Հարց. ինչո՞ւ մինչև Շուշին, 40 օրերի ընթացքում չկիրառվեց «Իսկանդերը». Գևորգ Գևորգյան Փաշինյանը զգալով իր մոտալուտ «վախճանը» որոշել է իբր հարվածելով Ռուսաստանի միջազգային վարկանիշին՝ վերջին ծառայությունները մատուցել իր տերերին. ԱՀ նախկին վարչապետի ուշագրավ դիտարկումը Ցնցված ենք, սա պետական դավաճանություն է.Քաղաքացիները Սոլովյովի աղմկահարույց հայտարարության մասին Վարդանիկը նոր քաղաքական հանգրվան է փնտրում Դերասան Դմիտրի Պիսարենկոյին մահացած են գտել Դեպի Մոսկվա ավիատոմսի գինը նվազել է Սինանյանը «հավաքագրում» է ՌԴ քաղաքացիների անձնական տվյալները Հիմա էլ մեր զ ենքն է վատը. 2 տարի ժամանակ ունեիր, գնեի՛ր քո ցանկացած զենքերը. Սոլովյովը՝ Փաշինյանին Ընդդիմությանն այսօր անհրաժեշտ է ներկայացնել հետնիկոլյան ժամանակաշրջանի մասին հստակ տեսլական Հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատը մեկնում է հերթափոխի


Դարի դավաճանությունը. ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Շուշին․ Միհրան Հակոբյան

Հասարակություն

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանն իր հոդվածում անդրադարձել է Շուշիի ռազմավարական նշանակության, քաղաքի հայաթափման հարցում մեծ դերակատարություն ունեցած անձանց՝ սկսած Փանահ Ալի-խանից մինչև Նիկոլ Փաշինյան։

Հոդվածը ներկայացնում ենք ստորև․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կրակի դադարեցման փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն է ունեցել, որով Շուշին չէր անցնում Ադրբեջանին: Նիկոլը չհերքեց, որ նման հնարավորություն եղել է, բայց ասաց, որ եթե ստորագրեր մի փաստաթղթի տակ, որով ադրբեջանցի փախստականները հնարավորություն էին ստանալու վերադառնալ Շուշի, ապա իրեն հետո մեղադրելու էին դավաճանության մեջ: Դեռևս մի կողմ թողնենք փաստը, որ Շուշիի անկման ժամանակ մեր զոհերը ամբողջովին Նիկոլին խղճին են և դրա համար նա դեռ կանգնելու է երկրային ու երկնային դատաստանների առջև: Ստացվում է, որ ադրբեջանական բանակի մուտքը Շուշի կանխելու հնարավորություն կար, բայց Նիկոլը դա չարեց: Նիկոլը հատուկ պայմաններ ապահովեց, որ Ադրբեջանը Շուշի մտնի բանակով և անի այնտեղ այն, ինչ ցանկանում է` սկսած ադրբեջանցիներով քաղաքը բնակեցնելուց, վերջացրած այդ ստրատեգիական բարձրունքում` Ստեփանակերտի ուղիղ գլխին, ծանր սպառազինությամբ բանակ տեղակայելով:

Աշխարհագրությունն ու աշխարհաքաղաքական իրողությունները վկայում են, որ Շուշին ստրատեգիական նշանակություն ունի: Պատահական չէ, որ 18-րդ դարի կեսերին Փանահ Ալի-խանը ներկայիս Ջեբրայիլի տափաստաններից քիթը դուրս հանեց ու հայացքն ուղղեց դեպի Շուշի: Ամբիցիոզ Փանահը, որ իրեն Չինգիզ Խանի արյունակից էր հռչակել և մեծ ծրագրեր ուներ, շատ լավ հասկացել էր Հարավային Կովկասում Շուշիի ստրատեգիական նշանակությունը: Նաև պատահական չէր, որ 18-19-րդ դարերում սկզբում Թուրքիան և Պարսկաստանը, այնուհետև Ռուսաստանն ու Պարսկաստանը տևական ժամանակ պայքարում էին Շուշիին տիրելու համար, որովհետև ով տիրում է Շուշիին, նա վերահսկում է Արաքսի հովիտը: Նույնը կարելի է ասել բրիտանացիների մասին: 1919թ.-ին Հարավային Կովկասում բրիտանական զինված ուժերի հրամանատար գեներալ Վիլյամ Թոմսոնն ասում էր, որ ով տիրում է Շուշիին, նա վերահսկում է Բաքվի երկաթգիծը:

Այդ նույն շրջանում որպես պանթուրքիստական նախագիծ ստեղծված Ադրբեջանն ամեն ինչ անում էր Շուշիին տիրելու համար: Ի՞նչ եք կարծում. երբ 1920թ.-ի ապրիլին 11-րդ Կարմիր բանակը ներխուժեց Ադրբեջան և առանց որևէ դիմադրության վերցրեց Բաքուն ու խորհրդայնացրեց Ադրբեջանը, որտե՞ղ էր այդ ժամանակ Ադրբեջանի բանակը, ինչու՞ չէր պաշտպանում պետության մայրաքաղաքը: 1920թ.-ի մարտ ամսից Ադրբեջանի բանակի 80 տոկոսը Շուշիի մոտակայքում էր, որտեղ թուրք զինվորականների հետ միասին իրագործում էր Շուշիի ու հարակից բնակավայրերի հայաթափության ցեղասպանական ծրագիրը: Հայասպանության գործողությունները համակարգում էր դեռևս 1919թ.-ին Բաքվի կառավարության և բրիտանական հրամանատարության կողմից նշանակված «Ղարաբաղի գեներալ-նահանգապետ» Խոսրով բեկ Սուլթանովը: Թուրք գեներալներ Նուրի փաշան ու Խալիլ Քութ-փաշան նույնպես տեղում էին: Գիտե՞ք` ովքեր են այս մարդիկ: Նուրի փաշան Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի` ռազմական գործերի նախարար Էնվեր փաշայի եղբայրն է, իսկ Խալիլ Քութ-փաշան` հորեղբայրը: Այն հիվանդագին պանթուրքիստ Խալիլ Քութը, որ ամենուրեք պարծենում էր Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությանն անձամբ մասնակցելու փաստով: Խալիլ Քութ-փաշան և մյուս թուրք բարձրաստիճան զինվորականները Շուշիում էին, որպեսզի հայերի ցեղասպանության կազմակերպման և իրագործման իրենց փորձը փոխանցեն ադրբեջանցիներին: Կոնկրետ Շուշի քաղաքում էին, որովհետև հասկանում էին, որ ով տիրում է Շուշիին, նա տիրում է ողջ Արցախին:

Այլ կարծիք լինել չի կարող. 1920թ.-ին թուրք զինվորականները Ադրբեջանի մուսավաթական կառավարությանը հուշել էին, որ անհնար է դեմ գնալ աշխարհաքաղաքական զարգացումներին. Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են` Ադրբեջանն անցնում է բոլշևիկներին, իսկ Կարսն ու Սուրմալուն անցնելու են քեմալականներին: Թուրք զինվորականներն Ադրբեջանի կառավարությանը հուշել էին, որ 11-րդ Կարմիր բանակի դեմ անիմաստ դիմադրություն կազմակերպելու փոխարեն ավելի լավ է ռազմական ռեսուրսները կենտրոնացնել Ղարաբաղում և զինված ճանապարհով բռնակցել Արցախն ու հայաթափել Ղարաբաղի սիրտն ու բանալի  հանդիսացող Շուշին` բոլշևիկների կողմից Ղարաբաղի հետագա ճակատագրի հարցի քննարկումների ժամանակ բարենպաստ պայմաններ ունենալու համար: Այդպես էլ արեցին. Ադրբեջանն առանց դիմադրության խորհրդայնացավ, իսկ Շուշին ամբողջովին հայաթափվեց: Հետաքրքիր է չէ՞` ուղիղ 100 տարի անց` 2020թ.-ին ադրբեջանցիները Շուշին գրավեցին ու հայաթափեցին նույն թուրք զինվորականների ռազմական խորհրդատվությամբ և աջակցությամբ: Սա ճակատագրի հեգնանք չէ, սա պարզ պատմականություն է, քանզի պետությունների գերոստրատեգիական նպատակադրումները շատ կարծր երևույթներ են և հարյուրամյակներով ու հազարամյակնրերով չեն փոփոխվում: Աշխարհաքաղաքականությունն ու գեոստրատեգիան ունեն իրենց հստակ կանոնները:

Հատկանշական է, որ Ադրբեջանի կոմունիստ ղեկավարները հայատյացությամբ ոչնչով չէին տարբերվում մուսավաթականներից: Խորհրդային իշխանության գոյության ողջ 70 տարիներին Բաքուն  ամեն ինչ արել է Արցախը հայաթափելու համար, և Շուշին այս հարցում առանցքային նշանակություն ուներ: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպե՞ս եղավ, որ 1921թ.-ի Կավբյուրոյի որոշումը (որով Արցախը հանձնվեց Ադրբեջանին) սահմանում էր, որ ԼՂԻՄ մարզկենտրոնը Շուշին է, բայց ընդամենը 2 տարի անց` 1923թ.-ին, ԼՂԻՄ մարզկենտրոնը դարձավ Ստեփանակերտը: Ինչու՞ որոշվեց, որ ինքնավար մարզի կենտրոնը պետք է լինի ոչ թե Հարավային Կովկասի ամեախոշոր քաղաքներից Շուշին, այլ Շուշիի ստորոտում գտնվող փոքրիկ գյուղը: Պատճառն այն էր, որ կոմունիստական ինտերնացիոնալի մուշտակը հագած ադրբեջանցի պանթուրքիստ ղեկավարները լավ էին սերտել գեոստրատեգիայի դասերը` ով տիրում է Շուշիին, տիրում է Ղարաբաղին` Սյունիքով ու Նախիջևանով Թուրքիայի հետ ցամաքային կապ հաստատելու հստակ նապատակադրմամբ: Շուշին պետք էր ադրբեջանական պահել, ուստի չէր կարող լինել իրավիճակ, որում հայկական և հայաբնակ ինքնավարության կենտրոնը մաքուր ադրբեջանաբնակ է: Չէ որ վաղ թե ուշ հայերը կբնակեցնեին իրենց ինքնավարության կենտրոնը: Այդ իսկ պատճառով Բաքվում որոշեցին, որ ԼՂԻՄ մարզկենտրոնը պետք է լինի Ստեփանակերտը, իսկ Շուշին պետք է մնա ադրբեջանաբնակ: Հայերն էլ միշտ Ստեփանակերտից կնայեն դեպի Շուշի և կհասկանան, որ թուրքը բարձրունքի վրա է, և թուրքի հետ չի կարելի կատակներ անել:

Հենց 1920-ականներին հայ բնակչությունից զրկված Շուշիի ադրբեջանացման համար Բաքվի իշխանությունները Շուշիի և հարակից ադրբեջանական գյուղատիպ ավանների համար հարկերը կրկնակի իջեցրեցին: Ադրբեջանցիներով Շուշին բնակեցնելու համար հիմնադրվեցին արևելյան երաժշտական գործիքների արտադրամաս, գորգագործական և ջուլհակագործական ձեռնարկություններ: Շուշին ադրբեջանաբնակ պահելու համար սկսվեց պատմության կեղծարարությունն ու ստեղծվեց միֆը, թե Շուշին ադրբեջանական մշակույթի կետրոն է եղել: 1960-ականների կեսերին հիմնահատակ քանդվեց Շուշիի հայկական թաղամասերի ավերակները և այդ տեղանքում ադրբեջանցի վերաբնակիչների համար նոր շենքեր կառուցվեցին: Այս գործընթացը լայն թափ ստացավ հատկապես այն տարիներին, երբ Խորհրդային Ադրբեջանը ղեկավարում էր Հեյդար Ալիևը: Հենց նրա օրոք Շուշիից դեպի Գորիս տանող ճանապարհին ստեղծվեցին 5 նոր բնակավայրեր: Պատճառը մեկն էր` Շուշին ամեն գնով պահել ադրբեջանցիներով բնակեցված և քաղաքի թիկունքն ամրացնել ադրբեջանաբնակ գյուղերով:

Ինչպես գիտենք` 1990-ականների հաղթական պատերազմի բեկումն ապահովվեց հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից 1992-ի մայիսին Շուշիի ազատագրմամբ: Շուշին ոչ միայն Արցախի բանալին է, այլ Հայաստանի հետ Արցախի հետ ցամաքային կապի հանգույցը: Պատահական չէր, որ 1992-ին Շուշիի ազատագրումից ընդամենը մեկ շաբաթ անց ազատագրվեց նաև Լաչինն ու ցամաքային կապ հաստատվեց Հայաստանի հետ: Սա է պատմական իրողությունը և Շուշիի նշանակությունը հարավկովկասյան գեոստրատեգիայում: Շուշիի հենց այս դերակատարության համար Նիկոլը 2020թ.-ին դավաճանաբար հանձնեց քաղաքն Ադրբեջանին: Հանձնեց Շուշին այն դեպքում, երբ հնարավորություն կար Արցախի սիրտ Շուշին պահելու` թե քաղաքական և թե ռազմական առումով: Նիկոլը հանձնեց Շուշին Ադրբեջանին` որպես գեոստրատեգիական հաղթաթուղթ: Ու թող ոչ մեկը չկասկածի` Նիկոլը կանգնելու է դատարանի առաջ և պատասխանելու է հարցին` Շուշին հանձնեց, որովհետև թուրք-ադրբեջանական գործակա՞լ էր, թե՞ Շուշին ծախեց Ադրբեջանին 5 միլիարդ դոլարով:

 Հ. Գ. Կոլաժում Փանահ Ալի-խանն է, Խալիլ Քութ-փաշան, Խոսրով բեկ Սուլթանովը, Նարիման Նարիմանովը, Հեյդար Ալիևը, Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը: Սրանք պատմության մեջ եղած բոլոր այն գլխավոր մարդիկ են, ովքեր ամեն ինչ արել են, որ Շուշին հայաթափեն և վերածեն ադրբեջանական քաղաքի:

Հարց. ինչո՞ւ մինչև Շուշին, 40 օրերի ընթացքում չկիրառվեց «Իսկանդերը». Գևորգ Գևորգյան Փաշինյանը զգալով իր մոտալուտ «վախճանը» որոշել է իբր հարվածելով Ռուսաստանի միջազգային վարկանիշին՝ վերջին ծառայությունները մատուցել իր տերերին. ԱՀ նախկին վարչապետի ուշագրավ դիտարկումըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՈՂՏՎՈՒԹՅԱՄԲ ԾԱՂԿԻ ԲԻԶՆԵՍԸ ԳՈՐԾԵԼ Է ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ«ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՅՐԱՍՏԻՃԱՆ ԱԲՍՈՒՐԴ Է»«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՑՄԱՆԸ»ԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔՌԵՎԱԶՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ, ՈՐ ԸՆՏԱՆՅՈՔ ՀԱՆԴԵՐՁ ՏԵՂԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՈՒՄԲՈԼՈՐԻՍ ՄԻԱԿ ՆՊԱՏԱԿԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵԿԸ` ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ. ՎԻՏԱԼԻ ՄԻԼՈՆՈՎՑնցված ենք, սա պետական դավաճանություն է.Քաղաքացիները Սոլովյովի աղմկահարույց հայտարարության մասինՎարդանիկը նոր քաղաքական հանգրվան է փնտրումՆՈՐ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՌԴ-ԲԵԼԱՌՈՒՍՈՎ ՉԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԻԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԴերասան Դմիտրի Պիսարենկոյին մահացած են գտելԴեպի Մոսկվա ավիատոմսի գինը նվազել էՍինանյանը «հավաքագրում» է ՌԴ քաղաքացիների անձնական տվյալներըՀիմա էլ մեր զ ենքն է վատը. 2 տարի ժամանակ ունեիր, գնեի՛ր քո ցանկացած զենքերը. Սոլովյովը՝ ՓաշինյանինԸնդդիմությանն այսօր անհրաժեշտ է ներկայացնել հետնիկոլյան ժամանակաշրջանի մասին հստակ տեսլականՀայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատը մեկնում է հերթափոխիՕվկիանոսից այն կողմում էլի հեշտ չէր ապրել բնականոն կյանքով, երբ գիտես, որ քո երկրում պատերազմ է. ԱրմենիԱկանների վտանգի մասին դասընթացներ մարզերումԿապիտուլյանտ խզբզանքը պետք է պատասխանի նաեւ Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչած եւս 10 չհերքված փաստերին. Արմեն ԱշոտյանԱԽՐ ՇԱՏ ԷՇ ԵՍ ԵԼԻՊատերազմից հետո ավելի ակնհայտ է՝ գիտությունն է այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)Այվազյանը արձանագրեց, որ իրենից ու Նիկոլից ոչինչ կախված չէԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՑ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՄԲ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐՈՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՓՇՏԱԿԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԵՊՔԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ (տեսանյութ)Վրաստանը մարտի 1-ից բացում է օդային ճանապարհով ՀՀ քաղաքացիների մուտքը ՎրաստանԵրիտասարդները «նվեր էին» տարել փոխնախարար Ժաննա Անդրեասյանին՝ թուրքական անձնագիր Պատգամավոր Կոնջորյանը զայրացա՞ծ է«Սասնա ծռերի» վճիռը կբողոքարկվի, իսկ մինչ այդ նրանք կմնան ազատության մեջ. փաստաբանՀանդիսավոր ամուսնության համար քաղաքացիները կվճարեն 20.000 դրամ. արդարադատության նախարարությունՊավլիկ Մանուկյանը՝ 10, Վարուժան Ավետիսյանը՝ 9.6, Սմբատ Բարսեղյանը 25 տարով դատապարտվեցին․ դատարանը վճիռը հրապարակեց«Չեմ ուզում սերիալներում նկարահանվել». Էրմինա Զախարովան` ոճափոխության, ռիսկի դիմելու և սիրելիի արձագանքի մասինՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՐԳԵԼԵԼ Է ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ԿԻՐԱՌԵԼ «ԻՍԿԱՆԴԵՐ»․ ԱՐԱՄ ԳԱԲՐԵԼՅԱՆՈՎ«Մարդիկ մտածում են՝ ես նույն հարուստ, միամիտ տղան եմ»․ Բեն ԱվետիսյանԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ՝ ԿԻՍՈՎ ՉԱՓ ՊԱՅԹԵԼ, ՍԱ ՆՄԱՆ Է ԿԻՍԱՀՂԻ ԼԻՆԵԼՈՒՆ․ ՌՈՒՍ ՓՈՐՁԱԳԵՏՏիկտոկեր Ջուլիաննան՝ 1 գովազդի համար 200.000 դրամ վաստակելու և շուտով ԱՄՆ տեղափոխվելու մասինՓաշինյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալՆիկոլի ստի ոտքերը կարճ են. ՏեսանյութՈստիկանապետի «ֆեյք» կենսագրականըՀայ դահուկորդուհին բրոնզե մեդալ է նվաճել Գերմանիայում Եթե իսկանդերի տասը տոկոսն է աշխատել, ինչո՞ւ չի տրվում դրա քաղաքական և իրավական գնահատական Չկարողացանք լիքը բան անել, որովհետեւ ապուշության մեջ ընկանք. Արթուր Մեսչյանի բացառիկ զրույցըԱՆՄԱՀԱՑԱՎ, ՈՐ ԱՆՄԱՀԱՆԱՆՔ.ԽԱՉԱՏՈՒՐ ԲԱԴԱՍՅԱՆ Բացարձակ սուտ է. Փաշինյանը որոշել է ընդգծել իր անմեղությունը. Ռուսաստանի արձագանքը՝ «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըԲախում՝ ոստիկանների ու վարչապետի հրաժարականը պահանջող ակտիվիստների միջևՊավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը դատապարտվեցին 7 տարով, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարովLIVE. Անհնազանդության ակցիա ԵրևանումԱրտահերթ ընտրություններ կարող են լինել հոկտեմբերի կեսերին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ