«Նապոլիի» ստադիոնը կկրի Մարադոնայի անունը
Սպորտ
Նեապոլի «Սան Պաոլո» ստադիոնը կանվանափոխվի արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի անունով: Այս մասին հայտնում է Նեապոլի քաղաքապետ Լուիջի Դե Մադժիստրիսը:
«Կային մի շարք փայլուն գաղափարներ, բայց մենք կանգ առանք «Ստադիո Դիեգո Արմանդո Մարադոնա» անվանման վրա»,- քաղաքապետի խոսքը մեջբերում է football-italia-ն:
Հիշեցնենք, որ Դիեգո Մարադոնան «Նապոլիում» խաղացել է 1984-1991-ը՝ դառնալով Իտալիայի կրկնակի չեմպիոն:
Աշխարհի չեմպիոնը մահացել է նոյեմբերի 25-ին` 60 տարեկանում։