Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ.  Կոչումով բժիշկ. Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի վատացած մասնակիցներից մեկին շտապեց օգնություն ցուցաբերել պրոֆեսոր Արմեն Չարչյանը Այս իշխանությունը բերում է մահ. Ռոբերտ Քոչարյան Դանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Եղանակը Հայաստանում մայիսի 9-ին Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգում Թող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան Օհանյան Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը


Տխրահռչակ իշխանություններն ուղղակի կործանեցին Արցախը. Վահան Բաբայան

Ներքաղաքական

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ գնահատմամբ` Ղրիմը եւ Արցախը քաղաքական տեսանկյունից ընդհանրություններ ունեն, քանի որ կա Ղրիմի միջազգային ճանաչման հարց` Ռուսաստանի համար, եւ ՌԴ-ի դեմ որոշակի գործընթացներ են տեղի ունենում` վերամիավորման հետ կապված, ինչպես նաեւ կա Արցախի հարց` Հայաստանի համար:

- Ուղղակի տարբերությունն այն է, որ Ղրիմի մեջքին կանգնած է Ռուսաստան հզոր պետությունը` Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ: Մինչդեռ ցավալիորեն Արցախի մեջքին չկարողացավ կանգնել Հայաստանը, եւ մենք ունեցանք այն, ինչ ունեցանք: Այսօր էլ դեռ ունենք այն տխրահռչակ իշխանությունները, որոնք ուղղակի կործանեցին Արցախը: Եվ այս հարցում մենք ընդհանրապես որեւէ ընդհանրություն չունենք:

«ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ԱՄԵՆ ՕՐԸ ՎՏԱՆԳ Է ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

– Պարոն Բաբայան, մինչ մենք Արցախի մասին ենք խոսում, թուրք-ադրբեջանական տանդեմը չի թաքցնում իր մեծ ախորժակն արդեն Սյունիքի հարցում: Իսկ Ձեր նշած տխրահռչակ իշխանությունն` իր ղեկավարով, շարունակում է պաշտոնավարել: Ինչպե՞ս եք տեսնում ելքը:

– Կապիտուլյանտի ամեն օրը վտանգ է մեր պետության եւ հայության համար: Նա կմնա այնքան ժամանակ իշխանության, քանի դեռ մարդիկ չեն հասկանա, որ ակնկալվող 200 դրամանոց թուրքից առած ձեթը չի կարող ավելի կարեւոր լինել, քան մեր ազգային արժանապատվությունը: Շատ ավելի կարեւոր արժեքներ կան աշխարհում, որը մեր բնակչության մեծ մասը պետք է հասկանա: Հուսով եմ, որ կհաջողվի, ի վերջո, կապիտուլյանտից ազատվել` կլինի փողոցային պայքարի, թե ընտրությունների միջոցով, ժամանակը ցույց կտա: Բայց ողբերգություն է այն, որ դեռ կան մարդիկ, ովքեր աչք են փակում ե՛ւ Սյունիքի առաջ ծառացած վտանգի առաջ, ե՛ւ Արցախի տարածքների եւ պատերազմի կորուստների հանդեպ ու տալիս են կապիտուլյանտի անուն-ազգանունը: Սա ավելի ցավալի է, քան կապիտուլյանտի՝ դեռեւս այդ աթոռի վրա գոյությունը: Դրա համար պետք է ամեն ինչ անենք, այդ ուղղությամբ պայքարը շարունակենք: Չի կարող լինել պայքար, որը չավարտվի հաջողությամբ: Մի քիչ զինվենք համբերությամբ, կարծում եմ` գործընթացներ են հիմա տեղի ունենում, որի արդյունքում կկարողանանք ազատվել կապիտուլյանտից:

– Իսկ այդ ընթացքում, այսպես ասած` կապիտուլյանտը, Ընտրական օրենսգիրքն է փոխում ու պատրաստվում է արտահերթ ընտրությունների: Ի՞նչ դիրքորոշում ունի Ձեր կուսակցությունը փոփոխված օրենսգրքի վերաբերյալ:

– Ինքս ե՛ւ համամասնական ցուցակով եմ ընտրությունների մասնակցել, ե՛ւ ռեյտինգային համակարգով: Քաղաքական գործչի համար չի կարող լինել ահռելի մեծ տարբերություններ այդ հարցերում: Բայց տվյալ դեպքում կապիտուլյանտի այս ափալ-թափալ ռեժիմով փոփոխություններ անելը կապված էր այն հանգամանքի հետ, որ իրենք չունեն վստահելի մարդիկ, ովքեր ունեն տեղերում հեղինակություն ու դրա համար էլ հրաժարվեցին ռեյտինգային ընտրակարգից: Անցյալ ընտրություններին` 2018 թվականին, անուններ չեմ ուզում տալ, բայց այսօր արդեն հանրությանը քաջ հայտնի այնպիսի պերսոնաժներ, ովքեր չէին կարող նույնիսկ 100 ձայն ակնկալել իրենց տարածից, հնարավոր է անգամ իրենց ընտանիքի անդամներն իրենց չընտրեին, այդ ժամանակ տասնյակ հազարավոր ձայներ ստացան ռեյտինգայինով: Ուղղակի, ստացան նրա համար, որ Նիկոլի կուսակցությունից էին: Այսօր հակառակ պատկերն է` այդ մարդիկ վերադարձել են այն վիճակի, որ անգամ 100 հոգի իրենց անձամբ ձայն չեն տա, նույնիսկ այն դեպքում` երբ շատերը դեռեւս կարող են սատարել Փաշինյանին: Եվ սա իրենց համար մտահոգիչ էր եւ, հասկանալով, որ կարող են կորցնել ահռելի ձայներ, գնացին, այսպես ասած, այս ավանտյուրային եւ արագ ռեժիմով փոխեցին այդ համակարգը:

«ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԱՐՎՈՒՄ»

– Կարծում եք` ընդդիմությանը շատ ավելի ձեռնտո՞ւ էր ընտրական ռեյտինգային համակարգը:

– Ի տարբերություն կապիտուլյանտի խունտայի` ընդդիմությունն ունի այնպիսի մարդիկ, ովքեր մարզերում ունեն հեղինակություններ, եւ այդ մարդիկ, եթե գնային ընտրության ռեյտինգային ընտրակարգով, անկախ նրանից, թե որ կուսակցությունն են ներկայացնում,  նրանց շնորհիվ այդ կուսակցությունները ձայներ կստանային: Դրա համար կապիտուլյանտն արեց մաքսիմալ հաշվարկ, վերլուծեց իրավիճակը եւ հասկացավ, որ միակ փրկությունը վերարտադրվելու՝ միայն համամասնականով ընտրությունների գնալն է: Այնպես որ, ռեյտինգային ընտրակարգով իրենք ստանալու էին մի քանի անգամ ավելի քիչ ձայն, իսկ ընդդիմությունը տանելու էր ահռելի մեծ քանակով ձայներ: Բայց վատ պարողին գիտեք, թե ինչն է խանգարում, դրա համար կապրենք, կտեսնենք: Ժամանակը ցույց կտա, թե նույնիսկ այս փոփոխության դեպքում ինչպես կլինի, որովհետեւ դեռեւս պարզ չէ` այդ ընտրությունները, ի վերջո, կլինեն, թե` ոչ:

– Ձեր կուսակցությունը որեւէ դիրքորոշում չի հայտնել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Ինչո՞վ է սա պայմանավորված:

– Ֆեյսբուքյան գրառումներով ընտրություններ չեն արվում, ընտրություն կլինի այն ժամանակ, երբ կապիտուլյանտը հրաժարականի դիմում կգրի: Քանի դեռ դիմում չկա, անիմաստ է խոսել դրա մասին: Մեր կուսակցությունը գնահատականներ եւ կարծիք չի հայտնում դրա վերաբերյալ, որովհետեւ չկա նախընտրական պրոցես, չկան ընտրություններ: Երբ կապիտուլյանտը կտա հրաժարական, կհայտարարի իր ոճի մեջ, որ սիրում է բոլորին, համբուրում է բոլորին, բայց հեռանում է, այդ ժանանակ կորոշենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ.  Կոչումով բժիշկ. Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի վատացած մասնակիցներից մեկին շտապեց օգնություն ցուցաբերել պրոֆեսոր Արմեն ՉարչյանըԱյս իշխանությունը բերում է մահ. Ռոբերտ ՔոչարյանԴանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրումՌոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ)Եղանակը Հայաստանում մայիսի 9-ինՍերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգումԹող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան ՕհանյանՄահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ ԿիրակոսյանըԿոմիտասի շուկայի դիմաց գազել է այրվելՆոր փոխոստիկանապետ է նշանակվել. ով է նա. Կենսագրական մանրամասներՀաղթանակին պետք է տեր կանգնել, այլապես ուրիշը կգա եւ տեր կկանգնի. ԲաբուխանյանՈ՞վ է Նիկոլ Փաշինյանի պապըԱրոնյանն ԱՄՆ կտեղափոխվի օգոստոսինՆոր հաղթանակները` ընդամենը ժամանակի հարց ենՄայիսի 9-ի առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ ՄիշուստինինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 178 նոր դեպք, մահացել է 10 մարդԱյսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հայկական հինավուրց քաղաքի ազատագրման համար. ՓաշինյանՀՀ մարմնամարզիկները «Քութաիսիի Գավաթ - Մեր Ապագա Օլիմպիականները» միջազգային մրցաշարից մեդալների հարուստ ավարով են վերադառնում տուն«Տարե՛ք էս աղջկան». Նիկոլ Փաշինյանը ախրանիկին հրահանգեց հեռացնել իրեն «Ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս» հարցը տված լրագրողին (Video)ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ. ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆ «ԵՍ ԻՍԿԱՊԵՍ ՄԵԾ ՏԵՂ ՈՒՆԵՄ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԻՄ ՊԱՊԵՐՈՎ».ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸՏԵՆՑ ԷԼ ՉՀԱՍԿԱՑԱ, ԹԵ ԲԱՅՐԱՔԹԱՐՆ ԻՆՉԻ Ա ԱՄԵՆ ԳՆՈՎ ՍՈՂՈՍԿՈՒՄ ԵՌԱԲԼՈՒՐ. ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ «Ռոսկոսմոս»-ի և «ՆԱՍԱ»-ի տիեզերագնացները Հաղթանակի տոնի առթիվ շնորհավորել են Երկրի բնակիչներինՆիկոլ Փաշինյանը հարյուրավոր ախրանիկների ուղեկցությամբ գնացել է Եռաբլուր. տեսախցիկների առջև ծնկում է զոհերի շիրիմների մոտ Դարակազմիկ հաղթանակները խորհրդանշում են ազգի տոկունությունը, խիզախությունը, անկոտրում հավատքն ու հայրենասիրությունը, թերևս սա է մայիսյան եռատոնի ամենակարևոր ուղերձը․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը Կորոնավիրուսի դեմ մեկ բաղադրիչ ունեցող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը գրանցել են ՌուսաստանումՊետական համակարգի աշխատակիցներին սպառնացել են հետապնդումներով և աշխատանքից ազատելով. ԱՀ պատգամավորը ահազանգում էԵրբ գյուղ հասանք, Ստեփանակերտից արդեն լուրը հասել էր, որ Հայոց բերդաքաղաքն ազատագրված է...  Երթ-միջոցառում, որի արդյունքում ակնկալվում է ստանալ աննախադեպ մեծ չափերի Հայոց եռագույնըՓաշինյանն այսօր մեկնում է Գեղարքունիք. Mediaport-ի տրամադրության տակ է հայտնվել այցի գրաֆիկը.MediaportԱնգելա Մերկել. Մենք պարտավոր ենք պահել նացիզմի ժամանակ զոհվածների հիշատակըՄի օր ես կպատմեմ, թե Շուշիի օպերացիայի կեսից ով է փախել հրամանատարական կետից ու ով է կապվել նրա հետ ռացիայով ու ասել՝ «վե՛ր ընկի տեղդ».Էլբակեան ԷդգարՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ռուբեն Վարդազարյանը փորձել է ճնշում գործադրել դատավոր Բեկթաշյանի նկատմամբՓաշինյանը Եռաբլուրում է. ոստիկանները, անվտանգության աշխատակիցներն ու սպորտային հագուստով մարդիկ խոչընդոտում են Tert.am-ի և News.am–ի աշխատանքը (տեսանյութ)Մենակ Կապիտուլյանտ վիժվածքը Շուշին հանձնելուց հետո կարար Շուշիի ազատագրման օրը Շուշին ազատագրողին իր արյունոտ ձեռքերով մեդալ տար.Նարեկ Սամսոնյան2018 թվականից հետո, մեծ թվով զինվորականներ, ովքեր բանակաշինության ամենատարբեր փուլերում գործելու, ծառայելու, մեծ արդյունավետություն ունեին՝ հերթով շարքից հանվեցին.Տիգրան ԱբրահամյանՄայիսի 9-ը մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և վկայություն, որ մեր հաղթանակներն ու ձեռքբերումները հնարավոր է կերտել համազգային միասնականության անպարտ ուժով․ Գարեգին Բ Օրվա հանդիպումների անոնսՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 10-ից 16-ըՀաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը. Սերժ ՍարգսյանՄայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելուՀՀ ԱՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարում չի օգտագործել դեղամիջոց, որը նվազեցնում է մահացությունը․ Փաստահավաք խումբԱրմեն Մելիքյանը,Կարեն Ասլանյանն ու Հայկ Մնացականյանը Տոկիոյի օլիմպիադային մասնակցելու ուղեգիր նվաճեցին Վահագն Վերմիշյանը դատի է տվել ՓաշինյանինՆախագահը դիմել է ՍԴՄալիշևան պատմել է, թե ինչպիսին կլինի սեքսը 10 տարի անց«Իրավունքի» լուրը հաստատվեց, Կամո Ցուցուլյանը նշանակվեց փոխոստիկանապետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ