Մեղրիի համայնքապետը փաստաբանի հետ ներկայացել է ոստիկանություն Կարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել պատերազմում վիրավորում ստացած Թաթուլ Հարությունյանին (yerkir.am) Պատասխան եք տալու անօրինական հրահանգներ կատարելու համար. Մեղրիի համայնքապետի փաստաբան Մեղրիի համայնքապետի բնակարանում սպասում են խուզարկող իրավապահներին Այսօր Մշո հետ կապող կամուրջս էլ գնաց, անուրջս էլ գնաց. Վահագն Չախալյան Բռնի ուժով բերման է ենթարկվել ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը Ժողովու´րդ, չընկրկե´ք, ըմբոստացե´ք, անվարա´ն դուրս եկեք այս վիժվածքի դեմ. Գևորգ Գևորգյան Հատուկ շեշտվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Բայդենի մասնակցությունը. Արմեն Աշոտյան Այցը նախընտրական չէ՛ր՝ այն յուրատեսակ հրավերք էր Ալիեւին՝ Սյունիք. ՀՀ նախկին վարչապետ Հերիք ու բոլ եղավ, թող մեր հետ խաղ չխաղան. գնդապետ Մովսիսյան


ՄԻԱՅՆ ՍՐԲԱՊԻՂԾ ՄԱՐԴԸ ԿԱՐՈՂ ԷՐ ՈՏՆԱՀԱՐԵԼ ԱԶԳԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ հետ:

 

- Ամանորին դուք եղե՞լ եք Եռաբլուրում:

– Իհարկե, կարծում եմ, ով Երեւանում էր, այցելել է Եռաբլուր: Նույնիսկ շատ մարդիկ կային, որոնք ընդհանրապես որեւէ հարազատ չունեին Եռաբլուրում, բայց միեւնույնն է, գտնվում էին այնտեղ: Այդ գիշեր ես ինձ շատ ծանոթ մարդկանց հանդիպեցի: Ե՛վ կազմակերպիչները համերգի, ե՛ւ մասնակիցները ինձ շատ մտերիմ ընկերներ են: Որպես հայ մարդ, չէի կարող չլինել: Բոլորս Ամանորը դիմավորել ենք Եռաբլուրում` մեր ընկերների մոտ: Այցելել ենք հին եւ նոր շիրիմների: Ե՛վ իմ հրամանատարի` Ալեքսանդր Թամանյան կրտսերին, ե՛ւ Դավիթ Ամալյանի որդու` Վարդանի շիրիմին, որտեղ փոքրիկ տոնածառ էր դրված: Վահագն Թումասյանի, Հարություն Ստեփանյանի, որն այս պատերազմում անմահացավ: Այնտեղ բազում շիրիմներ կան մեր եւ սիրողական խմբերից, եւ ընկերներից… կարծում եմ Նոր տարվա տրամադրություն նույնիսկ ոչ մի կորուստ չունեցող հայի մոտ չէր կարող լինել: Անցած տարի բացի ընկերներից, հարազատներից նաեւ մայրս կնքեց իր մահկանացուն, եւ ինձ համար ցավոտ տարի էր ե՛ւ անձնական, ե՛ւ ազգային տեսանկյունից: Մարդիկ հունվարի 1-ին գալիս են քո տուն, եւ դու պարտավոր ես դիմավորելու եւ ընդունելու ցավակցություններն ու մաղթանքները, որ եկող տարին գոնե տարբերվի: Ես այս տարի կդառնամ 55 տարեկան եւ իմ բանական կյանքի ընթացքում ավելի վատ տարի, ավելի ողբերգական հայ ժողովրդի համար չեմ կարող մտաբերել: Անգամ 1988 թվականի երկրաշարժից հետո Նոր տարին այսպիսին չէր: Եվ նաեւ այն սեւ ու մութ տարիներին, որ կռիվ էր Հայաստանում` Արցախի ազատագրման, Հայաստանի անկախության համար: Ամեն ինչ, նույնիսկ նահատակությունը, մարտիրոսությունը պատճառաբանված էր: Յուրաքանչյուրը, ով կորցնում էր հարազատ, գիտեր, որ այդ նահատակությունը արժեւորված է, եւ ինքը մի կարեւոր զոհաբերություն է հայոց պետականության կայացման համար: Հիմա կարծես թե ոչ միայն այս պատերազմի հերոսների նահատակությունը իմաստազրկվում է, այլ նաեւ նախորդ պատերազմի, որովհետեւ ինչ-որ ազատագրվեց այն տղաների այրան գնով, այդ ազատագրված տարածքներն էլ կորցրինք: Եվ Արցախի անկախությունը, պետականությունը կանգնեց անդունդի եզրին:

 

ՀԱՃԱԽ ՓՐԿՉԻ ԴԻՄԱԿ ՀԱԳՑՆՈՒՄ ԵՆՔ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՐՈՆՔ ՄԵՐ ՀՈՒԴԱՆԵՐՆ ԵՆ

– Արցախը Հայաստան է ասելով` հանձնվեցին հողեր:

– Կարծում եմ, դա ուղղակի ճամարտակելու սովոր մարդու դրսեւորում է: Մարդ, որն ուղղակի խոսում է` խոսելու համար… մի վատ սքեչ կա, որտեղ ասում են մի կենաց ասա: Ասում է` կենաց ասել չգիտեմ: Լավ է չասեմ, վերջում այդ կենացի գլխին չգիտես ինչ կդառնա: Նույնը այս մարդու մոտ` խոսելու ունակություն չկա, որովհետեւ ո՛չ խորը տրամաբանություն կա, ո՛չ սրբություններ կան: Մարդը, որը չունի սրբություններ, նա չի կարող լուրջ բան անել իր կյանքում եւ ընդունակ է ամեն ինչի: Հայրենիքի մի մասն էլ հետ դարձնելիք է: Ցավոք սրտի, տղաների կյանքը հետ չենք կարող բերել: Բայց կարող ենք նորից հառնել` յուրաքանչյուրը մեկ տղա ավելի ունենալով: Բայց ամենավատ բանը, որ ոտնահարվեց, դա ազգի արժանապատվությունն է: Կարծում եմ` միայն սրբապիղծ, որեւէ խարիսխ չունեցող մարդը կարող էր դա անել: Խարիսխն այն է, ինչից դու բռնված ես: Այն քո արմատն է: Սեւակը կասեր. «Իմ բախտը բանեց ճամփեզրի խոտի պես եւ ցողունի: Ես ծնվեցի ճամփեզրին եւ ցողունի փոխարեն արմատ հարստացրի»: Այս մարդը փաթաթուկի նման առանց արմատ մեկն է, որ այս ծառից, այն ծառից կառչելով, վնաս տալով, ի վերջո, ազգային ծառը` մեր կաղնին, որոշեց տապալել: Բնականաբար, ինքն անզոր էր ազգային կաղնին տապալելու, բայց իր հետեւում շատ մութ ուժեր կան կանգնած: Մեծ մասը մեր երկրից դուրս: Ես ուղղակի պիտի մաղթեմ ազգին իմաստություն եւ իրականում տեսնել իրականությունը: Որովհետեւ, մենք հաճախ բարեկամ ենք կարգում կամ փրկչի դիմակ ենք հագցնում մարդկանց կամ ազգերի, որոնք հենց իրենք են մեր հուդաները: Հուդան չխաչեց Քրիստոսին, բայց մատնեց: Այսինքն` մեզ միգուցե այս պատերազմում թուրքը խաչեց, բայց մատնողը բոլորովին այլ էր: Եվ դրա համար կուզենայի, որ մենք մի քիչ խորատես, հեռատես լինենք: Եվ պատմությունը վերլուծել կարողանանք: Հայ իրականության մեջ 30 տարի խայտառակ գործընթաց է կայացել: Պետությունը պայքարել է ազգային ինքնության դեմ… մենք նույն վերաբերմունքն ունենք հայ մշակույթին, ինչպիսի վերաբերմունք ունենք լատինո պարող մարդուն, ջազ լսողին: Բայց պիտի հասկանանք, որ ազգային մշակույթը նույնքան մեր ինքնության հիմնասյունն է, ինչպես եւ հայոց լեզուն: Մենք պիտի հասկանանք, որ մշակույթը մեր հոգեւոր հայելին է, եւ մարդը, որ չի տիրապետում իր մշակույթին, չի կարող որեւէ լուրջ մշակութային գանձ ստեղծել: Արամ Խաչատրյանի ամբողջ երաժշտությունը հիմնված է ազգային, երաժշտական բոլոր սկզբունքների վրա: Խորհրդային Հայաստանի օրհներգը Արամ Խաչատրյանի գրած ստեղծագործությունն էր, որի հիմքում հայոց շարականներն էին: Առաջին հայ ջազի հիմքերը գցող Արտեմի Այվազյանի բոլոր երաժշտությունները լսելով` գիտակցաբար հասկանում ես, որ դա ջազ է, բայց հոգեպես ընկալում ես որպես ազգային մեղեդի: Այսինքն` եթե Արամ Խաչատրյանը, Արտեմի Այվազյանը, կամ ճարտարապետության մեջ Թամանյանը հոգեպես իրենց կերպարանքով, տեսակով ազգային չլինեին, ապա նրանց ճարտարապետությունը, արվեստը մնայուն չէր լինի: Եվ ինչպես տեսնում ենք այսօրվա անդեմ ճարտարապետությունը, այսօրվա անդեմ երաժշտությունը անցյալի սխալների արդյունքն են: Հաճախ վնգստացող ինչ-որ մեղեդիներ… եւ այս «հաղթանակից» հետո զինվորների մասին գրված թուրքամեղեդի եւ անհասկանալի կլկլոցներով ողբը երկրի վրա կապված, անհասկանալի բառերի շարանով, որոնք ուղղակի թրքաբարո են: Դա ուղղակի տեսակ չունեցող մարդու արգասիք է: Ժամանակին մի հոդված էի գրել, որ մենք 90-ականների պատերազմից հետո պատերազմը հաղթեցինք, բայց խաղաղությունը պարտվում ենք: Այս ամեն ինչը կանխատեսելի պետք է լիներ, որովհետեւ մենք տեսակի կռիվն էինք պարտվել: Ամեն ինչ սին էին սարքել, ամեն ինչ կեղծ, խաբկանք` միայն ձեւի եւ ուղղակի ցուցադրելու համար: Հայաստանում անկախության 30 տարին բոլորում է, բայց դեռ կան ընտանիքներ, որոնք ոչ միայն տանը դեռ խոսում են ռուսերեն, այլ նույնիսկ ամաչում են, որ իրենց ռուսերենը կատարյալ չի, երբ որ իրենք լիարժեք հայերեն բառակապակցություն, մեկ նախադասություն ճիշտ շարահյուսորեն չեն կարող արտաբերել: Այստեղից է սկսում պատերազմը: Եվ դա իբր մտավորական տեսակն է: Մտավորականը պիտի արժանապատվություն ունենա հայ անունը կրելու:

 

ԼԵՈՆԻԴԻ ՆՄԱՆ ՍՈՒՐԲ ՄԱՐԴԸ ԱՐԺԱՆԻ ՉԷՐ ԴԱՎԱՃԱՆԻ ՁԵՌՔԻՑ ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒՆ

– Այն տղաները, որոնք անմահացել են, ավելի ողջ են, քան թե մենք: Առավել եւս այս իշխանիկները: Ես այդ մարդուն, որ վարչապետ են հռչակել, ասացի` շնորհակալություն եմ ուզում հայտնել Ձեզ, որ իմ խնդրանքին` Լեոնիդ Ազգալդյանին հերոսի կոչում շնորհելուն, դուք այդպես էլ չարձագանքեցիք: Շնորհակալ եմ Ձեզ, որ հերոսի կոչում չշնորհեցիք, որովհետեւ Լեոնիդի նման հերոս եւ սուրբ մարդը իրականում արժանի չէր Ձեր պիղծ եւ դավաճան ձեռքերից հերոսի կոչման շնորհը ստանալուն: Իրենք գնացող են, բայց Լեոնիդը ապրելու է, եւ իրեն ցիտելու են: Եվ անմահությունը հենց դրանում է, երբ որ դու քո ազգի նման հրեղեն ես: Թումանյանը մի այսպիսի միտք ունի, երբ որ գաղափարը տեղավորվում է համապատասխան ուղեղում, որն արժանի է այդ գաղափարը կրելուն, այդ մարդը դառնում է գաղափարակիր: Երբ որ գաղափարը փորձում են տեղավորել մի ուղեղում, որն ի զորու չէ այդ հզոր գաղափարը կրելուն, դառնում է գաղափարագար: Հիմա դո՛ւք, պարոնա՛յք, պիտի կարողանաք Լեոնիդի ոգին կրեք, հետո նոր այդ հրեղեն բառերն ասեք, որ ձեզ չայրի: Այդ բառերը մի արտաբերեք, ով չունի այդ ոգին, որովհետեւ դա հրեղեն, ոգեղեն միտք է, որը այրում է: Եթե դուք պաշտպանված չեք հրից, այդ ոգու կրակից ինչ որ կար Լեոնիդի մեջ, դուք վառվելու եք: Մի ձեռք տվեք նրան, ինչին դուք պատրաստ չեք ձեռք տալու: Մի՛ հպվեք հայոց սրբություններին: Մի՛ հպվեք հայոց մարգարեներին, հերոսներին: Քավ լիցի, ձեր անվտանգության համար… բայց դուք ձեռք տվեցիք այն, ինչն անհասանելի էր, եւ դուք պիտի պատժվեք: Պատմությունը պատժելու է բոլոր նրանց, ովքեր սրբապիղծ ձեւով փորձում են այդ գաղափարները պղծել: Կոմիտասին պետք չէր ժողովրդական արտիստի կոչում: Ոչ էլ Լեոնիդին կամ Նժդեհին էր պետք  հերոսի կոչում: Դուք մտածեք… դա պալատը սրբագրելու ձեւ էր: Պալատը պետք է ինքն իրեն սրբագրեր, հերոսին հերոս կոչելով, ասելով, որ ես հասկացա` ով է հերոսը:

 

ՄՇԱԿՈՒՅԹԸ ՄԱՔՐԱԳՈՐԾԵԼՈՒ Է ԱԶԳԻՆ

– Մշակույթը, որը իրոք ազգային է եւ իր հիմքերում, արմատներում իր ազգային ինքնությունն է կրում, գալու է, սրբագրելու է, մաքրագործելու է ազգին: Վաղը արգելեն էլ բեմում պարել, ազգը պարելու է իր հարսանիքներում, իր խնջույքներում, իր հանդիպումներում, փողոցում է պարելու: Ես վստահ եմ եւ կոչ եմ անում մերժել ցանկացած տեսակի մշակույթ: Երբ որ մեր պետական տոնին, քաղաքի տոնին բերվում էին ինչ-որ շքեղ բեմեր արտասահմանից, շքեղ երաժշտական սարքավորումներ եւ անբարո երեք ռուս աղջիկ, որոնք կիսամերկ երգում էին.«Մամա Լյուբա դավայ, դավայ», այդ բեմի վրա տեղ չուներ, իրավունք չուներ բարձրանալու իրական ազգային մշակույթը: Այստեղից է սկսվում պարտությունը…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Մեղրիի համայնքապետը փաստաբանի հետ ներկայացել է ոստիկանությունԿարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել պատերազմում վիրավորում ստացած Թաթուլ Հարությունյանին (yerkir.am)Պատասխան եք տալու անօրինական հրահանգներ կատարելու համար. Մեղրիի համայնքապետի փաստաբանՄեղրիի համայնքապետի բնակարանում սպասում են խուզարկող իրավապահներինԱյսօր Մշո հետ կապող կամուրջս էլ գնաց, անուրջս էլ գնաց. Վահագն ՉախալյանԲռնի ուժով բերման է ենթարկվել ՀՅԴ-ական Գերասիմ ՎարդանյանըԺողովու´րդ, չընկրկե´ք, ըմբոստացե´ք, անվարա´ն դուրս եկեք այս վիժվածքի դեմ. Գևորգ ԳևորգյանՀատուկ շեշտվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Բայդենի մասնակցությունը. Արմեն ԱշոտյանԱյցը նախընտրական չէ՛ր՝ այն յուրատեսակ հրավերք էր Ալիեւին՝ Սյունիք. ՀՀ նախկին վարչապետԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀերիք ու բոլ եղավ, թող մեր հետ խաղ չխաղան. գնդապետ ՄովսիսյանԲԱՅՑ ՈՐՏԵՂԻ՞Ց ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ, ԱՅՆ ԷԼ` «ASTRAZENECA»«Մեր թրքասեր իշխանությունը, հատուկ, տեղադրում է Մահատմա Գանդիի արձանը, ով հայտնի է իր հակահայկական կեցվածքով»Նորաստեղծ կուսակցության համահիմնադիրը հերքում է Վահե ՀակոբյանինԱռայժմ կարելի է մի 5-6 կուսակցության անուն նշել` որպես առաջատար. սոցիոլոգԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱԺԻՈՏԱԺ Է ՍԿՍՎԵԼԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻ ՇՏԱԲԸ ՍՏՎԵՐԱՅԻՆ ԿԵՐՊՈՎ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ Է ԿԻՆԸ«Չեն ուզում Մեղրիի միջանցքը իրենց կամքով, խաղաղ կյանքի դիմաց տան, ուրեմն պատերազմով կվերցնեն». Նիկոլը` իր մտերիմներին. 168.amԵՎՍ ՄԵԿ ԿՆՃԻՌ ՍԱՐՔԵՑԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ«ՄԵԾՆ» ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏՈՐԻՆ ԲԱԽՏԸ ԴԵՌ ԺՊՏՈՒՄ ԷՍյունիքում այսօր հարուցված քրեական գործով ցանկացած գործողություն ապօրինի է. ՓաստաբանՏեղի ունեցավ «Ազգի ձայն» կուսակցության անդրանիկ համագումարին  նախորդող շնորհանդեսը. ՖոտոՊուտինը հորդորել է բոլոր ռուսներին պատվաստվելԱսադը հայտ է ներկայացրել Սիրիայում նախագահի ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու համարՇուռնուխցիները ձվեր նետեցին վարչապետի ավտոշարասյան վրաԻնչ հրահանգ տվեց Փաշինյանը ԱԱԾ պետին ու ՈստիկանապետինԱրմեն Գևորգյանն իշխանությանն առաջարկում է պետական համակարգի որոշ ինստիտուտներ տեղափոխել ՍյունիքՖլեշմոբ. Ի աջակցություն սյունեցիների՝ քաղաքացիները մեկնում են ՍյունիքԿապիտուլյանտը պետք է չկարողանա ազատ շրջել մարդկանց մեջ. ԿարապետյանՄիջադեպ՝ Փաշինյանի աջակիցների և ընդդիմադիր քաղաքացիների միջև (Տեսանյութ)Արման Անդրեասյանը ազատ ոճի ըմբշամարտի 2021թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալին արժանացավ Հովիկ Վերանյանի սխրանքի ուղղին. Newsmedia.am-ը շարունակում է «Կյանք ու կռիվ» խորագրի ներքո ներկայացնել մեր հերոս տղաների սխրանքի ուղղինՌԴ ԱԳՆ֊ն Կիևին և ՆԱՏՕ-ին հորդորել է զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են տանել էսկալացիայիԶելենսկին Պուտինին կոչ է արել հանդիպել Դոնբասում«Իմ հերն էս ճանապարհը գրավել ա, կապիտուլյանտն ուզում ա տա». Վարչապետին Սյունիք չեն թողնում (Տեսանյութ)«Անվտանգության բացակայության խորը զգացողություն կա». Նախագահը հանդիպել է Մեղրիի, Կապանի և Քաջարանի քաղաքապետների հետ Գեներալի որդին որեւէ առնչություն չի ունեցել ոստիկանության հետ. ԳՇ-ն արձագանքում «Իրավունքի» հրապարակմանըՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Դաշնային ժողովինՄեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն այսօր դառնում է 95 տարեկանՎստահ եմ՝ մոնտաժված մասում Օնիկ Գասպարյանը զեկուցում է այն, ինչը մեզ սպասվում է. բացառվում է, որ Օնիկ Գասպարյանը ստի. մեղավորները միանշանակ պետք է պատժվեն. Մովսես ՀակոբյանՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՏԵԼ Է ԼԻՍԿԱՅԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՍՐՃԱՐԱՆ.hraparak.am«Պարո՛ն նախագահ, այժմ Ձեր ուժերի սահմանում է տասնամյակների ժխտումն ուղղելը». Ադամ Շիֆի բաց նամակը՝ ԲայդենինԿադրերը, որ տեսանք Սյունիքից, ավելի քան խոսուն են. դավաճանի հետ միայն այսպես.Հրանտ Մելիք-ՇահնազարյանՆիկոլ սյունեցիներից լսելով «Նիկոլ դավաճան, Նիկոլ թուրք, Նիկոլ սիկտիր» և այլ կոչերը, մեռնես ավելի լավ է.Ռոբերտ Մելքոնյան«Արա, դուք եք կապիտուլյանտը». Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացունՆիկոլ Փաշինյան. «Ողջունում եմ ձեզ ժողովուրդ ջան». քաղաքացի. «Ողջույն, բ**-ի տղա» (Video).Mediaport «Տղերքի արյունը վրեդ ա, դավաճան». քաշքշուկ Ագարակում՝ Փաշինյանի այցի ժամանակՍյունեցիները թույլ չտվեցին Փաշինյանին երթ անել. նա հեռացավ Ագարակից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ