Iravunk.com | Ով խիզախեց թարգմանել Ղուրանից հետո ամենաընթերցված իրանական առեղծվածային գիրքը
Իսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Զախարովան զգուշացրել է Լոնդոնին Հերոսների համար կարելի ողբալ․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ Ինձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբ ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters. «Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Ուկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)

Ով խիզախեց թարգմանել Ղուրանից հետո ամենաընթերցված իրանական առեղծվածային գիրքը

Տեսանյութեր

Երեւանի իրանական Կապույտ մզկիթում երեկոն հաֆեզյան էր: «Հաֆեզ․գազելներ, քառյակներ» գրքի շնորհանդեսը մեկ հարկի տակ էր մեկտեղել հայ եւ իրանցի ընթերցասեր հասարակությանը, գիտնականներին եւ գրականագետներին: Խոջա Շամսեդդին Մոհամմադ Շիրազին, որն առավել հայտնի է Հաֆեզ գրական անունով, պարսկական քնարերգության մեծագույն վարպետներից է: Նրա ստեղծագործությունները զգալի ազդեցություն են թողել ողջ պարսկական մշակույթի վրա եւ 14-րդ դարի պոետը շարունակում է մնալ ամենասիրվածներից ու ընթերցվողներից ցայսօր: Քչերն են համարձակվել Հաֆեզի գազելները թարգմանել հայերեն, այդ շարքում՝ փորձեր են եղել Ավետիք Իսահակյանի, Սիլվա Կապուտիկյանի, Հրաչյա Հովհաննիսյանի եւ այլոց կողմից: Իսկ բնագրային ամբողջական եւ համապարփակ թարգմանությամբ՝ հայ ընթերցողի սեղանին հաֆեզյան 292 գազել եւ 16 քառյակ դրվեց միայն հիմա՝ իրանագետ, թարգմանիչ ԺՈՐԺ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ կողմից, ում հետ զրուցել է «Իրավունք»-ը:

«ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ ՈՒ ՀԱՖԵԶԸ, ԿԱՐԾԵՍ, ՀՈՐԵՂԲՈՐ ՏՂԱՆԵՐ ԼԻՆԵՆ»

- Թարգմանել Հաֆեզին մի շարք գրականագետներ պնդում են, որ հերոսություն է, քանի որ պետք է նախ կարողանալ հասկանալ նրա խոսքերի բոլոր նրբերանգները, տողատակերը: Ինչպե՞ս ստացվեց, որ խիզախեցիք թարգմանել Հաֆեզի գազելներն ու քառյակները:

- Նախ ասեմ, որ լինելով իրանահայ եւ հայկական մշակույթի հետ միասին՝ նաեւ իրանական մշակույթը կրելով՝ Հաֆեզն իմ մեջ է, որպես իրանցի: Հաֆեզը իրանական մշակույթի խորհրդանիշն է եւ, բնականաբար, չի գտնվի մի իրանցի, որը Հաֆեզի հետ ինչ-որ ձեւով առնչություն չունենա: Նպատակս թարգմանելու՝ հենց հաֆեզյան նրբերանգները հայ ընթերցողին ծանոթացնելն է: Միշտ իմ ուսանողներին, հարազատներին պատմել եմ Հաֆեզի մասին, բայց չգիտեի, թե ինչպես փոխանցել նրա ստեղծագործությունները հայ ընթերցողին: Հենց այստեղից էլ ամեն ինչ սկսվեց: Մի օր հաֆեզյան օր էր ինձ համար, նրա գազելներից մեկը թարգմանեցի եւ հրապարակեցի սոցիալական ցանցում: Արձագանքը շատ մեծ էր ու ապշեցուցիչ, չէի սպասում, ու հենց սա առիթ հանդիսացավ, որ ես շարունակեմ  եւ մյուս գազելները եւս թարգմանեմ: Հասկացա, որ, իրոք, շատերն են սպասում Հաֆեզի գազելներին եւ սկսեցի ամեն օր մի քանի գազել թարգմանել: Նույնիսկ մի շատ հայտնի գրականագետ ինձ ասաց, որ ոչ թե խնդրում, այլ պահանջում է՝ ինչքան հնարավոր է շուտ թարգմանեմ: Իրականում բոլորը լսել են Հաֆեզի մասին, բայց ոչ մեկ չի կարողացել կարդալ: Ունեմ հայ ուսանողներ, որոնք եկել են ինձ մոտ եւ պարսկերեն են սովորել, որպեսզի կարողանան Հաֆեզ կարդալ: Իրոք, ափսոս էր, որ հայ ընթերցողը չճանաչի Հաֆեզին:

- Ստացվում է, որ Հաֆեզ թարգմանել նշանակում է մեկնաբանել: Ըստ էության, սա միայն թարգմանչական աշխատանք չէ, այլ ամբողջ իրանական մշակույթի իմացությունից ծնված մեկնություն: Այս առումով՝ խմբագրական աշխատանքների հետ կապված ի՞նչ դժվարություններ եք ունեցել:

- «Զանգակ» հրատարակչությունում, որտեղ էլ լույս ընծայվեց այս ժողովածուն, շատ ենք քննարկել այս հարցը: Չէինք գտնում մարդ, որը ինքն էլ Հաֆեզ իմանար եւ կարողանար խմբագրել, բայց հետո որոշեցինք, որ Տիգրան Գրիգորյանին պետք է վստահել խմբագրական աշխատանքները, որը երիտասարդ է, բանիմաց եւ կարողացավ ճիշտ խորհուրդներ տալ:

- Եթե զուգահեռենք Հաֆեզի ստեղծագործությունները հայ գրականության հետ, ում հետ կարելի է համեմատել նրան՝ Նարեկացո՞ւ, Ֆրիկի՞, Թումանյանի՞…

- Միանշանակ Սայաթ-Նովայի: Ես միշտ ասում եմ՝ Սայաթ-Նովան ու Հաֆեզը, կարծես, հորեղբոր տղաներ լինեն, շատ մոտ են նրանց ստեղծագործությունները եւ երկուսն էլ գրել են գազելներ: Ավելին ասեմ՝ որոշ գրականագետներ ենթադրում են, որ Սայաթ-Նովան նույնիսկ ծանոթ է եղել Հաֆեզին եւ գազելի ոճը, որը շատ պարսկական է, Հաֆեզից է ներմուծվել հայ գրականություն: Հույս ունեմ՝ մի օր նաեւ Սայաթ-Նովային կներկայացնեմ պարսիկ ընթերցողին:

«ՀԱՖԵԶԻ ԳՐՔՈՎ ՄԻՆՉԵՎ ԱՅՍՕՐ ԲԱԽՏԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՆՈՒՄ»

- Հաֆեզի տողերով նաեւ բախտագուշակություն են անում: Ինչպե՞ս Հաֆեզը դարձավ հայտնի նաեւ բախտագուշակությամբ:

- 7 դար առաջ, երբ մահացավ Հաֆեզը, նրան ուզում էին քաղաքում թաղեին, բայց մոլեռանդ մարդիկ չէին համաձայնվում: Ասում էին՝ ինչպես կարելի է Հաֆեզին թաղել քաղաքի կենտրոնում, եթե նրա բոլոր գազելները հեղեղված են գինով, մարդիկ էլ կային, որ ուրիշ կերպ էին մեկնաբանում՝ ասելով, որ գինին ոչ թե հարբեցման խորհրդանիշն է, այլ մի վիճակ է, երբ վերանում ես ու դեպի երկինք, դեպի կատարելիության հասնում: Երբ վեճ ծագեց, մի իմաստուն մարդ ասաց՝ եկեք, տեսնենք, թե Հաֆեզն ինքն ինչ է առաջարկում: Բերում են մի անմեղ երեխայի, որը բացում է Հաֆեզի գիրքը եւ այնտեղ կարդում են մոտավորապես այսպիսի տողեր, թե՝ ինչ փութ, թող Բարձրյալը որոշի՝ ես մեղավոր եմ, թե՝ անմեղ, դու այդ կարգավիճակում չես, որ որոշես, թե որտեղ է իմ տեղը: Երբ սա կարդում են, նույնիսկ այդ մոլեռանդ մարդիկ համաձայնում են, որ Հաֆեզին քաղաքում թաղեն եւ ոչ թե քաղաքից դուրս: Այդպիսով՝ հետագայում շատ գեղեցիկ այգի են դարձնում այն տեղը, որտեղ Հաֆեզի դամբարանն է: Այս մասին գրել է Էդվարդ Բրաունն իր հայտնի գրքում: Նա, որպես պատմաբան եւ արեւելագետ, բավականին ուսումնասիրություն է արել այս ուղղությամբ: Այդ ժամանակվանից սկսած Հաֆեզի գրքով անընդհատ բախտագուշակություններ են անել: Նույնիսկ Շահ Աբասը, երբ ուզում էր Թաֆրիզի վրա հարձակվեր, ասել է՝ բերեք Հաֆեզի գիրքը, իմանամ ինչ է ասում: Եվ երբ Հաֆեզի գիրքը բացել են եւ բացված էջում ասվել է, որ դու կհաղթահարես, Շահ Աբասը հարձակվել եւ գրավել է Թաֆրիզը: Մինչեւ այսօր, օրինակ ձմեռնամուտին՝ տարվա ամենաերկար գիշերը, որն Իրանում շատ մեծ շուքով նշում են, մարդիկ հավաքվում են գերդաստաններով, բացում են Հաֆեզի գիրքը եւ նրանցից իմաստունը մեկնաբանում է, թե ում ինչ խորհուրդ է տալիս Հաֆեզը: Նույն ծեսն անում են նաեւ Նովրուզի ժամանակ:

- Կա՞ հատուկ արարողակարգ, թե ինչպես Հաֆեզի գրքով բախտագուշակություն անել:

- Առհասարակ ցանկացած ժամանակ կարող եք ձեր աչքերը փակել, յոթ անգամ ձեռքով հպվել Հաֆեզի գրքին եւ բացել այն՝ տեսնելով, թե ինչ խորհուրդ է տալիս Հաֆեզը: Անպայման գիրքը պետք է ձախ ձեռքում լինի եւ բացեք այն աջ ձեռքով ու կարդացեք ձախ էջում գրվածը, քանի որ հայերենում մենք ձախից աջ ենք կարդում: Ծեսի համար մի քանի կարեւոր նախապայման կա. նախ պետք է մտքում խորհրդածել, հետո Հաֆեզին օրհնանքի խոսք ասել: Հաֆեզի գուշակությունը կարդալուց առաջ՝ այսպիսի մի սիրուն խոսք են ասում. «Ով շիրազյան Հաֆեզ, խնդրում եմ՝ հանուն Աստծո եւ քո Շախեն Նահբաթի (իր կնոջ անունն է, որին շատ էր սիրում), ինձ խորհուրդ տուր` ինչ անեմ հիմա, ինչպես անեմ եւ ասա այն, որը բարին է»:

- Ի դեպ, հատկանշական է, որ Հաֆեզն անդրադարձել է նաեւ Հիսուս Քրիստոսին: Ի՞նչ կասեք այս մասին:

- Հաֆեզը մեծ սեր է տածել Հիսուսի նկատմամբ: Հիսուսի կերպարը Հաֆեզի պոեզիայում զարթոնքի, վերակենդանացման եւ գարնան խորհրդանիշն է: Հաֆեզը Ղուրանը ծայրից ծայր անգիր գիտեր, իսկ Ղուրանում մոտավորապես 35 անգամ Հիսուսի մասին հիշատակվում է: Բնականաբար, Հաֆեզն էլ ազդված էր Ղուրանից եւ իր պոեզիայի մեջ էլ Հիսուսի մասին բազմաթիվ տողեր կան:

«ՉԿԱ ԻՐԱՆՑՈՒ ՏՈՒՆ, ՈՐԸ ՉՈՒՆԵՆԱ «ՀԱՖԵԶ». ՎԵՐԱՀՐԱՏԱԿՎՈՒՄ Է ԱՄԵՆ ՏԱՐԻ»

- Փաստորեն, կարո՞ղ ենք ասել, որ իրանական մի ամբողջ մշակույթ իր մեջ ամփոփող Հաֆեզի թարգմանությունը հայերեն մեծ քայլ էր դեպի հայ-իրանական հարաբերությունների էլ ավելի ամրապնդման:

- Այո, հատկապես, որ էլի եմ շեշտում՝ Հաֆեզը համարվում է իրանական մշակույթի խորհրդանիշը: Չկա իրանցու տուն, որը չունենա Հաֆեզ եւ դրա համար շատ կարեւոր է իրանական մշակույթը հասկանալու համար՝ նաեւ ճանաչել Հաֆեզի ստեղծագործությունները: Ասեմ ավելին՝ Իրանում, որպես մուսուլման երկիր, ամենաշատ հրատարակվող գիրքը Ղուրանն է, որից հետո երկրորդը՝ Հաֆեզն է: Այն ամեն տարի վերահրատարկվում է, պատկերացրեք խոսքը 85 միլիոնանոց երկրի մասին է: Սերունդներն անընդհատ Հաֆեզի գրականության հետ են շփվում: Հաֆեզ կարդալը, նրա գրականության հետ շփվելն Իրանում առօրյա երեւույթ է:

- Հաջորդ գործը ո՞րը կլինի, որը պատրաստվում եք թարգմանել եւ հանձնել հայ ընթերցողի դատին:

- Հիմա Ռումի (Ջալալ ադ-Դին Մուհամմադ Մոուլանան, որը հայտնի է Ռումի գրական անունով, 13-րդ դարի պարսիկ բանաստեղծ է, իրավաբան, սուֆի եւ աստվածաբան) թարգմանության վրա եմ աշխատում: Գիտեմ, որ հայերը շատ են սիրում այս հեղինակին եւ սպասում են թարգմանությանը: Եվրոպայում շատ ճանաչված է Ռումին: Հույս ունեմ, որ մի քանի ամսից կհրատարակեմ արդեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Իսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար կարելի ողբալ․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ՈւրոժայնոյեումԱրտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg.Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)Սպերցյանն ու Տիկնիզյանը` ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողինՀրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգումՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ ԿիրանցումԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրաՈ՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ես ոգեշնչվել եմ մեր անվանի լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ ԱզարյանիցԻմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ»«Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan TimesԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինՀայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքըՊետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիՍահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիներըՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին․ դեսպանը՝ ՊապիկյանինՊարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումՌուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիԴպրոցականները, տեսնելով ակցիա իրականացնողներին, ինքնաբուխ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկել (տեսանյութ)Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորականՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում ԳյումրիումՓաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)«Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода