ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Որ ասում ենք` Նիկոլը թուրք է, նիկոլականները զարմանալիորեն նեղանում են: Սակայն Mediaport-ի մեր գործընկերները հրապարակել են մի խայտառակ տեղեկություն. «Նիկոլ Փաշինյանը չի վստահում իր թիկնազորին եւ ԱԱԾ-ին` ընդհանուր առմամբ: Կառավարության աղբյուրների փոխանցմամբ` ներկայումս նրա անունից բանակցություններ են վարում Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ` հատուկ պատրաստված թիկնապահների խումբ տրամադրելու շուրջ: Mediaport-ի տեսախցիկը օրերս ֆիքսել էր թուրքամետ լոբբիստ Սամսոն Օզարարատին` Երեւանում. այդ պահին նա հանդիպում էր «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հետ: Մեզ հաջողվեց պարզել, որ նաեւ թիկնազորի հարցով թուրքական կողմի հետ բանակցությունները համակարգում է Օզարարատը»: Իսկ ժամանակին նման զարմանալի բան նույնիսկ վատ երազում հնարավոր չէր տեսնել: Ուստի, զարմանալով հանդերձ, մնում է եզրակացնել, որ ներկայիս խունտան թուրքական օկուպացիոն վարչակազմ է եւ ուրիշ ոչինչ:
Աչքներս լույս, FACEBOOK ընկերությունը հայտարարել է, որ կվերացնի քաղաքական գովազդի արգելքը, որը սահմանվել էր 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո: «Մարտի 4-ին ԱՄՆ-ում կվերականգնվեն քաղաքական, ընտրական եւ հանրային հետաքրքրությունների վերաբերյալ գովազդները: Մենք այս միջանկյալ արգելքը կիրառել էինք 2020-ի նոյեմբերի ընտրություններից հետո` հետընտրական օրվա շփոթություններից, ինչպես նաեւ չարաշահումներից խուսափելու համար», - ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում:- «Առաջիկա ամիսներին մենք ավելի մանրամասն ուսումնասիրություն կանցկացնենք` պարզելու, թե ինչպես են այդ գովազդները գործում մեր ծառայությունների վրա եւ հասկանալու, թե ինչ փոփոխություններ կարող են կատարվել»: Սակայն զարմանալիորեն մեր քաղաքական դաշտը ո՛չ արգելքի սահմանումն էր նկատել, եւ ո՛չ էլ վերացումը` այդ սոցիալական ցանցում հայերեն գովազդային քաղաքական նյութերը առանց որեւէ խնդրի միշտ էլ դրվել են: Պատճառը պարզ է` զարմանալիորեն մինչեւ հիմա Facebook-ի արհեստական ինտելեկտին չեն սովորեցրել հայերեն: Սակայն ինչքան էլ զարմանալի լինի, դա լավ է` արդյունքում հայալեզու տիրույթում նաեւ Facebook-ի այլանդակ քաղաքական եւ «տոլեռաստական» գրաքննությունը, եւ հայերիս համար այդ հարթակը շարունակում է մնալ բացարձակ ազատ: Եվ ինչքան էլ Նիկոլի կառավարությունն իրեն պատռի, չի կարողանալու Ցուկերբերգին դիմելով` հայալեզու գրաքննիչ ռոբոտների ստեղծմանը հասնել: Չէ, այնպես չէ, որ Facebook-ի տնօրինությունը չի սիրում քայլասերվածներին, լավ էլ սիրում է, սակայն Նիկոլն այդքան չկա, որ ազդի այդ ՏՏ հսկայի վրա:
Շատերը վրդովվել էին, շատերն էլ ծաղրի առարկա դարձրել այն, որ Նիկոլի` ԱԺ գալու կապակցությամբ ԱԺ լուսամուտներից ցցված էին դիպուկահարների զենքերը: Պարզ է, որ կապիտուլյանտը կատարյալ ցռանվերգո է եւ ամեն օր վախից մեռնում է մի քանի անգամ, սակայն զավեշտալի եւ զարմանալի այլ պահեր էլ կային: Այսպես, քաղաքագետ Գագիկ Համբարյանն ուշադրություն էր դարձրել այն տարօրինակ փաստի վրա, որ «ԶԼՄ-ների կողմից հրապարակված ԱԺ-ում մեծաքանակ դիպուկահարների լուսանկարների ֆոնին շատ հետաքրքիր էր այս մեկը, որտեղ դիպուկահարի հետեւի ֆոնին կարելի է տեսնել պատից կախված Apple կորպորացիայի վաղամեռիկ հիմնադիր ՍԹԻՎ ՋՈԲՍԻ նկարը... Հետաքրքիր է, թե ԱԺ-ում ի՞նչ գործ ունի Ջոբսի նկարը եւ ում սենյակում է այն գտնվում»: Կարելի է ենթադրել, որ դա կարող էր անել ուսապարկ-պատգամավորներից թերեւս ամենաբթամիտը, ում համար Ջոբսի ինտելեկտը երեւակայության սահմաններից դուրս է եւ աստվածահավասար մի բան է: Տո ա՛յ ուսապարկեր, ՏՏ ոլորտի հանճարները ձեր խելքի բանը չէ, դուք շարունակեք ձեր լափը լափելը եւ ամբիոնից էշություններ դուրս տալը...
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ