Ժողովուրդը տառապում է «Համլետի» սինդրոմով. Նախկին փոխոստիկանապետի ուշագրավ դիտարկումը
Թեմա
Ինչո՞ւ ընդդիմության չի հաջողվում հասնել իշխանության հեռացման, ինչո՞ւ է հապաղում ըննդիմությունը հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանից, ով նկատեց.
-Ստեղծված իրավիճակը ես անվանում եմ «Համլետի» սինդրոմ` նկատի ունենալով մեծն Շեքսպիրի «Համլետ» ստեղծագործությունը: Հայտնի է, որ այդ ստեղծագորությունը ավելի մեծ տարածում ստացավ Հայաստանում, քան Դանիայում եւ Անգլիայում: Անգամ շատ տղաների անվանակոչել են Համլետ: Ես չեմ վիճարկում այդ ստեղծագործության մեծությունը եւ գեղարվեստական արժեքը: Բայց եկեք վերլուծենք, արդյո՞ք կերպարը դրական եւ նմանակման արժանի կերպար է: Եկեք վերը նշված ստեղծագործության սյուժեն մեկ այլ տեսանկյունից վերլուծենք (-որի գաղափարը ինձ տարիներ առաջ տվել է մի իմաստուն անձնավորություն Գ.Հ. ). Համլետը թագաժառանգն էր, ում հորեղբայրը սպանեց վերջինս հորը` զրկելով վերջինս թագից, ապա հրապարակային կենակցեց մոր հետ, սիրած աղջկան հոգեկան խանգարման հասցնելով սպանեց, իր դեմ մահափորձի մեջ ներգրավվեց իր հարազատ ընկերներին, որից Համլետը պատահականության սկզբունքով, այսպես ասած, դուրս պրծավ: Տեսեք, եւ այսքանից հետո այդ «դրական» կերպարը արտասանեց իր պատմական խոսքերը` լինե՞լ, թե՞ չլինել: Այսինքն պայքարե՞լ, թե՞ չպայքարել: Այդքան արարքներից հետո այդ անձնավորությունը ոչ թե նմանակման, մեծարման անձ է, այլ թույլ, անվճռական, վախկոտ, կարեկցանքի արժանի անձնավորություն: Նույնը այսօր, ցավոք, կատարվում է մեր իրականությունում, բայց եթե դանիական թագավորը Համլետին ընդամենը այդ հինգ-վեց վատությունն էր արել առանց երկիրն վնասելու, ապա մեր այս ստահակները` գլխավոր ստահակ Նիկոլի եւ իր գործակալների ամբողջությամբ, հարյուրավոր պատուհաս բերեցին երկրի գլխին: Կործանում են պետականությունը, վաճառում ու նվիրում հողերը, մի ամբողջ սերունդ ոչնչնացրեցին, էլ չասած տասնյակներով ծանրագույն հանցագործությունները ու մենք դեռ երկմտում ենք` պայքարե՞նք, թե՞ չպայքարենք: Լա՛վ, ժողովուրդ ջան, ե՞րբ պետք է դուրս գաք «Համլետի» սիդրոմից, դեռ ինչքան պետք է մտածենք լինե՞լ թե՞ չլինել, ինչո՞ւ միանգամից չի գալիս պայքարելու, անպայման լինելու գաղափարը: Մենք դեռ գտնվում ենք այդ սինդորմի տակ: Այ էս ժողովրդի համբերատարության չբացատրվող ֆենոմենը ինքս չեմ կարողանում դեռեւս բացատրել:
- Ասում են, որ ընդդիմադիրների շարքերում նախկիններն են ու նրանք չեն ցանկանում վերջիններիս վերադարձը` սա է ժողովրդի բացատրությունը:
-Հները վատն էին համաձայն եմ, բայց դավաճան չէին, սերունդ ոչնչացնելու ձեւով չէին մտածում իրենց ու իրենց հարազատների ընտանիքների բարեկեցության համար: Սա ընդհարական, եւ երկրորդ, իսկ ո՞վ է ասում, որ նրանք են գալու: Եկեք դուրս գանք թմբիրից, միավորվենք, համատեղ ուժերով վռնդենք այս հանցագործներին, հետո ժողովուրդը որոշի, թե ում վստահի, ում`ոչ: Ինքս ոչ մի կուսակցության անդամ չեմ, որեւէ մեկին չեն նախընտրում, ես հասկանում եմ, որ մենք այսօր գոյատեւման խնդրի առաջ ենք կանգնած: Պատմության մեջ չի եղել նման ղեկավար, որի օրոք ողջ ղեկավարությունը` ղեկավարի գլխավորությամբ, լինեն գործակալներ ու դավաճաններ: Ե՛վ նախկինում, ե՛ւ հիմա էլ կան շատ բռնակալներ, բայց ոչ մի բռնակալ, բռնապետ իր գործունեության ընթացքում իր ղեկավարության տակ գտնվող երկիրը չի վաճառել եւ նվիրել ազգի ոխակալ թշնամուն: Չկա նման երեւույթ, սա չգիտակցելը առնվազն տարօրինակ է, տարօրինակ է, որ կան մարդիկ, ովքեր դեռ շարունակում են գնալ այդ թափթփուկների միտինգներին:
- Կարծում եք 2018-ին հենց այդ ծրագիրը իրագործելու միտո՞ւմով Փաշինյանը եկավ իշխանության:
-Եթե այդ հարցը ինձ տայինք 2018-2019թվականներին գուցե այլ կերպ պատասխանեի, բայց արդեն երեք տարվա հեռավորությունից, կատարված բոլոր քայլերի հաջորդակնությունից, դրանց տրամաբանական փոխադարձ կապի վերլուծությունը ցույց է տալիս, որ այո, նա իշխանության բերվեց միմիայն այդ նատակով` ՀՀ-ն ոչնչացնելու, ազգային արեժքները` բաոյականության բոլոր նորմերը ավերելու միջոցով կործանել Հայաստան պետությունը` թշնամիների ոտքերի առաջ գցելու համար:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ