատոր անվանակարգերին արժանացած «Արեւմտյան ճակատում փոփոխություն չկա» (ռեժիսոր՝ Էդվարդ Բերգեր) ֆիլմի վերնագիրը: Այսպիսով՝ օսկարակիրների կողքին հայտնվեց ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու ընտանիքը: Իսկ Նավալնու մասին պատմող կանադացի ռեժիսոր Դենիել Ռոերի ֆիլմը դարձավ Տարվա լավագույնը՝ վավերագրական ֆիլմերի շարքում:

Ի դեպ, Լավագույն վավերագրական ֆիլմ անվակարգում առաջադրված էր նաեւ ուկրաինական մի ֆիլմ, որը պատմում էր Լիսիչանսկի երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնողական կենտրոնի մասին, բայց, արի ու տես, որ ուկրաինական թեման առհասարակ հոգնեցրել է Միացյալ Նահանգներին, մինչդեռ հակառուսականության հարցում շարունակում եմ մնալ գերոգեւորված:

Հատկանշական էր այն, որ «Ամեն ինչ ամենուր եւ միանգամից» ֆիլմը միանգամից 7 «Օսկար» արձանիկ կորզեց մրցանակաբաշխությունից, այդ թվում արժանանալով Լավագույն ֆիլմ գլխավոր մրցանակին: Լավագույն դերասանուհի դարձավ Միշել Յեոն՝ «Ամեն ինչ ամենուր եւ միանգամից» ֆիլմում իր դերակատարության համար: Նշենք, որ Յեոն առաջին ասիացի դերասանուհին է, որն արժանացավ «Օսկար»-ի: Նույն ֆիլմի ռեժիսորներ Դեն Կվան եւ Դենիել Շայներտը եւս դարձան տարվա լավագույնները: Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Ջեյմի լի Քերթիսը եւ Երկրորդ պլանի լավագույն դերասան Կե Հուի Կուանը եւս օսկարակիր դարձան «Ամեն ինչ ամենուր եւ միանգամից» ֆիլմի շնորհիվ: Լավագույն օրիգինալ սցենար եւ Լավագույն մոնտաժ անվանակարգերում էլի մրցանակակիր դարձավ «Ամեն ինչ ամենուր եւ միանգամից» ֆիլմը:

Լավագույն դերասան ճանաչվեց Բրենդան Ֆրեյզերը՝ «Կետ» ֆիլմում կերտած իր կերպարի համար: Լավագույն երգը ոչ պակաս քաղաքական էր՝ «Naatu Naatu»-ն («RRR. Մոտակայքում մռնչում է հեղափոխությունը»):

Կարճամետրաժ լավագույն անիմացիոն ֆիլմը «Տղան, խլուրդը, աղվեսը եւ ձին» էր, խաղարկային ֆիլմը՝ «Հրաժեշտ իռլանդական ձեւով»-ը, վավերագրական ֆիլմը՝«Փղերին հմայողները»:

Ոչ պակաս ուշագրավ էր Լավագույն անիմացիոն ֆիլմի մրցանակակիրը՝ «Փինոքիո Գիլերմո դել Տորո»-ն: Այո, հուրախություն քաղաքական գործիչների՝ սուտ խոսելուց քիթը երկարող Փինոքիոն շարունակում է մնալ լավագույն հերոսների շարքում:

Լավագույն տեսողական էֆեկտների համար «Օսկարի» արժանացավ «Ավատար. ջրի ուղին» ֆիլմը, Լավագույն ադապտացված սցենար անվանակարգում՝ «Խոսում են կանայք» ֆիլմը, Լավագույն կոստյումները համարվեցին Ռութ Է. Քարտերի «Սեւ հովազ. Հավերժ Վականդա» ֆիլմի հագուստները: Ըստ «Օսկար» մրցանակաբաշխության, Լավագույն գրիմը «Կետ» ֆիլմում էր (Ադրիան Մորո, Ջուդի Չին, Անեմարի Բրեդլի):

Հավելենք, որ այս տարի ոչ միայն «Օսկար»-ն ապաքաղաքական չէր, այլ նաեւ կարմիր գորգն էլ կարմիր չէր: Գորգն այս տարի ո՛չ ավել, ո՛չ պակաս ծովափնյա ավազի գույնի է եղել: Մրցանակաբաշխության կազմակերպիչներն իրենց ընտրությունը հիմնավորել են՝ ասելով, որ ցանկանում են մայրամուտի ճանապարհը ծովափ հիշեցնի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ադրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար չի կարելի ողբալ, հերոսներին պետք է փառաբանել․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ՈւրոժայնոյեումԱրտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg.Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)Սպերցյանն ու Տիկնիզյանը` ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողինՀրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգումՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ ԿիրանցումԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրաՈ՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ես ոգեշնչվել եմ մեր անվանի լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ ԱզարյանիցԻմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ»«Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan TimesԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինՀայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքըՊետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիՍահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիներըՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին․ դեսպանը՝ Պապիկյանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода