Սա հաղթանակի սկիզբն է. Առուշանյանը կալանավայրից դիմել է գորիսեցիներին Գորիսեցիներ, ձեր ցավը տանեմ, մտնում եմ կալանավայր` Առուշանյանին հայտնեմ հաղթանակի մասին. պաշտպան Ամենանիկոլական մարզը՝ Տավուշն է Նիկոլ Փաշինյանն Իջեւանում վատացել է Իր սեռի դիմաց արու գրող երիտասարդը Դիլիջանում քաղաքապետ է ընտրվել Պետություն էլ չկա, քանի որ հօդս է ցնդել այն ստեղծող ժողովուրդը. Արմեն Աշոտյան Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Երևանում Առուշ Առուշանյանի շտաբում ազդարարում են ընտրություններում նրա հաղթանակը Գյումրիում ՔՊ-ն պարտվում է. նոր տվյալներ 44 օրյա պատերազմում զոհված ռուս սպաների մահվան առաջին տարելիցին կբացվի հուշակոթող Երասխում


Սարսափազդու սպանություն Երեւանում. բնակարանում հայտնաբերվել է դանակի մի քանի հարված ստացած տղամարդու դի

Քրեական

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման կենտրոն, որ անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը, որպեսզի կարողանան բացել Սիսակյան 6 շենքի բնակարաններից մեկի դուռը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երեւանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ օղակի հրամանատար Գրիգոր Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Սեւան Քոչարյանը, վարչության պետի օպերգծով տեղակակ Արթուր Զաքարյանը եւ նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաեւ ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Սահակյանի եւ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գեւորգ Պողոսյանի գլխավորությամբ: Փրկարարներն ու ոստիկանները տեւական ժամանակ դռան զանգն էին հնչեցնում, որպեսզի դուռը բացեին, քանի որ Մաշտոցի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ներսում մարդ կա: Տեսնելով, որ դուռը չեն բացում, փրկարարները ընթերակաների ներկայությամբ բացեցին դուռը, որտեղ հյուրասենյակի հատակին հայտնաբերում են տղամարդու դի: Ահազանգով դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռուստամ Մախմուդյանի եւ Հատկապես կարեւր գործերով ավագ քննիչ Վահե Աճեմյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մինչ ոստիկաններն ու քննիչները հյուրասենյակում դատաբժշկի գլխավորությամբ զննում էին դին, լավ էր, ոստիկանները ճիշտ կողմնորոշվեցին եւ հենց բնակարանի մեկ այլ սենյակում հայտնաբերեցին սպանությունը կատարող ենթադրյալ կասկածյալին»:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը Հայաստանի եւ Իսրայելի քաղաքացի 55-ամյա Յուրի Մ.-ն է, ով բնակարանից բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին: Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նշված բնակարանի բնակիչ, 56-ամյա Վաղինակ Ե.-ն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, նրա մարմնի վրա կար սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մի քանի վնասվածք: Փաստի առթիվ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ․ Քր.Օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, արյունոտ մի քանի դանակներ, իսկ խոհանոցային մեկ դանակն էլ հայտնաբերվել է սպանվածի պարանոցի վրա: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ ոստիկանները կասկածյալին բերման էին ենթարկում, նա հավանաբար գինովցաց էր, քանի որ հայհոյանքներ էր հնչեցնում ոստիկանների հասցեին, իսկ ականատես հարեւաններն էլ ասում էին. «Հիմա որ ոստիկանները դրան մի քանի մուշտի տան, կասեն վայ, հասեք, մարդուն ծեծեցին, առնվազն երկաթյա նյարդեր պետք է ունենաս, որ քեզ ամենավերջին հայհոյանքները տան, ու դու չհակադարձես, մենք լինեինք, դրա հայհոյանքների համար կարող ա դառնայինք մարդասպան, էլ ինչ ասես, երնեկ էդ տղերքին, որ չհավասարվեցին դրա մակարդակին: Բայց որ էդ քֆուր տվողը, որ 2 օր առաջ էր Իսրայելից Հայաստան վերադարձել, էնտեղի իրավապահներին նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերեր, պատկերացնում ենք, թե ինչ կանեին, էն օրը կգցեին, որ հասանիքը միտը կգար»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում կասկածյալ Յուրի Մ.-ն ձերբակալվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Սա հաղթանակի սկիզբն է. Առուշանյանը կալանավայրից դիմել է գորիսեցիներինԳորիսեցիներ, ձեր ցավը տանեմ, մտնում եմ կալանավայր` Առուշանյանին հայտնեմ հաղթանակի մասին. պաշտպանԱմենանիկոլական մարզը՝ Տավուշն էՆիկոլ Փաշինյանն Իջեւանում վատացել է Իր սեռի դիմաց արու գրող երիտասարդը Դիլիջանում քաղաքապետ է ընտրվել Պետություն էլ չկա, քանի որ հօդս է ցնդել այն ստեղծող ժողովուրդը. Արմեն ԱշոտյանՎանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել ԵրևանումԱռուշ Առուշանյանի շտաբում ազդարարում են ընտրություններում նրա հաղթանակըԳյումրիում ՔՊ-ն պարտվում է. նոր տվյալներ44 օրյա պատերազմում զոհված ռուս սպաների մահվան առաջին տարելիցին կբացվի հուշակոթող ԵրասխումՆախնական արդյունքներ Մեղրի համայնքիցՆախնական տվյալներ Գյումրիից և Ներքին ԽնձորեսկիցՎրաստանում սկսվել է կորոնավիրուսի հինգերորդ ալիքը. ԳամկրելիձեՀնդկաստանի հյուսիսում ահաբեկիչները երկու եկվոր աշխատողների են սպանելՆախնական տվյալներով՝ ձայների առավելությամբ առաջատար է «Առուշ Առուշանյան» դաշինքըԱրդեն հայտնի են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները Սյունիքից Պատրաստ լինել ցանկացած սադրանքի, իրավիճակը կտրուկ կարող է փոխվել․ Ահազանգում է հայտնի էքստրասենսըՀովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում, այսօր ավարտվեց հոկտեմբերի 15-ից մեկնարկած ազգային մրցույթը.եզրափակիչ փուլում՝ հաղթեց եւ փայլեց «Գրան Պրի» մրցանակակիր Արկադի Եսայանը․ Newsmedia.amՏեղամասում միաժամանակ երկու ՔՊ-ական վստահված անձ է ներկա գտնվել. ընտրախախտման մասին ահազանգում է «Զարթոնքը»Բողոքի ակցիա՝ ՀՀ առողջապահության նախարարության դիմացՏԻՄ ընտրություններին 17:00-ի դրությամբ մասնակցել են ընտրողների 25.57 տոկոսը31/53 տեղամասում քաղաքացին ընտրությանը մասնակցում է ՌԴ անձնագրովԹալիբները պատասխանել են ՊուտինինԱռուշ Առուշանյանի հոր դեմ քրեական գործ է հարուցվել«Արարատ-Արմենիա» - «Արարատ»՝ 3։0Նա նոր միտք, թռիչք, անկախություն տվեց հայ փաստաբանությանըԻտալիայում Վեզուվի ժայթքման ժամանակ մահացած տղամարդու մնացորդներ են գտելՀոկտեմբերի 18-ին կեսօրից հետո Երևանում սպասվում է անձրև և ամպրոպՄահացել է փաստաբան Ռուբեն ՍահակյանըԻ՞նչ խնդրի մասին կարող է վկայել ձեռքերի անսպասելի թմրությունը եւ թուլությունըՊուտինը ոչ մեկի չի վախեցնում, երբ նա խոսում է ապագայի մասին. ՊեսկովԱնձնագրում կոնկրետ ծննդավայրը նշելու առաջարկը միանշանակ չի ընդունվումԱդենի ծոցում հետ է մղվել իրանական տանկերի վրա ծովահենների հարձակումըՍրանք Վանոյի խոսքերն են...Սաակաշվիլիի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանրՇՈՒՇԻԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖԻՔՍՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊՈՎ ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳՆ Է ԿԱՏԱՐՎԵԼ Էրդողանը Մերկելի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի համագործակցել Թուրքիայի հետ««Հյուսիսային հոսք 2» գազատարը պատրաստ է գործարկման». Լոնդոնում ՌԴ դեսպանԱկանջներում աղմուկը կարող է մահացու հիվանդությունների ախտանիշ լինել. էնդոկրինոլոգԵգիպտոսում կանցկացվեն «Բարեկամության պաշտպաններ-2021» ռուս-եգիպտական տակտիկական զորավարժություններըԴալար գյուղի 20-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացու սպանության կասկածանքովՖրանսիայում նկարահանում են «Երեք հրացանակիրներ»-ի նոր տարբերակը` Վենսան Կասելի մասնակցությամբՈրն է համեղ ու «առողջ», բայց մատչելի սնվելու միջոցըՕրվա խաղերի անոնսՍոբչակը բացատրել է իր փոխարինումը Miss Russian United States մրցույթում11 բան, որ դուք հավանաբար չգիտեիք Հին Եգիպտոսի մասինՈ՞ր ախտանշանները կարող են վկայել օրգանիզմում աղի անբավարարության մասինՍտուգվել է 107 տրանսպորտային միջոց, կազմվել՝ 14 արձանագրությունԿյանքից հեռացել է 44-օրյա պատերազմի հերոս, Գյումրիի «Շիրակի» 21-ամյա ֆուտբոլիստ Լեռնիկ ՂազարյանըԿորոնավիրուս ունեցող պացիենտների թոքերում սնկեր են հայտնաբերել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ