«Երեւանյան էտյուդներ»` Սպենդիարյանի 150-ամյակի շրջանակում
Մշակութային
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կոմպոզիտորի 150-ամյակի շրջանակում կազմակերպում է «Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարչական մրցույթ: Կազմակերպիչների գնահատմամբ` մրցույթը երևանյան տեսարանները նորովի մեկնաբանելու առիթ է։
Երևանը տարիներ շարունակ եղել է ներշնչանքի աղբյուր շատ արվեստագետների համար: 1925 թվականին Սպենդիարյանը երևանյան տեսարաններով ներշնչված (Արարատով, Զանգվի ձորով) գրեց իր «Երևանյան Էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործությունը, և այն նվիրեց առաջին սիմֆոնիկ նվագախմբին:
Նշենք, որ մրցույթին կարող են մասնակցել յուրաքանչյուր ոք՝ առանց տարիքային սահմանափակման: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայանալ առանձին լուսանկարներով կամ լուսանկարային շարքերով՝ նախապես նշելով շարքերը։ Յուրաքանչյուր շարք կդիտվի որպես մեկ լուսանկար։Մասնակիցը կարող է ներկայացնել մինչեւ 5 լուսանկար։· Լուսանկարները պետք է արված լինեն Երևանում` վերջին 5 տարիների ընթացքում: Ներկայացվող լուսանկարները պետք է լինեն նվազագույնը 2 MB (լուսանկարի երկար կողմը՝ 1024-2448 PIXEl): Ներկայացված լուսանկարներում բացառվում է Compart-ը։ Լուսանկարները կարող են լինել Ճարտարապետական կոթողներ ներկայացնող/ Architectural photography/ կամ փողոցային լուսանկարներ /Street photography/:
Ժյուրիի կողմից քվեարկության արդյունքում ընտրված լուսանկարները կմասնակցեն ցուցահանդեսին, 3 լուսանկար կարժանանան մրցանակների:· Առավելություն կտրվեն Երեւանյան տրամադրություն փոխանցող լուսանկարներին: Լուսանկարներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում (subject) նշելով՝ «Երևանյան էտյուդներ»: Լուսանկարները պետք է ուղարկել փետրվարի 15-ից մինչեւ ապրիլի 1-ը:
Հավելենք, որ ժյուրի կազմում են Մարինե Օթարյանը ( Ա․Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն), Մելիք Բաղդասրայանը («Ֆոտոլուր» լրատվական գործակալության տնօրեն), Սամվել Սեւադան (գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ), Զավեն Խաչիկյանը (լուսանկարիչ), Արազ Արթինեանը (կինոռեժիսոր) (ԱՄՆ):