Iravunk.com | «Հայրենները» երախտագիտության տուրք է մեր բոլոր հերոսներին. Մամիկոն Խուրշուդյան
30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒ Հանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եվ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համար Ինչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ Մանրամասներ Տարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան Աբրահամյան Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս Հակոբյան Եթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում Ամենասարսափելին առջեւում է…Վան Համբարձումյան Ստերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. Քեռյան Պուտինի թուրքական այցը չի ուշանա

«Հայրենները» երախտագիտության տուրք է մեր բոլոր հերոսներին. Մամիկոն Խուրշուդյան

Մշակութային

Մի շարք գիտական հոդվածների հեղինակ, հասարակական գործիչ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ, ով 44 օրյա պատերազմի առաջին իսկ օրերից սկսած մինչեւ այսօր կանգնած է վիրավոր մեր հերոսներից շատերի կողքին, հուլիսի 16-ին հանրության դատին կհանձնի իր հեղինակած «Հայրեններ» գիրքը: Մերօրյա «Հայրեններ»-ի գաղափարի ու ասելիքի մասին, «Իրավունքը» շնորհանդեսին ընդառաջ զրուցել է հենց գրքի հեղինակի հետ:

«ՄԵՐԺՈՒՄ ԵՄ ՄԵՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԱՆՈՒՆՈՎ ԻՆՉ-ՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՓՈՐՁԵՐԸ»

- Ովքե՞ր են Ձեր «Հայրեններ»-ի հերոսները եւ ընդհանրապես՝ ինչպե՞ս ծնվեց այս գիրքը գրելու գաղափարը:

- Գրքի սկզբնակունքը պայմանավորված էր 2020 թվականի 44 օրյա պատերազմի ժամանակահատվածում ռազմական հոսպիտալի վիրաբույժության բաժանմունքում հանդիպածս տղաների կարգավիճակով, հոգեվիճակով ու այն մթնոլորտով, որի մեջ նրանք այդ օրերին ապրում էին: Տղաներից գրքում ներկայացրել եմ 20 հոգու պատմությունները: Շատ հատվածներ կան, որոնք, պարզապես, հանել եմ գրքից՝ էթիկայից ելնելով, որովհետեւ պատմությունների մեջ կան դրվագներ, որոնք այդքան էլ գեղեցիկ ու ականջահաճո չեն: Բայց վստահ եմ՝ այդ նույն տղաների տարիքը ներում է իրենց, որ տարիներ հետո՝ ավելի շատ խոսեն այն ամենի մասին, որոնց վերաբերյալ այսօր ցանկանում են լռել:

- Այս պատերազմից հետո՝ շատ գրքեր ծնվեցին, հիմնականում բոլորը մեր զոհված հերոսների մասին էին: Ինչո՞ւ Դուք որոշեցիք անդրադառնալ վիրավոր զինվորներին:

- Ցավով պետք է նշեմ, որ շատ դեպքերում զոհվածների մասին գրված գրքերը նմանվում է հեղինակի ինքնադրսեւորման ձեւի: Մինչդեռ այս հարցում առաջին հերթին պատասխանատվության զգացում պետք է լինի: Որոշ սեռաքաղց, լրբազգի տեսակներ իրենք իրենց բավարարելու համար կարող են ծնել նմանատիպ երեւույթներ, անունն էլ դնել՝ գիրք, ես սա չեմ ընդունում: Այդպիսի մի քանի շնորհանդեսներ տեսել եմ, որտեղ հեղինակն ինքն իր համար գեղեցիկ միջոցառում է անում, իսկ զոհվածների ծնողներին պարտադրում, որ գնան վերցնեն այդ գրքերը: Մերժում եմ այդպիսի շնորհանդեսները եւ մերժում եմ մեր զոհվածների անունով ինչ-որ մարդկանց ինքնահաստատման փորձերը: Այդ պատճառով ինքս որոշեցի զերծ մնալ այդ ամենից եւ քանի որ շատ-շատ են մեր զոհված հերոսների մասին պատմող գրքերը, գրեցի մեր կենդանի հերոսների՝ վիրավորների մասին: Ինչ-որ չափով այսօր իմ ներկայացրած 20 հերոսների ճնշող մեծամասնությունը հանրությանն այդքան էլ հայտնի չեն, բայց այդ տղաների կատարած սխրանքներն ու նրանց պատմությունները մեր Հայոց պատմության դառնալի էջերում, կարծես, լուսավոր կետեր լինեն: Կարծում եմ՝ այսօր նման տղաներին հերոսացնելը, արժեվորելը, եւս մեկ անգամ ներկայացնելը հանրությանը պետք է լինի բոլորիս պարտքը, եւ մենք հուլիսի 16-ին, ըստ արժանվույն, հենց այդպես էլ կանենք:

«ՀԵՐՈՍ ՀԱՅՈՐԴԻՆ ԿՈԿՈՐԴԸ ԲԱՑՎԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ 4 ԿՄ ՔԱՅԼԵԼ Է՝ ՄԻՆՉԵՎ ԿՀԱՍՆԵՐ ՄԵՐ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻՆ»

- Ինչո՞ւ հենց «Հայրեններ»…

- Գրքիս մասին կարծիք հայտնած Սփյուռքի հիմնադիր նախարար, մեր շատ հարգված Հրանուշ Հակոբյանի խոսքով կասեմ՝«Հայրեններ», որովհետեւ մեր տղաններն էլ էին հայրեններ պատերազմի դաշտում: Հայրենները միջնադարյան ժողովրդական տաղաչափության տեսակներից մեկն է, որը հայտնի է մեզ Նահապետ Քուչակից: Այդ հայրենները բաղկացած են չորս 15 վանկանի տողից, նույնահանգ են: Երբեմն տողերը երկատվում են (7-8 վանկ), գրվում ութ տողով։ Եվ, այո, մեր տղաններն էլ էին հայրեններ ռազմի դաշտում, որովհետեւ նրանցից յուրքանչյուրն, ինչպես հայրեններում,  նույնահանգ են: Մեր տղաներից յուրաքանչյուրն իր ուրույն տաղանդը ցույց տվեց ռազմի դաշտում, բայց նրանց միավորում է այն, որ բոլորը նույնահանգ էին, զինվոր էին… Կարծում եմ՝ շատ ճիշտ գտնված բառ է: Այս տղաներից յուրաքանչյուրի ապրած ամեն մի րոպեն հայրենների նվիրում է, հայրենասիրություն է, հայկականություն է, հայեցի է: Այս գաղափարը դարձավ իմ կյանքի մի առանձնահատուկ անկյուն, որը հենց իր բրենդային անունն ունի՝ հայրեններ… Այս բառի տակ ես տեսնում եմ այն 20 հերոսներին, որոնցից ամեն մեկի գնդակից ու բեկորից վիրավորում ստացած լինելը տարբերվում է մյուսից, բայց յուրաքանչյուրը զինվորն է իր Հայրենիքի:

- Գիրքն ունի՞ քաղաքական ենթատեքստ…

- Անթաքույց, բայց շատ նուրբ ակնարկ կա համայն աշխարհին: Գրքում նկարագված պատմությունների մեջ ներկայացված է, որ տղաներից մեկը վիրավորվել է կասետային ռումբից, ինչն անթույլատրելի էր կիրառել պատերազմի ընթացքում: Մյուսը խուսափել է վիրավորումից այն ժամանակ, երբ մեր հետախուզությունը հայտնել է, որ տարածքում պետք է կիրառեն ֆոսֆորային զենք: Երրորդը՝ վիրավորվել է թրթուռային փամփուշտից… Փամփուշտը մտել է ձեռքի մեջ, բարձրացել մինչեւ կոկորդը եւ կոկորդի մյուս կողմից դուրս է եկել:  Այդ հերոս հայորդին՝ Նորայրը, կոկորդը բացված վիճակում 4 կմ քայլել է, որպեսզի հասնի Հադրութի մատույցներում գտնվող մեր զինված ուժերին: Գրքում կա անդրադարձ անդամահատված զինվորների, որոնցից երկուսի երկու ոտքերը չկան, նրանցից մեկի երկու ձեռքերը չկան, երկուսի մի-մի ոտքը չկա… Մի խոսքով՝ վիրավորում, գերություն ամեն ինչից մի հատված ներկայացված է գրքում:

«ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՈՒՄԻՑ ԿՏՐՎՈՒՄ Է ԸՆԿԵՐՈՋ ԳԼՈՒԽԸ ԵՒ ԸՆԿՆՈՒՄ ՈՏՔԵՐԻ ՄՈՏ»

- «Հայրենների» 20 հերոսներն առիթ ունեցե՞լ են մինչեւ գրքի տպվելն՝ այն կարդալու: Ի՞նչ զգացողություններ եւ կարծիքներ են եղել նրանց կողմից:

- Բնականաբար, իրենցից յուրաքանչյուրն իր սեփական պատմությունը կարդացել է: Պատմությունները ներկայացված են հետեւյալ կերպ՝ սկզբում իրենց պատմածներն է գրված, որն ավարտվում է հեղինակի ծանոթությունով եւ կարծիքով: Նրանցից յուրաքանչյուրն անկեղծորեն հուզվել է ինձ մոտ, երբ հեղինակի խոսքն են կարդացել:  Ասում էին, որ, պարզապես, չէին պատկերացնում, որ հնարավոր է այդքան յուրովի ու այդքան տարբերվող ձեւով նկարագրել ամեն մեկի քայլը, նիստուկացը, վարվելակերպը, հիվանդանոցում հայտնվելն ու դուրս գրվելը:

- Անգամ ամենածանր իրավիճակում միշտ փրկում է հումորը՝ գոնե ծանր մթնոլորտը մեղմելու համար: Ձեր սուր լեզվին բնորոշ մամիկոնյանական հումորներ կա՞ն գրքում:

- Հումորներ չկան, բայց տղաները շատ հումորային դրվագներ են պատմել: Ցավոք, գրքի սյուժեն, կառուցվածքն այնպիսին է, որ չէինք կարող այդ հատվածները տեղադրել: Օրինակ, տղաներից մեկը պատմում է, որ պատերազմի թեժ պահերից մեկի ժամանակ շատ պատահաբար ձեռքից գցել է արկը եւ թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմը սկսել են անկանոն վազել, քանի որ կարծել են, որ կպայթի: Պատկերացնո՞ւմ եք, ադրբեջանցիները տեսել են, որ հայերը վազում են, իրենք էլ սկսել են վազել՝ մտածելով, թե հիմա մի ավելի ահավոր բան է կատարվելու: Իրականում գրքում տխրությունն ու թախիծն ավելի շատ է: Այլ կերպ չէր կարող լինել… Մեր տղաներից մեկը մինչեւ իր վիրավորվելն արդեն հոգեբանական առումով շատ ծանր վիճակում է գտնվել: Մարտի դաշտում  վիրավորումից կտրվում է ընկերոջ գլուխը եւ ընկնում ոտքերի մոտ, ու այդ պահից սկսվում է իր մոտ կակազություն: Տղաների բարոյահոգեբանական վիճակը շատ դեպքերում իր ծանրությամբ հասել է մաքսիմումի եւ, իրոք, հերոսություն է եղել այդ ժամանակահատվածում կենդանի մնալը: Բայց նաեւ եղել են դեպքեր, երբ մեր զինտեխնիկան ու մարդուժը անորոշության մեջ է հայտնվել՝ տեխնիկական խնդիրների պատճառով, բայց մեր տղաներից շատերի շնորհիվ կարողացել են ճիշտ ինքնակազմակերպվել եւ մարտ վարել: Այս առումով հատկանշական է մեր հերոսներից Գարիկի դեպքը: 12 տանկից հետեւի վեց տանկն առաջնորդում է Գարիկը՝ վերցնելով ամբողջ պատասխանատվությունն իր վրա եւ կատարելով խնդիրը, այնուհետեւ տեսնելով թշնամու զինտեխնիկայի շարժը եւ քանակական առավելությունը՝ տղաները սկսում են նահանջել: Նահանջի ընթացքում ամբողջությամբ ադրբեջանական զինուժը հետեւում է տղաներին եւ մի կերպ են կարողանում փրկվել՝ հասնելով Սամվելավան գյուղ: Սակայն, հենց այդտեղ վիրավորվում են թշնամու ԱԹՍ-ից: Ու ամենացավալին այն է լինում, որ շտապօգնության մեքենան կարողանում է տանել բոլորին, ու չի նկատում հենց այն Գարիկին, որ այդ վեց տանկերին կարողացել է փրկել: Մոտ 4 ժամ պառկած են մնում, միայն բուժակն է կարողանում հասնել իրեն՝ մինչեւ կարողանում են տեղափոխել Իշխանաձոր, ապա Խնձորեսկ, Սիսիան, Երեւան: Իսկ Միքայելը պայթյունի հետեւանքով կորցրել է երկու ոտքերը հենց անմիջապես ավտոհավաքակայանում, որտեղից պետք է տեղափոխվեին դիրքեր: Գիտեք, ինքս էլ այս պատմությունները լսելիս մտածում էի, թե ինչպես կարող եմ այնպիսի լուծում գտնել, որ իրավիճակը գուցե հնարավոր լիներ մեղմել կամ փորձեի փոխել: Բայց սա այդ դեպքը չէ, այսպիսին է իրականությունը, որը պետք է ներկայացնել այնպես, ինչպես կա:

«ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԱՅՍ ՎԵՐՋԻՆ 2,5 ՏԱՐՈՒՄ ԻՆՁ ՄՈՏԻՑ ՀՈՒԶԱԿԱՆ ՄԱՍԸ ՉԻ ԱՆՑՆՈՒՄ»

- Որքա՞ն ժամանակում եք գրել գիրքը, հեշտությա՞մբ կարողացաք իմի բերել տղաների պատմություններն ու հանձնել այն թղթին:

- Ամբողջ պրոցեսը տեւել է վեց ամիս, բայց այդ ամիսներից որոշակի ամիսներ եղել են իմ առողջության հաշվին: Այդ ընթացքում մեկ անգամ հիվանդանոց եմ պառկել՝ սրտի հետ կապված խնդրով, փառք Աստծո, հիմա ամեն ինչ կարգավորված է: Բայց, միեւնույն է, հուզական մասն ինձ մոտից այս վերջին 2,5 տարում չի անցնում: Հուսով եմ՝ կկարողանամ հաղթահարել: Իրականում բարոյահոգեբանական վնասներն ավելի շատ ենք մեր մաշկի վրա զգում, քան այն ֆիզիկական վնասները, որոնք տղաներն ունեցել են: Հոգեպես մեր հերոս տղաները շատ ավելի աննկուն են, շատ ավելի ճկուն են, շատ ավելի կայացած են: Ընդ որում՝ իրենք են փորձում հասարակությանը, բարեկամներին, հարազատներին հույս տալ եւ շարժառիթ հանդիսանալ, որպեսզի ամեն մեկս մեր պետականաշեն գործունեության ընթացքում երբեւիցե որեւէ բացթողում չունենանք եւ ավելի շատ աշխատենք:

- Ի՞նչ է սպասվում գրքի շնորհանդեսին:

- Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Hakobyan Gallery-ին, «Դվին» հյուրանոցային  համալիրին, «Թովմասյան» հիմնադրամին, որոնք ամբողջությամբ լծվեցինք շնորհանդեսի կայացման գործին: Շնորհանդեսին կլինի հյուրերի հանդիսավոր մուտքը, այնուհետեւ կներկայացնենք մեր 20 հերոսներին, կլինի իմ խոսքը եւ եւս մի քանի ելույթներ: Ներկա կլինեն տարբեր մշակութային, քաղաքական գործիչներ եւ, իհարկե, մեր տղաների հարազատները: Կլինեն ներկա նաեւ մարդիկ, ովքեր գրքում իրենց կարծիքն են հայտնել: Շնորհանդեսի ժամանակ գիրքը լինելու է վաճառքով, նաեւ կլինի առանձին հանգանակությունների անկյուն, որտեղ բոլոր ցանկացողները կարող են իրենց լուման ներդրնել, որպեսզի ապահովենք վիրավորում ստացած մեր տղաների ամառային հանգիստը՝ Երեւանից դուրս, հանգստյան գոտիներից մեկում:

- Կա՞ն դեռ չգրված տողեր, որոնք տեղ չեն գտել գրքում: «Հայրեններ»-ում առկա բազմակետերը շարունակություն կունենա՞:

- Կցանկանամ պատասխանել այս հարցին մեկ նախադասությամբ, ինչը գրված է գրքի վերջաբանում՝ «հայրենները երախտագիտության տուրք է մեր բոլոր հերոսներին»: Իսկ երախտագիտության զգացումն, իհարկե, պետք է շարունակական լինի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒՀանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եվ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համարԻնչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ ՄանրամասներՏարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան ԱբրահամյանԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս ՀակոբյանԵթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացումԱմենասարսափելին առջեւում է…Վան ՀամբարձումյանՍտերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. ՔեռյանՊուտինի թուրքական այցը չի ուշանաԲԱՄԲԱՍԱՆՔՀայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ)ԶԱՐՄԱՆՔ«Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞…Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ) Նիկոլը, կարծես թե, իրոք որոշել է աղանդավոր «հուդաներին» հանել Եկեղեցու դեմՄիխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա ԵրևանումՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տա«Զանգեզուրի միջանցքի» բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը. ԱմիրբեկովՈղջունում ենք մայիսի 10-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին«ԴԴՏ» խմբի մեծ համերգը՝ Երեւանում«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրիԴոլարը թանկացել էԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունըԿիմ Չեն Ընը շնորհավորել է ՊուտինիՄեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասանUcom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է ԱրտաշատումԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, հուսով եմ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիսՄոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ է և երկու կողմերի համար սպասված. ՊեսկովԱյս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. ՀյուսնունցՓաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ)Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՓաշինյանինՄայիսի 8-ի առավոտն ինձ համար լրիվ ուրիշ էր. Արմեն ՀովասափյանՄոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. ԶախարովաՇների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ)Չի բացառվում հասարակական մեծ լարումներ եւ նույնիսկ քաղաքացիական պատերազմ. Մհեր Հակոբյան79 տարի առաջ հայ ժողովրդի լավագույն զավակներն արձանագրեցին զարմանալի հերոսություններ. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻնչ արել ենք, արել ենք` բացառապես ելնելով մեր խղճից. Անի ՍամսոնյանՄայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաքԻնչ է սպասվում Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի իշխանավորներին հաջորդ ամիս. Բացառիկ մանրամասներԱպրիլին Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկՇարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода