ԱԻԲԱ-ի նախագահի ընտրություններում ՀԲՖ-ի թեկնածուն ռուսաստանցի Ումար Կրեմլյովն է
Սպորտ
Դեկտեմբերի 12-ին անցկացվելիք ԱԻԲԱ-ի (Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիա) նախագահի ընտրություններում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտպանելու է ռուսաստանցի Ումար Կրեմլյովի թեկնածությունը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
38-ամյա Կրեմլյովն այժմ զբաղեցնում է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը, նաև Սիրողական բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) գործկոմի անդամ է:
AIBA-ի նախագահի պաշտոնի համար կպայքարի 7 թեկնածու: