Նիկոլ Փաշինյանը մտահոգված է Ջուսը երեկ եւ այսօր Ժողովուրդը զզվել ա Նիկոլից, ի՞նչ նոր փաստաթուղթ ա ստորագրել. քաղաքացիները դժգոհ են Ամո՜թ, ամո՜թ. ԱՆ ներկայացուցիչը փախավ ակցիայի մասնակիցներից Տ․ Ղազար քահանա Պետրոսյանի հնարավոր կարգալուծության հարց չի քննարկվում. Մասյացոտնի թեմ Ինչ կլինի Սոչիի պայմանավորվածությունների արդյունքում Այսօր Երեւանում ջազ փառատոն անցկացնելը խենթություն է. Կամո Մովսեսյան Մենք էլ ենք շատ ադրբեջանական տեղեր մտել ու դուրս չենք գալիս․ Անդրանիկ Քոչարյան (Video) Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպումից և դրան հաջորդած նոր հայտարարությունը ստորագրելուց հետո, տեղի է ունեցել հետևյալը.Էդգար Ղազարյան Վաղարշակ Վառնազիչի ՌԴ դեսպան նշանակելը ձգձգվում է. իշխանությունն ունի այլընտրանքային թեկնածու


ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ «ՋԵԲԸ» ԳՑԵԼՈՒ ԱՐՀԵՍՏԸ

Վերլուծություն

Հիշո՞ւմ եք հայտնի տեսանյութը, թե ինչպես է Ալեքսանդր Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին փոխանցում Ալիեւի առաջարկը` 5 միլիարդ դոլարի դիմաց հանձնել 7 շրջաններ եւ մերժում ստանում: Հիմա, 44-օրյա պատերազմի կապիտուլյացիոն միտումնավոր արդյունքը արդյոք կասկածներ թողնո՞ւմ է, թե ով հետագայում ընդունեց Բաքվի բռնակալի առաջարկությունը... Սակայն Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե չփորձեր դա գցել «նախկինների» վրա:

 

ԳԵԲԵԼՍԸ ԳԵՐԵԶՄԱՆՈՒՄ ՆԱԽԱՆՁԻՑ ՊՏՏՎՈՒՄ Է

Ժամանակին Երրորդ Ռայխի քարոզչության նախարար Գեբելսը հայտարարել էր, որ ինչքան ավելի ահավոր լինի սուտը, այնքան ավելի դյուրությամբ զանգվածները դրան կհավատան: Եվ ահա Երրորդ Հանրապետության կապիտուլյանտ բռնապետը, գալով ԱԺ հարցուպատասխանի, գեբելսյան արհեստի այնպիսի բարձունքներ նվաճեց, որ թերեւս առաջիկա մեկ դարում ոչ ոք չի կարողանա դա գերազանցել: Ի դեպ, թիկնազորի պետ Սաքոն նրա կողքին չէր, ինչը վատ նախանշան է` այսինքն, «Հայաստան» դաշինքը միգուցե թերանում է կապիտուլյանտների կյանքը ԱԺ-ում դժոխքի վերածելու աշխատանքներում: Ինչեւէ, անցնենք բուն գլուխգործոցին: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը Նիկոլին կրկին մեղադրեց թշնամու հետ դավադիր  օպերատիվ կապի մեջ. «Եվ իր իսկ նշած այդ օպերատիվ կապն ակնհայտ է, որ ծառայում է բացառապես պայմանավորվածությունների, խոստումների, միգուցե նաեւ... թուրքի կողմից տեղեկությունները` իր մասին, շանտաժի տարբերակով չհրապարակելու համար...»:

Եվ հետաքրքրվեց, թե արդյոք նա ունի՞ մի կաթիլ հայրենասիրություն, որ գնա` ինչ-որ մեկին թողնելով իշխանությունը եւ հնարավորություն տալով բոլորիս` փրկվելու եւ փրկելու մեր հայրենիքը: Կապիտուլյանտը ցինիկաբար պատասխանեց, թե այդ օպերատիվ կապը Աննա Մկրտչյանի խմբակցության ղեկավարն է ապահովել. «Գնացեք խմբակցությունով սենյակում հարցաքննեք, կտտանքների ենթարկեք, թող խոստովանի` էդ ինչ ա պայմանավորվել եւ ում հետ: Եթե պայմանավորվել ա դավաճանության մասին, ինձ չի զեկուցել ինքը, եթե Ձեզ զեկուցել ա, ուրեմն դա իրա անձնական նախաձեռնությունն ա եղել, եւ, ուրեմն, կարծում եմ` մեր ազգային անվտանգության մարմինները պետք ա ձեր խմբակցության ղեկավարով ու Ձեզնով զբաղվեն, տենան` էդ ի՞նչ դավաճանական պայմանավորվածությունների մասին եք խոսել, ու դավաճանական պայմանավորվածությունների մեջ մտնող մարդու գլխավորած ցուցակի մեջ Դուք ի՞նչ գործ եք ունեցել ընդհանրապես... Եվ զգույշ եղեք, եթե էդ համառությամբ տենց հետեւողական գնաք եւ էդքան տեղեկատվություն ունեք,  կարող ա պարզվի, որ դավաճանական շրջանակում եք գտնվում, գուցե դո՞ւրս գաք խմբակցությունից կամ իրե՞ն հեռացնեք խմբակցությունից»:

Այսինքն` փորձեց դավաճանությունը գցել ընդդիմության գրպանը` իբր Արթուր Վանեցյանը պայմանավորվել է թշնամու հետ ծախել Արցախը, իրեն ոչինչ չի ասել, դա քննարել է ՀՀԿ-ի հետ, եւ 2020-ին օրենսդիր եւ գործադիր մարմիններում ոչ մի ներկայացուցիչ չունեցող «նախկինները» կազմակերպել են «խոսացված խաղ» պատերազմը եւ հանձնել 10 հազար քառակուսի կիլոմետր հող, եւ «ազնվագույն» Նիկոլին այլ ելք չէին թողել, քան կապիտուլյացիա ստորագրելով «փրկել» երկրի եւ բանակի մնացորդները... Արտահերթ ընտրություններին հողատուին քվե տված հարյուր հազարավոր կենսազանգվածը հանգիստ կուլ կտա այդ հեքիաթը եւ լրացուցիչ բաժին էլ կխնդրի, բնավ չհետաքրքրվելով` եթե «նախկինները» այդքան ազդեցիկ ու զորավոր էին եւ իբր խլել էին ՊՆ-ի եւ գեներալիտետի ղեկավարումը, ապա ինչպե՞ս եղավ, որ չեն կարողացել Նիկոլի եւ ՔՊ-ի իզութոզը կորցնել եւ վերադառնալ իշխանության: Ու մինչ ի պատասխան այդ հարցադրմանն ինչ նոր հեքիաթ կմոգոնի կակիտուլյանտ դավաճանը, տեսնենք, թե ինչ մեկնաբանություն է տալիս Վանեցյանը:

«Նիկոլ Փաշինյանը կրկին խուսափեց պատասխանել կոնկրետ հարցին: Նա այս անգամ էլ խուսափեց պատասխանատվությունից: Ինչ վերաբերում է նրա հոգեհուզական դրսեւորման հետեւանքով արտաբերած հերթական անհեթեթությանը, ապա բազմիցս մեկնաբանել եմ, որ ես` որպես ԱԱԾ տնօրեն, իմ լիազորությունների շրջանակում, իսկապես, ապահովել եմ օպերատիվ կապ: Այդ օպերատիվ կապը վերաբերել է բացառապես պետության անվտանգությանը, սահմանային դեպքերին եւ մարդկանց առողջությանն ու կյանքին: Մինչդեռ մամուլում հրապարակվել է քաղաքական հարցերով օպերատիվ կապ ապահովողի գոյության մասին, որը չի հերքվել: Այսինքն` Ադրբեջանի ղեկավարության հետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հարցերով օպերատիվ կապով զբաղվել է մեկ այլ անձ: Նիկոլ Փաշինյանին պետք է առանձնահատուկ հիշեցնեմ, որ իմ կողմից իրականացվող կապը կոնկրետ դեպքից հետո զգալի նվազել էր, որից հետո` ամբողջությամբ կասեցվել: Փաշինյանին խորհուրդ եմ տալիս դադարեցնել էժան մանիպուլյացիաները, քանի որ ես, առնվազն, նրան մի քանի անգամ բացատրել եմ, որ հատուկ ծառայություններում գաղտնի տեղեկության հետ առնչություն ունեցած նախկին պաշտոնյաներն իրավունք չունեն բացահայտել ծառայության ընթացքում իրենց հայտնի դարձած գաղտնի տեղեկությունները»,- ասաց Վանեցյանը:

Իսկ այդ «մեկ այլ անձի» անունն է Արսեն Խառատյան:

ՆՈՐ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵ՞Ր

Ադրբեջանական haqqin.az կայքը, որը հայտնի է որպես հակահայկական քարոզչական հենասյուն, նոր նյութ է տարածել, եւ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի անունից հանդես եկող Արսեն Խառատյանը եւ ադրբեջանցի պաշտոնյան բանակցություններ են վարել: Այն է` դեռեւս 2018-ի հուլիս-օգոստոս ամիսներին Արսեն Խառատյանը կապ է հաստատել ադրբեջանական իշխանությունների հետ` առաջարկելով ուղիղ բանակցություններ վարել: Նշվում է, որ նա իր գործողությունները անմիջականորեն համաձայնեցրել է Նիկոլի հետ: Ըստ կայքի տեղեկության` Խառատյանը առաջարկել է առաջին գաղտնի հանդիպումը անցկացնել Թբիլիսիում: Սակայն հաշվի առնելով ռուսական հատուկ ծառայությունների ակտիվությունը Թբիլիսիում, որոշում է կայացվել հանդիպել մեկ այլ չեզոք, եվրոպական երկրներից մեկում: Ազերիների հետ երկրորդ հանդիպման ժամանակ, որը եւս տեղի է ունեցել եվրոպայան երկրներից մեկում, Խառատյանը տեղեկացրել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական գործ հարուցելու եւ նրան ձերբակալելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ծրագրերի մասին: «Փաշինյանը խնդրել է ադրբեջանական կողմին սպասել եւ թույլ տալ իրեն երկրում կարգուկանոն հաստատել»: Խառատյանը նույնիսկ խոսել է Արցախից եկող հնարավոր ահաբեկչական գործողության մասին: Միայն ներքաղաքական խնդիրները լուծելուց հետո Նիկոլ Փաշինյանը խոստացել է ուղիղ բանակցություններ սկսել: Սակայն երկրորդ հանդիպումից հետո Արսեն Խառատյանը տեղեկացրել է, որ Խաչատուրովի ձերբակալումը այն աստիճան է բարդացրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որ Կրեմլի կողմից քաղաքական ճնշման է հանգեցրել: Խառատյանի ունեցած տեղեկությունների համաձայն` ռուս հատուկ ծառայությունները իմացել են գաղտնի բանակցությունների մասին, այնուհետեւ հրապարակել են Նիկոլ Փաշինյանի եւ Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցը: Կայքը պնդում է, որ տեղեկատվության արտահոսքի համար Փաշինյանը մեղադրել է Արթուր Վանեցյանին: Ադրբեջանական կողմի հետ հանդիպումների ընթացքում Խառատյանը վարկած է առաջ քաշել, ըստ որի` տեղեկատվությունը ռուսներին կարող էր փոխանցած լինել Նիկոլի մերձավորագույն շրջապատից որեւէ մեկը: Ադրբեջանական կայքի կհրապարակումից հետո Նիկոլի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը հասցրել է հերքել տեղեկատվությունը: Սակայն, ինչպես ասում են ռուսները, ուշ է «Բորժոմի» խմելը, երբ երիկամները պոկվել են...

Իսկ Նիկոլը հասցրել է երդվել-պատռվել, որ Իրանի շահերի դեմ ոչ մի գործողություն չի անի: Սակայն դեռ ձայնի արձագանքը չլռած, արդեն հարվածել է թիկունքից: Ընդ որում, այն պահին, երբ Իրանն ամեն ինչ անում է, որ «Զանգեզուրի միջանցք» չլինի եւ լինի Հյուսիս-հարավ հուսալի երթուղի: Այսինքն` օբյեկտիվորեն, ելնելով իր իսկ շահից, նպաստում է ՀՀ անկախության փրկությանը եւ չեզոքացնում Հայաստանը «թուրքական փակուղի» դարձնելու ջանքերը: Սակայն Նիկոլը, չկարողանալով թուրքին ցամաքով միջանցք տալ, այն տալիս է օդով: Ինչպես նկատում է երիտասարդ ՀՀԿ-ական ակտիվիստ Տիգրան Վարդանյանը. «Իրանի հանդեպ հայկական կողմը իրեն պահեց մեղմ ասած ոչ ադեկվադ, կոպիտ ասած` նենգաբար: Եվս մեկ անգամ եմ կրկնում` Իրանն այս պահին փակել է Ադրբեջանի համար ռազմական նշանակություն ունեցող ավիափոխադրումների օդային տարածքը, իսկ Հայաստանը` բացել: Փաստ է, որ տեղի է ունեցել Նախիջեւան-Բաքու-Նախիջեւան ավիափոխադրում եւ որեւէ մեկը ՀՀ Կառավարությունից կամ Քաղավիացիայի դեպարտամենտից չի կարող երաշխավորել, որ օրինակ` տվյալ օդանավում չեն եղել ԱԿՄ-ի փամփուշտներ կամ ահաբեկիչներ»:

Իսկ ընդամենը օրեր առաջ Սերժ Սարգսյանը մատնանշել էր, որ ՆԻկոլի ստացած արտաքին աջակցությունը կավարտվի, երբ կապիտուլյանտը խաբի «ոչ միաբեւեռ» հզոր խաղացողներից որեւէ մեկին: Արդեն խաբեց Իրանին, որը միանշանակ «ոչ միաբեւեռ» է, հզոր է եւ խաղացող է: Սպասենք շարունակությանը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Նիկոլ Փաշինյանը մտահոգված է Ջուսը երեկ եւ այսօրԺողովուրդը զզվել ա Նիկոլից, ի՞նչ նոր փաստաթուղթ ա ստորագրել. քաղաքացիները դժգոհ ենԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԸ ԽԱՂ Է ԽԱՂՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ»«ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԲԱՑԻ, ՈՒՐԻՇ ՈՉ ՈՔ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ԱՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸ»«ԱՅՍ ՊԱՀԻՆ ԵՐԿԻՐԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԼՈՒԾԵԼ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ»«ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ, ՈՐԸ ԿՄՈՏԵՑՆԻ ԱՅՍ ԹՐՔԱԴԱՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎԱՐՏԻՆ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԼՈՒԾՈՒՄ Է»ԲԱՄԲԱՍԱՆՔԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱմո՜թ, ամո՜թ. ԱՆ ներկայացուցիչը փախավ ակցիայի մասնակիցներից«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ»«ԲԵՎԵՌԻ» ՄՈՏ ՆԿԱՏՎՈՒՄ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ԲԵՎԵՌԱՑՈՒՄՆԵՐ Տ․ Ղազար քահանա Պետրոսյանի հնարավոր կարգալուծության հարց չի քննարկվում. Մասյացոտնի թեմԻՆՉՈՒ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑԻնչ կլինի Սոչիի պայմանավորվածությունների արդյունքում«ԲԵՎԵՌ» ՕՊԵՐԱՑԻԱՆ. ՀՈՂԱՏՈՒՆ ԱՆՏԱՆԵԼԻ՞ Է ԴԱՐՁԵԼԱյսօր Երեւանում ջազ փառատոն անցկացնելը խենթություն է. Կամո ՄովսեսյանՄենք էլ ենք շատ ադրբեջանական տեղեր մտել ու դուրս չենք գալիս․ Անդրանիկ Քոչարյան (Video)Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպումից և դրան հաջորդած նոր հայտարարությունը ստորագրելուց հետո, տեղի է ունեցել հետևյալը.Էդգար ՂազարյանՎաղարշակ Վառնազիչի ՌԴ դեսպան նշանակելը ձգձգվում է. իշխանությունն ունի այլընտրանքային թեկնածու«Աննա Հակոբյանը գաղտնի կապ է պահում Մեհրիբան Ալիևայի հետ․ Նա է կառավարում Փաշինյանին». Politik.am-ի տեսանյութըԱյսօրվանից Վրաստանի ամբողջ տարածքում սկսելու է գործել «Կանաչ անձնագրի» համակարգը«Ամերիա Սերունդ 14». Ամերիաբանկում ձեր մասնագիտական ուղին սկսելու բացառիկ հնարավորություն ՀՀ դատարանը կայացրեց հերթական որոշումը՝ հանուն Ադրբեջանի. Լեւոն ՔոչարյանԻրանի խորհրդարանում հրդեհ է բռնկվելԻնչ է կատարվում այս պահին Դավիթեն-Զովունի ճանապարհատվածումՀայաստանում կա 3489 ՄԻԱՎ վարակակիր․ այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն էԼքել ել են արդյոք դիրքերը ադրբեջանցիները.Իրականությունը Իշխանասարի համայնքապետի շուրթերովԱմենավնասակար ընկուզեղենը. ո՞ր ընկուզեղենը չի կարելի ներառել սննդակարգումՎանո Սիրադեղյանի աճյունի հետ էլ ինչ է փոխանցվել ընտանիքին. Ուշագրավ մանրամասներ է հայտնում Սիրադեղյանի որդինԴուբայի օդանավակայանում հայը միլիոն դոլար է շահելՄիջանցքը պոզով-պոչով չի լինում, հենց սա է. ՀՀԿ-ականները փակագծեր են բացումԴոլարի փոխարժեքը շարունակում է աճել. եվրոն նույնպես մի փոքր թանկացել է«Ամուսնացա կույս չէի, բայց հիմա՝ կույս եմ». երգչուհի Ջուսի սկանդալային հայտարարությունըՊեսկովը հայտնել է՝ ինչի մասին կարող են առաջիկայում խոսել Պուտինն ու Էրդողանը «Տաթև» կրթահամալիրում ստաֆիլակոկ է հայտնաբերվել միայն հավի մսով և գազարով խճողակում, իսկ հումք սննդամթերքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄԼևոն Արոյանը միացավ ԱՄՆ շախմատի ֆեդերացիային. ԱՄՆ-ում տոն է.Հրանտ Մելիք-ՇահնազարյանԱնուշ Ասլիբեկյանը` «Գտնված երազը» պիեսի վերածելու եւ էլի շատ հետաքրքիր նախագծերի մասինԱշոցքում ձյան առատ տեղումները ուղեկցվում են որոտով և կայծակով. ՍուրենյանԱյսուհետ գործատուին ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ անհրաժեշտ կլինի ներկայացնել յուրաքանչյուր 7 օրը մեկԿրեմլ. Եթե Էրդողանը կարողանա դրդել Կիեւին կատարել իր պարտավորությունները, Մոսկվան միայն կողջունի դաԻնչո՞վ է վտանգավոր կորոնավիրուսի օմիկրոն շտամըԻնչպես են ապրում սյունեցիները թշնամու մաքսակտի հարեւանությամբ. Մանրամասներ է հայտնում Սրաշենի համայնքապետըԻմ երկիրը առ այսօր իր վրա զգում է դիլետանտ-պոպուլիստների ապաշնորհ կառավարման ծանր հետևանքները. Սերժ Սարգսյան Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումըԱմենայն Հայոց հայրապետը Մոսկվայում հանդիպել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետԱրցախի հարցը լուծված չէ. մենք չենք համակերպվել այս իրավիճակի հետ, և սա ռևանշիզմ չէ. Սերժ ՍարգսյանԸնտրություններից հետո մենք մտանք դժոխքի նոր շրջան ու դուրս չեկանք խոր ճգնաժամից. Սերժ Սարգսյանը` «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» տեսակոնֆերանսինՈրոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանցիների դիտարկման ներքո է․ բնակիչների անվտանգության համար միակ ելքը նրանց հեռացումն է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ