Հայկ Մարությանը գրասենյակ է բացել․ ինչ գործառույթ է իրականացնելու. ArmLur.am Ով կարող է առաջադրվել նախագահի թեկնածու Բանակի, ամենամեծ կորստի, չներվող ցավի եւ ամենամեծ ձեռքբերման մասին առաջին անգամ խոսում է «Ազգային հերոս» Տիրան Խաչատրյանը Հերթական «գաստրոլյորի» անփառունակ հեռացումը «Մարտի 15-ից հանրային սննդի վայրերում կարգելվի ծխախոտի օգտագործումը». Անահիտ Ավանեսյան Ի՞նչ տարբերություն ադրբեջանական կապիտալ է, թե՞ ոչ.Վարդան Ոսկանյան Բաց նամակ ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանին Հիմա մի լայքով կամ մի ստատուսով աշխատանքի են ընդունում և ազատում. Աննա Մկրտչյան Չմեղադրեք խուճապ տարածելու համար, մենք կրկին թմրելու և ճակատագրական սխալ գործելու իրավունք չունենք.Նաիրի Հոխիկյան Հայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով. Արտակ Զաքարյան


Ի հիշատակ եւ ի ողջություն. կայացավ ֆրանսաբնակ Աննա Կասյանի եւ Ադամ Բարրոյի համերգը

Մշակութային

Հայրենիքին անձնական նվիրման հավաստում էր Երեւանի Կոմիտասի անվ․ կամերային երաժշտության տանը ֆրանսաբնակ հայազգի երգիչներ ԱԴԱՄ ԲԱՐՐՈՅԻ եւ ԱՆՆԱ ԿԱՍՅԱՆԻ համերգը, որն արվեստի լեզվով մերօրյա դժվարին, բարդ ու դրամատիկ իրականությանն իրենց արձագանքն էր, նաեւ հավատի արտահայտությունը հայոց վերընձյուղման եւ պատմության քառուղիներում անկասելի ընթացքի վերաբերյալ։

Իրենց ծառայությունը հեռավոր հայրենիքին նրանք անընդմեջ մատուցում են՝ հայ երաժշտարվեստը ներկայացնելով տարբեր բեմերից՝ մշակույթի ամենազոր զենքով բացելով օտար գոց դռներ եւ անմատչելի սրտեր՝ հայի եւ հայեցիի հանդեպ։ Նախորդ տարվա պատերազմական օրերին ապրած ներքին տառապանքը բեմում հորդեց՝ որպես աղոթք, իբրեւ վերին բարեխոսության հայց, նաեւ որպես մորմոքին սպեղանի… Անձնական ապրումի խորքն անանձնական աղոթքներով ներկայացնելու այս կերպն ազդեցիկ էր եւ բազմախոս։

Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրներ Ադամ Բարրոն եւ Աննա Կասյանն իրենց երեւանյան բեմելույթը խորագրել էին՝ «Ի փառս հայրենյաց բոլոր պաշտպանների, ի փառս հայրենիքի ծաղկունքի»։

Երկու զուգերգ աղոթք - աղերս – խոնարհումներ էին Աստվածամոր կենդանի պատկերի առջեւ․ Գ․ Դոնիցետիի եւ Ք․ Սեն-Սանսի առ Մարիամ ձոն – ստեղծագործությունները՝ «Ավե Մարիա»-ները, երգչական զույգը կատարեց անկեղծ հոգեհույզով՝ աղոթարար ձայնի զորությամբ, ասես, ասելով՝ հայացքդ ուղղիր բազմաչարչար եւ արդար ժողովրդիդ, որի ապրելու կերպն արարելն է, ուժ տուր ապրելու նրանց, ովքեր որդեկորույս են, քանի որ ինքդ զավակիդ զոհողության գինը գիտես, մխիթարիր որբին, կազդուրիր վիրավորին, զորացրու կորուստներից կորացած արտաքսյալներին…

Եվս մի «Ավե Մարիա», որպես ցավի փարատման դարմանիչ, հնչեց համերգին՝ Աննա Կասյանի կատարմամբ, եւ դա Ժ․ Տ․ Կառվարենցի եդեմական երաժշտությունն էր՝ Ազնավուրի խոսքերով:

Մարդկային ձայնի գեղեցկության ընդգծումով եւ նույնչափ հուզական-ազդեցիկ, ինչպես նախորդիվ կատարված «Ավե Մարիա»-ները, հնչեց Առնո Բաբաջանյանի «Վոկալիզը», որ կոմպոզիտորի ստեղծագործության գլուխգործոցների շարքը պիտի դասել։ Եվ եթե այս գործը գրված է կնոջ ձայնի համար, ապա Տիգրան Համբարյանը 2019-ին իր «Ավե Մարիան» ստեղծել է հատուկ տղամարդու ձայնի համար, եւ այդ ձայնը պետք է լիներ Ադամ Բարրոյի բաս-բարիտոնը։

Ինչպես երգիչն է խոստովանում, առաջին կատարմանը բացառապես հավատարիմ էր կոմպոզիտորական հղացմանը, բայց արդեն հետագա բեմելույթներին նոր նուրբ մոտեցումներ էին ի հայտ գալիս, եւ դա թելադրված էր հայրենիքին եւ սեփական ազգին վերջերս պատուհասած արհավիրքի՝ ներքուստ վերապրումով։ Ասում է, որ գործը մինորային, ասել է, թե բեկուն տրամադրությամբ ընթացք ունենալով, այդուհանդերձ մաժորային հնչողությամբ՝ լավատեսական-հուսահատության պատնեշը ճեղքող ավարտ ունի, եւ նման վերջերգի մասին գաղափարը Տ․ Համբարյանին հենց ինքն է հուշել։

Տղամարդու ձայնի համար «Ավե Մարիան» Ադամ Բարրոն կատարեց գործի ամեն հունչի, ձայնային շրջադարձի, վարուվերումի լիարժեք ճշգրտությամբ, անթերի, որին գումարվում էր զգացմունքի անկեղծությունը, ինչպես լինում է տաճարական խորանում մենանալիս, Առ Աստված պատարագմանը։ Այլալեզու, այդուհանդերձ՝ գործը հայկական «նշագրումով» է, փոքր չափերի մեջ՝ բազմակողմ ծավալայնությամբ, ամեն դրվագումը՝ տեղին եւ առանց ավելորդաբանության։

Համերգային ծրագրում ընդգրկված էին նաեւ աշխարհական երգեր։ Կոմիտասյան «Լե-լե յամանը» Ա․ Բարրոյի ձայնով հնչեց՝ որպես կարոտների խիտ արտահայտություն, Է․ Աբրահամյանի «Արարատը»՝ որպես կյանքի իրավունքի հաստատում եւ հայոց հայրենիքը նորեն զորացնելու կոչ։ Իսկ ահա Գ․ Ալեմշահի «Նազերը»՝ Աննա Կասյանի կատարմամբ, մի փոքրիկ մինի-ներկայացում էր՝ կենսուրախ, ապագայի հանդեպ խինդով։

Առանձին ուշադրության է արժանի նաեւ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղ. ղեկավար եւ դիրիժոր ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆԻ դաշնամուրային նվագակցությանն այս համերգին. ռոմանտիկ - զուսպ զգացական, երաժշտության հեղինակային նուրբ եւ խորը ներըմբռնմամբ՝ նրա նվագը, ասես, միաձուլվում-ուղղորդում է երգիչ-կատարողին՝ անպարտադրանք, բայց եւ ընդգծված-արտիստիկ։

 … Եվ երբ համերգի ավարտին, ծափողջյունների դրդմամբ երգիչները կատարեցին Կառվարենցի երաժշտությամբ եւ Ազնավուրի բանաստեղծությամբ «Հավերժական սերը», զգացմունքի ամենակուլ ճողփյունով դահլիճը միահամուռ եւ լիարժեք շնչեց մարդկայինի եւ հավերժականի մասին մեղեդու եւ խոսքի զորությամբ։ Սիրո, հավատարմության, նվիրումի եւ անձնազոհության բարձրագույն արտահայտություններից մեկն է այս երգը, որով եզրափակվեց Աննա Կասյանի եւ Ադամ Բարրոյի համերգը՝ մաեստրո Սեդրակ Երկանյանի նվագակցությամբ։ Համերգից անմիջապես հետո՝ մեր կարճ զրույցին օպերային երգչուհի Աննա Կասյանը խոստովանեց, որ իր բեմական կյանքում առաջին անգամն էր, որ չկարողացավ կառավարել իր զգացմունքները բեմին։ Արցունքները հորդ հոսեցին, երբ այս երգը կատարելիս պատկերացրեց՝ ինչպե՜ս ռմբակոծության տակ, թեժ մարտերին ծանր վիրավորում ստացած երիտասարդ հայորդին կրկնել է՝ հավերժ սիրելու եմ… Համերգին հրավիրյալների մեջ վիրավորում ստացած եւ հաշմված երիտասարդների էր նկատել, եւ իր երգի մեջ հուզմունքին խառն գորով, խնամք, խոնարհում կար…

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ.- Զոհված հայորդիներին որպես հարգանքի տուրք եւ ապրողաց կամք ու զորություն հաղորդելու մի արար էլ կլինի երգիչների ջանքերով խաչքարի տեղադրումը Երեւանում, որը նախատեսվում է անել առաջիկայում, եւ ինչի մասին լայնորեն կլուսաբանվի Եվրոպայում։ Նրանք, ովքեր գիտեն անկեղծորեն աղոթել՝ լուռ կամ երգեցողությամբ, իրենց հավատով եւ ջանքով աշխարհին կներկայացնեն նաեւ հային եւ իր արդար դատը։

Հայկ Մարությանը գրասենյակ է բացել․ ինչ գործառույթ է իրականացնելու. ArmLur.amՈվ կարող է առաջադրվել նախագահի թեկնածուԲանակի, ամենամեծ կորստի, չներվող ցավի եւ ամենամեծ ձեռքբերման մասին առաջին անգամ խոսում է «Ազգային հերոս» Տիրան ԽաչատրյանըՀերթական «գաստրոլյորի» անփառունակ հեռացումը«Մարտի 15-ից հանրային սննդի վայրերում կարգելվի ծխախոտի օգտագործումը». Անահիտ ԱվանեսյանԻ՞նչ տարբերություն ադրբեջանական կապիտալ է, թե՞ ոչ.Վարդան ՈսկանյանԱդրբեջանը կանոնավոր ավտոբուսային երթուղիներ է սկսել դեպի Շուշի և ԱկնաԲաց նամակ ՄԻՊ թեկնածու Քրիստինե ԳրիգորյանինՀիմա մի լայքով կամ մի ստատուսով աշխատանքի են ընդունում և ազատում. Աննա ՄկրտչյանՉմեղադրեք խուճապ տարածելու համար, մենք կրկին թմրելու և ճակատագրական սխալ գործելու իրավունք չունենք.Նաիրի ՀոխիկյանՀայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով. Արտակ ԶաքարյանԽիստ տրամաբանական կլինի, որ այս խորհրդարանն իր համար նախագահ ընտրի կապիտուլյանտի գրպանային «ընդդիմադիրներից» մեկին.Նարեկ ՍամսոնյանՊատրոն Դավոն» ազատ արձակվեց«Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է նշանակել երկու բան». Աղասի Ենոքյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 688 նոր դեպք. մահվան դեպք չի գրանցվել«ՄԻՊ-ի թեկնածուին Նիկոլ Փաշինյանի իշխանության պաշտպանը լինելու մանդատ են տալիս»․ Աննա Մկրտչյան«Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե ոչ». Աննա Գրիգորյանի հարցը՝ ՄԻՊ–ի թեկնածուինՀայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 819 841 մարդԵրևանի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցված էՀՀ նախագահը մեկ շաբաթ ժամանակ ունի հրաժարականի դիմումը հետ վերցնելու համարՀունվարի 24-ի աստղագուշակԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂՀունվարի 24. Օրվա խորհուրդԷլեկտրաէներգիայի անջատումների հասցեներըԻմացա՞ք, ինչու նախագահ կոչվածը հրաժարական տվեց. Տիգրան Ուրիխանյանը փակագծեր է բացումՄեր երազանքների փոշիացման բաժնեկից եւ պատասխանատու եք նաեւ դուք. Լիլիթ Գալստյանն՝ Արմեն ՍարգսյանինԿա երկու տարբերակ. ով է լինելու հաջորդ ՀՀ նախագահը27 պատգամավոր իրավունք ունի առաջադրելու նախագահի թեկնածու. Հրանտ ՍարկիսովԷսքան հացադուլ արի, որ Նիկոլը գնա, բայց Արմենը գնաց. Մգեր ԱրմենիաՀՀ Նախագահի հրաժարականը սարսափելի ահազանգ է՝ սպասվելիք հակահայ գործողությունների. Լիլիթ ՄանասերյանԱռջևում ծայրագույն բարդ պրոցեսներ են զարգանալու` ընդդեմ մեր պետության և պետականության. Գևորգ Գևորգյան«Հայեր ջան դուխով»-տակ տժժացող նիկո՛լ, ՀՀ Պաշտապանության նախարար Սուրո՛… ինձ հետաքրիքր ա էլի. ձեր դուխը սկսվում ա Մյասնիկյան պողոտայից ու ավարտվում ա Փարավոն ռեստորանային համալիրո՞ւմ…հը՞ նիկոլԱպօրինություն մինչեւ վերջին վայրկյանը. հրաժարականի մասին հայտարարած նախագահը հրամանագիր է ստորագրել«Ռուսերեն մի դիպուկ բառ կա՝ слизняк. Սրա դեպքում կարելի է ասել՝ улизняк…». Արմեն Աշոտյանը` Արմեն Սարգսյանի հրաժարականի մասինՄխիթարյանի հիասքանչ գոլային փոխանցումը «Էմպոլիի» դեմ խաղում. տեսանյութԱլեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնում պետք է փոխարինի Հակոբ ԱրշակյանըԱրմեն Սարգսյանը հրաժարականի դիմումը գրել է արտերկրից. Մանրամասներ նախագահի հրաժարականից.InfoPort.amՆոր նախագահ ընտրելը Նիկոլի համար բարդություններ ունիՄանուել Պետրոսյանը` շախմատի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոնԱնձնական հարցերը լուծված են, բիզնեսը կազմակերպված, շահերն իրացված...Ինչու Ռոնալդուն չդարձավ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստԻրավիճակի իրապես բարդ լինելը հաստատվում է նաև Հանրապետության նախագահի հրաժարականով. ՎարդեւանյանՀունվարի 24-ի հոսանքազրկումների մասինՈրոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ. ՀՀ նախագահը հրաժարական տվեցՀայաստանի 11 ակումբ կստանա ՈւԵՖԱ-ի համերաշխության գումարներՈրտեղ է եղել Մարիամ Փաշինյանը երեկ. նա չի մասնակցել հարսանիքին (Տեսանյութ)Հարյուր հազար բելգիացիներ ընդդեմ ուժայինների. ցույցերը վերածվել են փողոցային պատերազմի (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ամերիկացի գիտնականները մոտեցել են երեխաների մոտ վտանգավոր ուռուցքաբանական հիվանդությունների բուժմանը Ադրբեջանի հետ համերաշխության, սահմանագծման ու սահմանազատման տարածքների մասին խոսող իշխանությունները գիտե՞ն, որ կան շատ տարածքներ, որոնք խորհրդային կամ Google քարտեզներով պատկանում են Հայաստանին.Նաիրի ՀոխիկյանՆիկո՛լ Անհող, որտեղի՞ց պատմության ուսուցիչ Սուրիկին "փարավոնյան" հարսանիքի գումարները.Գագիկ Համբարյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ