Starnews-ն արդեն տեղեկացրել  է, որ հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը նախորդ տարի կորցրել էր իր եղբորը:

Նրա եղբայրը մահացել էր կորոնավիրուսի հետեւանքով:

Գայանեն եղբոր հետ լուսանկար էր հրապարակել եւ գրառում արել, որից հետո «անհետացել» էր սոցիալական ցանցերից:

«Իմ կյանքում առանձնահատուկ… իմ ընկեր.. իմ եղբայր.. իմ հարազատ….. Աշխարհս այլևս ամբողջական չի…
Լույսերի մեջ մնաս …. մի կարևոր լույս մարեց իմ կյանքում….»,-Գայանեի վերջին գրառումն է:

Ավելի ուշ նա փոխել էր լուսանկարը՝ սուգը խորհրդանշող սեւ պատկերով: Գայանեն միայն հունվարի 1-ին է վերադարձրել իր լուսանկարը:

Նշենք, որ մինչ անձնական ողբերգությունը Գայանեն ակտիվ էր համացանցում:

Նախքան եղբոր կորուստն էլ Գայանեն ամուսնալուծվել էր: Բաժանումը մեծ աղմուկ էր բարձրացրել, նախկին ամուսինն էլ հայտնվել էր կալանավայրում: