Եզրաս սրբազանն ընդունել է կարատեի աշխարհի եռակի չեմպիոն Կամո Ունանյանին Մեր տարածաշրջանում չեն ներում բազմաթիվ պարանների վրա խաղալը. Բալասանյան Պատվաստման գործընթացի թիրախն արդեն երեխաներն են. Արա Զոհրաբյան Տաջիկստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունները Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել Հենրիկ Սահակյանը` բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Հայ մասնագետները Հալեպի իշխանություններին են հանձնել ականազերծված տարածքների քարտեզները Եվ սա համարվում է իրավապաշտպա՞ն, կամ հասարակական գործի՞չ. Տեր Զարեհը՝ Լեւոն Բարսեղյանին Նոր հարված երևանցիների գրպանին. քաղաքապետարանի անակնկալը Էրդողանը Թուրքիայից վտարում է տասը երկրների դեսպանների


«Շատ կարեւոր է, որ Նիկոլ Փաշինյան փորձանքից կարողանանք պրծնել». ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

Տեսանյութեր

"Իրավունք TV"-ի հյուրն է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:

Վերջերս հանդիսատեսի դատին հանձնեցիք "Իշխանություն" ֆիլմը: Ֆիլմը սկսվում է թավշյա հեղափոխության դմբդմբոցով եւ ավարտվում է 44-օրյա պատերազմի պատմությամբ: Դերասանների ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

– Դերասանների ընտրությունը մի բանաձեւ ունի` ընտրում ես կոնկրետ կերպարին, քեզ թվացող ամենաշատը սազող եւ քո կարծիքով ամենաշնորհքով դերասաններին: Մնացածն արդեն դատում է հանդիսատեսը:

Ինչո՞ւ հենց ռուս դերասան ընտրեցիք:

– Ես աշխատել էի Սերգեյ Շակուրովի հետ: Մեզ մոտ երկարատեւ համատեղ աշխատանք էր ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Լատվիայում: Երկու տարի անընդմեջ մենք աշխատեցինք: Սերգեյ Շակուրովին ես շատ լավ ճանաչում էի որպես մարդ եւ որպես դերասան, որը շատ բան է սովորեցրել ինձ իմ ռեժիսորական մասնագիտության մեջ: Իրականում սցենարը գրել էի նրան նկատի ունենալով: Ես այդ կերպարում ուրիշ դերասան չէի պատկերացնում:

Ֆիլմում քննարկվում են հարցեր, որոնք արդի են այսօր էլ: Արցախցի-երեւանցի տարաձայնությունն էլ կա: Ի՞նչ է նշանակում` դու ղարաբաղցի ես, ես` երեւանցի:

– Երկու պատասխան կարող եմ տալ… Առաջինը  բնորոշ է մեր ազգին: Դուք խոսում եք արցախցի- երեւանցի, իսկ կա գյումրեցի-երեւանցի, վանաձորցի –երեւանցի… Ցավոք սրտի, դա մեր ազգին բնորոշ հատկություն է, որը որ ինձ թվում է եղել է միշտ: Բայց ոչ միշտ է վատով եղել: Ամեն մեկը փորձել է գովել իրենը: Համենայնդեպս, իմ երիտասարդ տարիներին դրա մեջ ավելի բարի եւ կոլորիտային համով բան կար: Իսկ արցախցի-հայաստանցի թեման ինձ թվում է շահարկվել է ինչ- որ ուժերի կողմից: Միշտ այդ բենզին լցնելու պահը շատ հեշտ է շահարկվում եւ շատ սրվել է 2018, 2019 թվականներից հետո:

Ֆիլմում կա նաեւ լուսահոգի Ռիտա Սարգսյանի կերպարը: Ֆիլմից մի այսպիսի դրվագ կա, երբ նա փրկում է երեխայի կյանքը, իսկ ամուսինն ասում է` մտիր Ֆեյսբուք եւ այնտեղ կտեսնես այդ երեխայի հորը, որը եկել է մերժելու ինձ: Այս ապերախտությունը մեզ որտեղի՞ց:

– Այնպես կուզենայի, որ ինչ-որ մեկը պատասխաներ այդ հարցին` որտեղից մեր մեջ այդ հատկությունը: Օգտվելով առիթից` ասեմ, որ շատ շնորհակալ եմ իմ դերասանուհիներից մեկին, կոնկրետ` Մարջան Ավետիսյանին, այդ կերպարին այդպիսի շունչ տալու, խաղալու եւ իր ամբողջ տաղանդը եւ մարդկայինը դնելով դրա մեջ, որովհետեւ Ռիտա Սարգսյանն ինձ համար շատ թանկ մարդ էր: Եվ ես ուրախ եմ, որ Մարջանի հետ միասին մենք կարողացանք ստանալ լավ կերպար:

Ֆիլմում քաղաքականությունը կործանում է Արմենի եւ Ալիսայի սերը: Այդ պաշտոնամոլությունը, աթոռասիրությունն ինչի՞ արդյունք է:

– Մարդկային տեսակի… ոչինչ չի կարող կոտրել մարդուն, եթե մարդն այդ կոտրվող տեսակից չէ: Նույնը կարելի է ասել մշակույթի գործիչների մասին: Առաջին իմ մեծ մասշտաբային հանդիպումը նրանց հետ եղել է, երբ ես տեղափոխվեցի Հայաստան`"Արտավազդ" մրցանակաբաշխության ժամանակ: Այդ մրցանակաբաշխությունից հետո ռեստորանում երեկո էր, որը որ քաղաքապետն էր կազմակերպել (ոնց հասկանում եմ, ըստ ավանդույթի, ամեն տարի դա լինում էր): էլիտան հայկական մշակույթի` համենայնդեպս թատերական, քսան րոպե հերթ էր կանգնել, որ մոտենա, բաժակ կարողանա խփի Տարոն Մարգարյանին: 2018 թվականի մայիսից արդեն պարզվեց, որ բոլորը զզվում են Տարոն Մարգարյանից: Այդպես չի լինում: Դա մարդկային տեսակի հարց է: Եվ իրենք կմնան միշտ նույնը: Հիմա կփոխվի նորից իշխանությունը, կպարզվի, որ նրանք ատել են Նիկոլին: Դա նորմալ է: Եկեք դադարենք զարմանալ ուղղակի: Այդ ամեն ինչը կփոխվի, եթե մենք ունենանք որակով գործիչներ, եթե լինեն որակով մարդիկ: Ի՞նչ է կատարվում այսօր: Դուք քանի- քանի հոգու արձագանք եք լսել, երբ հայտնաբերվեցին տղաների դիերը: Քանի՞ հոգի արտահայտվեց այդ թեմայի շուրջ: Շատ քիչ…Իսկ քանի՜ վաստակավոր եւ ժողովրդական, ժողովրդի համար ապրող եւ ժողովրդի համար աշխատող, ժողովրդի համար ստեղծագործող քանի՜ հոգի ունենք...

– "Իշխանություն" ֆիլմը շարունակություն ունենալո՞ւ է:

– Երբեք չգիտեմ` ինչ կլինի վաղը: "Իշխանություն" ֆիլմը դուրս գալուց հետո այս պահին իմ մեջ դատարկություն է… Քամված վիճակ է ինձ մոտ, որ մոռացել եմ, որ ռեժիսոր եմ: Հիմա ինձ համար կա ավելի շատ կարեւոր մի բան, որ Նիկոլ Փաշինյան փորձանքից կարողանանք պրծնել ամսի 20-ին:

Իսկ եթե Նիկոլ Փաշինյան փորձանքը նորից վերարտադրվի՞:

– Հաստատ իմանալ չեմ կարող, բայց կշարունակեմ պայքարել ամեն օր եւ փորձել ազատել Հայաստանը նրանից:

Եվ վերջում` ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին:

-Կխնդրեմ չլինել անտարբեր, գնալ ընտրության, ընտրել ում ցանկանում եք, բացի Նիկոլ Փաշինյանից:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Եզրաս սրբազանն ընդունել է կարատեի աշխարհի եռակի չեմպիոն Կամո ՈւնանյանինՄեր տարածաշրջանում չեն ներում բազմաթիվ պարանների վրա խաղալը. ԲալասանյանՊատվաստման գործընթացի թիրախն արդեն երեխաներն են. Արա ԶոհրաբյանՏաջիկստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժություններըԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկելՀենրիկ Սահակյանը` բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոնՀայ մասնագետները Հալեպի իշխանություններին են հանձնել ականազերծված տարածքների քարտեզներըԵվ սա համարվում է իրավապաշտպա՞ն, կամ հասարակական գործի՞չ. Տեր Զարեհը՝ Լեւոն ԲարսեղյանինՆոր հարված երևանցիների գրպանին. քաղաքապետարանի անակնկալըԷրդողանը Թուրքիայից վտարում է տասը երկրների դեսպաններիԿապիտուլյանտի այս սսկված պահվածքից կարող ենք հասկանալ, որ նա հրաժարվում է Արցախից, դե քիչ֊քիչ էլ սկսում է հրաժարվել է Հայաստանից և շուտով դա իր ստորագրությամբ կհաստատի. Միքայել ԳրիգորյանԿապիտուլյանտների կառավարման երեք-չորս տարիները Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար անդառնալի ծանր հետևանքներ են թողել, և դեռ կթողնեն. Արտակ ԶաքարյանԳոնե 10 օր պայքարենք, որ մեզ այսպես անշունչ դիակի պես չհանձնեն սպանդանոց. ՏոնոյանԶարթոնք, արթնացում՝ կանխենք սպասվելիք խայտառակությունը. Գեւորգ ԳեւորգյանՀԱՊԿ զորավարժություններն աշխարհին ցույց տվեցին անդամ երկրների տեսակետների միասնությունը սպառնալիքների հարցում. փորձագետ Ուղղակի, աբսուրդ է. ո՞վ պետք է զբաղվեր սահմանային անցակետում մնացած Վրաստանի քաղաքացիների թեստավորման խնդրովՈւսումնասիրվել են Հայաստանի և Իրանի միջև արտահանման հնարավորությունները Ո՞ր մթերքներն են բարձրացնում միմյանց օգտակարությունըԱլիևի՝ կրկին թափ ստացած ագրեսիվությունն ու սադրիչ վերաբերմունքը Իրանի նկատմամբ կարող է խաթարել Ադրբեջանի անվտանգությունը. Responsible StatecraftՀայկական իրավական կենտրոնը գերիների անհետացումների վերաբերյալ գործեր է ներկայացրել ՄԻԵԴԱմերիաբանկ. 62.5%-ով ավելի հարկ` նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ «Վարչապետ կոչվածի գլխավորած բռնապետությունը որևէ ընդհանուր եզր չունի հայ ժողովրդի հետ». ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՍիրիայում սպանվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկըԱյս պահի դրությամբ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէՄարզերում առաջացել է թեստերի դեֆիցի՞տ. առողջապահության նախարարությունը չկարողացավ պարզաբանում ներկայացնել. «Փաստարկ» Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովԼրացավ մայոր Արթուր Ալավերդյանի մահվան առաջին տարելիցըԼավրովը ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջաններում անվտանգության ապահովման և հումանիտար հարցերԹուրքիան ԱՄՆ-ից F-16 ինքնաթիռներ է գնումԻնչպե՞ս կարող է զարկերակը վկայել COVID-19-ից մահացության մասինԱշխարհը շատ արագ է փոփոխվում, կան շատ անորոշություններ, այս աշխարհը միաբեւեռ կամ երկբեւեռ չէ. ՀՀ նախագահԵթե Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման պայմանավորվածություն լինի, կտեղեկացնենք. ՊեսկովՏիգրան Կարապետիչը հայկական հեռուստաալիքների ղեկավարներից առաջինն էր, որ 2009 թվականին եթերում Արցախի ճիշտ սահմաններով քարտեզ ցույց տվեց.Կարեն ՎրթանեսյանԲազմաթիվ նորարարությունների համար Հայաստանը կարող է դառնալ տուն. ԿԲ նախագահԷսքանից հետո, եթե դեռ դուք զարմանում եք, որ Էդմոնը հիմա էլ ՄԻՊ ա դառնալու, մեղմ ասած, զարմանալի ա.Նարեկ ՍամսոնյանՄոլդովան նոյեմբերի 1-ից կարող է մնալ առանց գազիՄեկ օրում կորոնավիրուսով վարակման 4467 նոր դեպք է հայտնաբերվելԺամանակին կտեղեկացնենք. Պեսկովը` Պուտին–Փաշինյան–Ալիև հնարավոր հանդիպման մասինՆոյեմբերի 9-ին Հայաստանը եւ Ադրբեջանը Մոսկվայում երկու փաստաթուղթ են ստորագրելուՄետրոյի գաղտնի սենյակը լեգե՞նդ, թե՞ իրականություն․ Բացառիկ զրույց Ապրիր և սիրիր, որովհետեւ սիրում են միայն ուժեղներըՊուտինը, Փաշինյանը և Ալիևը կարող են հանդիպել նոյեմբերի առաջին տասնօրյակում. նախատեսվում է եռակողմ հայտարարությունների ստորագրումԴդում. Ինչո՞վ է այն օգտակարՈւժեղ քամու հետևանքները Մոսկվայում. վնասվել է Կրեմլի պատը (Video)Էրդողանը քիթն է փորել ու քնով անցել․ սոցցանցերում տարածվում են Անգոլայի նախագահի հետ ասուլիսի այդ կադրերը (Video).auroranews.amՆման հայտարարություններով էրդողանական վարչախումբը փաստացիորեն Իրանի համար թիրախ դարձրեց Ատրպատականում բզկտված պանթյուրքական լուսանցքային խմբակներին.Վարդան ՈսկանյանԻնչպե՞ս տվեցինք ՋՐԱԿԱՆԸ (Ջեբրայիլը)․ մասնակիցը պատմում է փաստերով ու անուններով (Video).Նաիրի ՀոխիկյանՆիկոլի մամուլի տված արտահոսքից իմացանք, որ դավաճանական փաստաթղթի ստորագրությունը նախատեսված է նոյեմբերի 9-ին.Աղասի ԵնոքյանԱրցախի նախագահն այս օրերին աշխատանքային այցով Մոսկվայում է․InfoPort.amԱպագան կառավարելի կլինի այնքանով, որքանով կկարողանանք մոդելավորել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Նիկոլ Փաշինյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ