Նորից մի ընկեք դավաճանի լարած թակարդը. Կարեն Ավագյան
Ներքաղաքական
«Ժողովուրդ, նորից մի ընկեք դավաճանի լարած թակարդը։ Ամեն նոր անհեթեթություն նպատակ ունի մեզ ներքաշել դավաճանի ծրագրերի մեջ։ Ինչի՞ եք արձագանքում, բովանդակային փաստակազմ ներկայացնում։ Դավաճանի հետ քննարկելու բան չկա։ Միայն մեկ արձանագրում։
Դավաճանը փրկություն չունի։ Դավաճանի «տիտղոսը» եւ հայերի թշնամիների խամաճիկը լինելն ինքն է ընտրել։ Դրանից բխող հետեւանքներն արդեն դավաճանի վերահսկողությունից դուրս են։ Ես սրանում համոզված եմ», - այս մասին գրում է ԱԺ վեցերորդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հավելում. «Մի բան էր ասում՝ գերիներով չեմ կարող զբաղվել, նրանց հետ չեմ կարող բերել»։