Իջնելով դիրքերից հանդիպել ենք 6-7 «Յաշմա» ջոկատի թուրք զիվորականների, որոնք առաջարկել են հանձնվել, մենք էլ հանձնվել ենք. Գերու խոստովանությունը ՀՅԴ-ական ընդդիմադիրների պերճանքն ու թշվառությունը Փաստացի խոստովանում եք, որ թույլ ու անկարող եք, որ թշնամիդ ձեզ շանտաժ է անում՝ օգտագործելով սեփական քաղաքացիներիդ Ալենը պարզապես ներկայացրեց այն, ինչով առաջնորդվում է խունտան ԱԺ ծեծկռտուքից հետո Իշխան Սաղաթելյանի օգնականի համար շտապ օգնություն են կանչել «Հայբուսակ» համալսարանը հաստատուն կերպով զարգանում է` ամրապնդելով իր դիրքերը` որպես միջազգայնորեն ճանաչված առաջատար կրթական և հետազոտական հաստատություն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վարակվել է կորոնավիրուսով՝ երեք չափաբաժին պատվաստանյութ ստանալուց հետո Մհեր Գրիգորյանը ներկայացրել է եռակողմ աշխատանքային խմբի կողմից ընդունելի հարցերի շրջանակը «Ամուլսարի հանքը շահագործվելո՞ւ է». Թեւանյանը հստակ պատասխան պահանջեց նախարարից «Բառերդ չափավորի». վեճ՝ անհետ կորածի հարազատի և Հովիկ Աղազարյանի միջեւ


ԿԱ՛Մ ԱՐՑԱԽԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ, ԿԱ՛Մ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱՌՀԱՍԱՐԱԿ, ՍԱ Է ԽՆԴԻՐԸ

Հասարակություն

Ադրբեջանը շարունակում է բացառել Արցախին որեւէ կարգավիճակ տալու հեռանկարը: Ի՞նչ է հակադրում այս ամենին հայկական կողմը, հնարավո՞ր է, որ մի օր էլ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների հեռացման հարցը առաջ քաշեն, հաշվարկե՞լ է արդյոք այս հեռանկարը Արցախը, ի՞նչ հետեւանքներով է հղի անձնագրում կոնկրետ ծննդավայր նշելու մասին օրինագծի կյանքի կոչելը արցախցի մեր հայրենակիցների համար: Այս եւ այլ հարցերի մասին զրուցել ենք Արցախի ԱԳ նախարար ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

 

- Տեսնում ենք, որ Ադրբեջանը բացառում է Արցախին որեւէ կարգավիճակ տալու հեռանկարը, այս պարագայում հայկական կողմը ի՞նչ է հակադրում:

- Բնական է, որ Ադրբեջանը խոչընդոտելու է ամեն կերպ, մենք էլ պետք է կանգնենք ու ասենք, որ սա մեր պետությունն է, սա «կարմիր գիծ» է, որից այն կողմ մենք չենք շարժվելու: Ես չգիտեմ, թե ինչ, ոնց, բայց մի բան հստակ է՝ Արցախը Ադրբեջանի կազմում երբեք չի լինելու:

- Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերի 9-ին Հայաստանը,  Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու, որոնցից մեկով Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց սահմանները՝ հիմք ընդունելով ԽՍՀՄ պաշտպանական գերատեսչության գլխավոր շտաբի քարտեզները: Այդ դեպքում, հասկանալի է, Արցախը կմնա, չասենք Ադրբեջանի կազմում, ապա առնվազն Հայաստանի սահմաններից դուրս: Ինչպե՞ս եք տեսնում Արցախի ճակատագիրը այս իրավիճակում:

- Ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է տալ ՀՀ համապատասխան մարմիններին: Անկախ ամեն ինչից, ես չեմ կարծում, որ ՀՀ-ն ճանաչելու է Արցախը, որպես Ադրբեջանի մաս, չեմ էլ ուզում մտածել, որ նման բան հնարավոր է: Մենք կանգնած ենք եւ շարունակելու ենք կանգնել մեր դիրքերում, այլընտրանք չունենք: Կա՛մ Արցախը լինելու է հայկական, կա՛մ չի լինելու առհասարակ, սա է խնդիրը: Բոլորս պետք է հասկանանք, որ առաջադրանքները բարդ են, բայց մենք՝ արցախահայությունը, պատրաստ է կանգնել եւ պահանջատեր լինել իր երկրի ապագայի նկատմամբ:

- Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանին այդքան էլ դուր չի գալիս խաղաղապահների ներկայությունը Արցախում: Եթե մի օր Ադրբեջանը որոշի, որ պետք է խաղաղապահները հեռանան Արցախից, որն է լինելու արցախցիների քայլը:

- Ադրբեջանցիների նպատակը այն է՝ հայաթափել Արցախը, նորություն չէ, բայց դա նրանց մոտ չի ստացվելու: Մենք դարեր շարունակ ինչպես դիմակայել ենք, այնպես էլ շարունակելու ենք: Մեզ վայել չէ խուճապի մատնվել, վախենալ: Նույնիսկ գիշատիչները հարձակվելիս, երբ վախ են նկատում, ագրեսիան ուժեղանում է: Ադրբեջանի գլխավոր նպատակներից մեկը հենց մեզ վախեցնելն է: Սա Ադրբեջանի կողմից սադրանք է, այդպիսիք էլի են լինելու, եւ պետք է պատրաստ լինենք դրան: Լայնամասշտաբ պատերազմ հնարավոր չէ, քանի դեռ Արցախում են ռուս խաղաղապահ ուժերը, բայց նման սադրանքներով նրանք տարբեր նպատակներ են հետապնդում: Փորձում են վախեցնել մեզ եւ հարվածել ռուս խաղաղապահ առաքելությանը, որն ուղղակի հարված է նաեւ Ռուսաստանին: Փորձում են դրանով նսեմացնել նրանց առաքելությունը, Ռուսաստանին ցույց տալ որպես այնպիսի երկիր, որն ի վիճակի չէ պաշտպանել: Հակառակորդը հասկանում է, որ իր ծրագրերն այս պահի դրությամբ ձախողվում են: Տեսնում է, որ իրավիճակը բարդանում է տարածաշրջանում: Իրանի պահվածքն Ադրբեջանի նկատմամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանն իրենց համար արդեն թշնամական երկիր է: Բաքուն նաեւ տեսնում է, որ խաղաղապահներն իրականացնում են իրենց առաքելությունն ու թույլ չեն տալիս, որ պատերազմ լինի եւ չի կարող լինել:

- Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում այսուհետ, որպես ծննդավայր, կարող է նշվել այն բնակավայրը, որտեղ նա ծնվել է: Համապատասխան օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծերն օրերս հավանության արժանացան կառավարության նիստում: Դուք այս առնչությամբ մտահոգություն էիք հայտնել, որն է Ձեր մտահոգությունը:

- Ինձ թվում է, որ Հայաստանի Հանրապետություն գրելը լավագույն տարբերակն է: Տեսնենք, հիմա քննարկելու առարկա է: Որովհետեւ, իսկապես, այդ երեւույթի հետ առնչվում ենք մենք, կարող է դրանից հետո որոշ մարդիկ չկարողանան ստանալ վիզաներ: Առանց այն էլ մենք ունենք խնդիր այս ուղղությամբ: Մարդը կարող է չի հասկանում այդ նրբությունները, հայրենասիրությունից ելնելով, ասում է` «Գրեք Ստեփանակերտ»: Վաղը եթե, ասենք, այդ մարդու առողջականը վատանում է,  ինքը պետք է գնա արտասահման, ու դեսպանատներն էլ տեսնում են, որ Ստեփանակերտ է գրած,  չեն տալիս վիզա: Արցախցիների անձնագրերը հայաստանցիների անձնագրերից տարբերվում են հաշվառման հասցեով միայն: Դա էլ է խնդրահարույց եղել, շատ երկրներ արգելել են արցախցիների մուտքն իրենց տարածք, որովհետեւ Ադրբեջանը լոբբինգ է անում, փող է տալիս, կաշառում է տարբեր երկրների, որ ով Արցախից է, իրենց վիզաներ չտրամադրեն: Մենք նման երեւույթների հետ մի շարք երկրների պարագայում առնչվել ենք, չեմ ուզում անուններ տալ, բայց առնչվել ենք: Ինչի՞ համար չեն տալիս, թե քաղաքակիրթ երկրներ են, տեռորիստնե՞ր են արցախցիները: Հիմա մենք պետք է լավ մտածենք` եթե դա խոչընդոտի, ավելի ճիշտ կլինի պարզապես գրել Հայաստանի Հանրապետություն:

Ամեն դեպքում՝ նկատենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատումից բխող խնդիրն ակնհայտ է: Նման փաստաթղթով Հայաստանը կֆիքսի իր սահմանը, եւ Արցախը կմնա դրանից այն կողմ: Այդ դեպքում՝ որտե՞ղ. բնական է, Ադրբեջանը չի հապաղի հերթական անգամ առաջ տանել այն տեսլականը, որ եթե Արցախը Հայաստանից դուրս է, ապա իր սահմանների մեջ է: Եվ այն, որ անգամ բանակցությունները շարունակելու դեպքում այդ փաստն էապես կբարդացնի հայկական կողմի բանակցային դիրքերը, ակնհայտ է: Այսպիսով, լուրջ վտանգը կա, եւ դա ուղղակիորեն կախված է արցախահայերի գլխին: Բայց, դատելով պարոն Բաբայանի խոսքից, այդ ուղղությամբ որեւէ հստակ ռազմավարություն այս պահին Ստեփանակերտը չունի: Ի դեպ, փորձեցինք այս մասին խոսել արցախյան այլ գործիչների հետ: Ու նրանք էլ հիմնականում չցանկացան խնդրի շուրջ որեւէ հստակ բան ասել: Դա մի կողմից հասկանալի է. ի՞նչ ասեն, վիճակը փակուղային է: Բայց մյուս կողմից էլ, արդեն հաշված օրեր անց կարող է սահմանազատման գործընթացը կյանքի կոչվել, պետք է, չէ՞ ինչ-որ բան մտածել: Այս առումով, արցախյան գործիչների նման պասիվությունն առնվազն տարօրինակ է: Բայց նաեւ նկատենք՝ հայաստանյան քաղաքական եւ, առաջին հերթին՝ ընդդիմադիր դաշտում եւս այդ խնդրի շուրջ որեւէ գործնական մտահոգություն տեսանելի չէ: Միայն որոշ կցկտուր հայտարարություններ, եւ վերջ: Այն տպավորությունն է, որ գրեթե բոլորն են սպասում, թե երբ Հայաստանն Արցախը կճանաչի իր սահմաններից դուրս: Միայն որոշ քայլեր եղան, օրինակ՝ գոնե Արցախի հետ կապված խորհրդարանական հանձնաժողով ստեղծել, որով Հայաստանը կֆիքսեր, որ որեւէ պարագայում Արցախից չի հրաժարվի: Բայց չէ, անգամ դա մերժեցին, եւ այս ամենը դավաճանություն է մեր անցած 30 տարիների հանդեպ: Ինչ վերաբերում է արցախցիների լռությանը, ապա նույն տպավորությունն է, որ այնտեղ եւս սպասում են նման իրավիճակի: Ի՞նչ հույսով, որ այդպիսով Արցախի խնդիրը վերջապես կտեղափոխվի ՌԴ-ի դաշտ, եւ դա իրավիճակ կփոխի: Մի խոսքով, դեռ կփորձենք այդ հարցի պատասխանը արցախյան գործիչներից ստանալ:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Իջնելով դիրքերից հանդիպել ենք 6-7 «Յաշմա» ջոկատի թուրք զիվորականների, որոնք առաջարկել են հանձնվել, մենք էլ հանձնվել ենք. Գերու խոստովանությունը Կրեմլում ճշտել են, թե Պուտինն ինչ երաշխիքներ Է ակնկալում ԲայդենիցՀՅԴ-ական ընդդիմադիրների պերճանքն ու թշվառությունըՓաստացի խոստովանում եք, որ թույլ ու անկարող եք, որ թշնամիդ ձեզ շանտաժ է անում՝ օգտագործելով սեփական քաղաքացիներիդԱլենը պարզապես ներկայացրեց այն, ինչով առաջնորդվում է խունտան ԱԺ ծեծկռտուքից հետո Իշխան Սաղաթելյանի օգնականի համար շտապ օգնություն են կանչել«Հայբուսակ» համալսարանը հաստատուն կերպով զարգանում է` ամրապնդելով իր դիրքերը` որպես միջազգայնորեն ճանաչված առաջատար կրթական և հետազոտական հաստատությունՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վարակվել է կորոնավիրուսով՝ երեք չափաբաժին պատվաստանյութ ստանալուց հետոՄհեր Գրիգորյանը ներկայացրել է եռակողմ աշխատանքային խմբի կողմից ընդունելի հարցերի շրջանակը«Ամուլսարի հանքը շահագործվելո՞ւ է». Թեւանյանը հստակ պատասխան պահանջեց նախարարից«Բառերդ չափավորի». վեճ՝ անհետ կորածի հարազատի և Հովիկ Աղազարյանի միջեւՈւժի կիրառումը կամ սպառնալիքը սահմանային վեճերը լուծելու հարցում անընդունելի են. ԵԱՀԿ ՄԽ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 410 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացիԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԴու պարտավոր ես պաշտպանել և՛ գույքդ, և՛ ընտանիքդ, անողնաշար, անգլուխ արարած. Ալբերտ Հովհաննիսյանի հայրՁեր հոգին մի՛ վաճառեք ազգակործան համաշխարհայնացմանն ու դրա խամաճիկներին. Ասողիկ աբեղա Կարապետյան«Ավտոմատ կերպով Ալեն Սիմոնյանը դառնում է Ադրբեջանի զակազչիկը».Անհետ կորածների մի խումբ ծնողներ գիշերել են ԱԺ մուտքի մոտԱյլ տարբերակ մենք չունենք, դա լինելու է ռուսական խաղաղապահ առաքելության շրջանակներում՝ անժամկետ. Արայիկ ՀարությունյանՀՀԿ-ն երկիր է կառուցել, հող է պահել ու ՀՀ անունը բարձրացրել միջազգային ասպարեզում.Վահան Բաբայան«Ժողովուրդ». Դատախազությունը «գզվռտոցի» մեջ է ՀՔԾ-ի հետԲա ո՞ւր եք, անպայման հաջորդ հերոսին պետք է մեռցնեք, որ նո՞ր ձայն հանեք. Հրաչյա Ներսիսյանը կոչը՝ ազատամարտիկներին Մեր գլխավոր ձեռքբերումը վերջերս Եվրոպական EKKA հավատարմագրող կազմակերպության կողմից ինստիտուցիոնալ հավատարմագրում ստանալն է. «Հայբուսակ» համալսարանի բժշկական ինստիտուտի տնօրեն«Ժողովուրդ». Պատգամավորների օգնականները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում36 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններումՆիկոլ Փաշինյանի որոշմամբ պատվիրակություն է գործուղվում ՓարիզՄինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են տարածելFacebook-ի, Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել«Հրապարակ». ՔՊ-ի ծրագիրն իր դեմ աշխատեց. Կորցրեցին մեծ քաղաքներըՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Հրապարակ». Պալաչն էլ չի փրկել ՌոմանոսինՄենք էդ «դուխով» տղերքին, որ կաբինետներում մարդ են ծեծում, սպասում ենք, թող գան. Սարգիս Կարապետյան⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ Ժամը՝ 09:00-ին լինելու ենք ԱԺ-ի դիմաց. «Լույսի բանակ»-ը միանում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջին«Մի համեմատեք ու մի համեմատվեք նախկինի հետ։ Դուք այդ իրավունքը չեք վաստակել, դեռ շատ փոքր եք ու անարժան». Արտակ ԶաքարյանԼուրջ չեմ վերաբերվում բոլոր այն «գրողներին», որոնք չգիտեն՝ որտեղից է գալիս գրական միտքը. Արմինե ԲոյաջյանՆախկինում դուք ունեիք Հայրենիք, անվտանգություն, կայունություն և ազգային արժանապատվություն.Արտակ ԶաքարյանՏպավորություն է ստեղծվել, որ Ալիեւից բացի, բոլորը սուտ են խոսում.Աղասի ԵնոքյանՈրքան է փոխվել Վարդուհի Վարդանյանի որդին՝ Ռուբենը Ո՞ւմ պատճառով է աշխատանքից ազատվել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալըՈ՞վ նախկին չէ, էդ ո՞վ է օդից ընկել 2018-ից հետո. Վահագն ՉախալյանՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ԱՍՏՂԱՅԻՆ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ. ՈՎ ՈՐՔԱՆ ՀԵՏԵՎՈՐԴ ՈՒՆԻ Արվեստում ես սեռեր չեմ առանձնացնում, ծանրակշիռ տեքստը իր ճանապարհը հարթում է. Արմինե Բոյաջյան Ավարտվել են Պուտին-Բայդեն բանակցությունները Փաշինյանական ռեժիմի հրահանգով ոստիկանները փորձում են ձերբակալել գերիների ու անհետ կորածների ծնողներին.Նաիրի Հոխիկյան«Մի արեք, մարդը վատ ա». ոստիկանները ուժով փորձում են բերման ենթարկել անհետ կորածի հարազատին (ուղիղ)Լարված իրավիճակ՝Կառավարության դիմաց․գերիների հարազատները փակել են հրապարակ մտնող մի քանի փողոց․ուղիղ.VideoԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՎՈՒՄ Է ԱՅՆ ՏԵՂԵՐՈՒՄ, ՈՐՏԵՂ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԷԻՆ, ԹԵ ՄԻՇՏ ԱՆՀԱՂԹ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»«ԻՐԱՐԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆ ԵՆ ՔԱՇՔՇՈՒՄ` ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ԱՄԲՈՂՋ ԵՐԿԻՐԸ ԳՆՈՒՄ Է ԿՈՐԾԱՆՄԱՆ»Պուտինի եւ Բայդենի բանակցությունները տետ-ա-տետ են ընթանում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ